ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Մարդու տարի, մարդու հազարամեակ

dzovinarlok@gmail.com

Ահա եկաւ տօնը, որն ամե­­նայ, ամե­­նաու­­րա­­­խալին է տօ­­ների մէջ։ Ին­­չո՞ւ։ Որով­­հե­­­տեւ ամէն մէ­­կը անխտիր միանում է գի­­տակ­­ցօ­­­րէն եւ են­­թա­­­գիտակ­­ցօ­­­րէն ողջ աշ­­խարհի միաս­­նա­­­կան տրա­­մադ­­րութեան։ Սա այն ակնթարթն է, երբ մարդկու­­թիւնը ապ­­րում է միաս­­նա­­­կանօ­­րէն, ինչպէս ահ­­ռե­­­լի մեծ եւ միաժա­­մանակ ահ­­ռե­­­լի փոքր (տիեզեր­­քի մասշտա­­բով) ըն­­տա­­­նիք...

Ամէն ան­­գամ, երբ հա­­նում եմ փոք­­րիկ երաժշտա­­կան տօ­­նածառս, ապա իմ ներ­­սում մի անուշ կան­­խա­­­վայե­­լում է արթնա­­նում։ Ի՞նչ կան­­խա­­­վայե­­լում։ Ի՞նչ սպա­­սելիք։ Պատ­­կա­­­ռելի տա­­րիքի մէջ գտնո­­ւող­­նե­­­րը կը գան­­գա­­­տին, որ ո՛չ մի ար­­տա­­­ռոց բան չի կա­­տարո­­ւելու, որ սպա­­սելիք­­նե­­­րը չեն ար­­դա­­­րանում։ Ճիշդ է, բայց դա բա­­ցար­­ձակ ոչ մի նշա­­նակու­­թիւն չու­­նի, որով­­հե­­­տեւ կան­­խա­­­վայե­­լու­­մը ար­­դէն ահ­­ռե­­­լի իրա­­դար­­ձութիւն է։ Դա ար­­դէն լոյս է, ու­­րա­­­խու­­թիւն, զգաց­­մունքնե­­րի քոն­­ֆե­­­տի։ Շաղ տո­­ւէք այն շուրջբո­­լորը եւ ուղղա­­կի ու­­րա­­­խացէք առանց ու­­շադրու­­թիւն դարձնե­­լու պատ­­րաստու­­թեան նիւ­­թա­­­կան ծախ­­սե­­­րի...

Փետ­­րո­­­ւարից ըստ չի­­նական հո­­րոս­­կո­­­պի (ժա­­մադի­­տակ) մտնում ենք խո­­զի տա­­րի։ Հարցնում են, թէ ե՞րբ ենք մտնե­­լու մար­­դու տա­­րի։ 2 000 տա­­րի առաջ Քրիս­­տո­­­սի ծնունդով սկսո­­ւեց մար­­դու պատ­­մութիւ­­նը։ Աս­­տո­­­ւած Քրիս­­տո­­­սի մէջ մարմնա­­ցաւ,մար­­դա­­­ցաւ եւ կրեց իս­­կա­­­կան մարդկա­­յին տան­­ջանքներ...Ծնո­­ւելով, մար­­դուկը մկրտւում է, նրան կտրում են Ադա­­մի (սկզբնա­­կան) մեղ­­քից։ Իրա­­կանում ոչ միայն Ադա­­մի մեղ­­քից, այլ իր կող­­մից չկա­­տարած, սա­­կայն նախ­­նի­­­ներից իրեն որ­­պէս ժա­­ռան­­գութիւն հա­­սած արարքնե­­րից, որոնք չկտրած պոր­­տա­­­լարի պէս փա­­թաթո­­ւած են հո­­գու պա­­րանո­­ցի շուրջ եւ խեղ­­դում են...

Ամէն մայր կա­­րող է վկա­­յել, որ երա­­խայ ծնե­­լիս, նա զգում է, որ այն չի պատ­­կա­­­նելու իրէն, այլ պար­­զա­­­պէս մոր մի­­ջոցով է աշ­­խարհ գա­­լիս եւ պի­­տի իր գոր­­ծե­­­րով ծա­­ռայի մարդկու­­թեանը։

Ծնունդ...Սփիւռքա­­հայե­­րը ծնունդ ասե­­լով ի նկա­­տի ու­­նեն միայն Քրիս­­տո­­­սի ծննդեան օրը, իսկ սո­­վորա­­կան մարդկանց ծննդեան օրը դա տա­­րեդարձ է, մինչդեռ հա­­յաս­­տանցի­­ների հա­­մար տա­­րեդար­­ձը դա ծնունդ է։ Շատ կա­­րեւոր օր է, եւ ես կար­­ծում եմ, որ այն պի­­տի գաղտնիք լի­­նի ու­­րիշնե­­րի հա­­մար։ Այո, չպի­­տի նշո­­ւի այնպէս, ինչպէս մենք նշում ենք։ Պի­­տի մար­­դը առան­­ձին մնայ ինքզին­­քի հետ եւ խոր­­հի իր ծննդեան հրաշ­­քի մա­­սին, որ­­պէսզի ար­­ժե­­­ւորի իր լոյս աշ­­խարհ գա­­լը։ Տա­­րինե­­րի ըն­­թացքում բո­­լոր աւե­­լոր­­դութիւննե­­րը, ինչպէս օրի­­նակ, փա­­ռամո­­լու­­թիւնը, գո­­ռոզամ­­տութիւ­­նը լքում –ան­­հե­­­տանում են. միակ փա­­փագն է դառ­­նում – գտնել ինքզին­­քը։ Սկսում ես ինքդ քեզ զննել եւ դի­­տել ինչպէս թան­­կարժէք ճե­­նապա­­կուց ստեղ­­ծած մի նմոյշ եւ զգու­­շա­­­նում ես, որ այն չջար­­դո­­­ւի...

Ժա­­մանա­­կը քան­­դա­­­կագոր­­ծի պէս հա­­տում է աւե­­լոր­­դութիւննե­­րը եւ սո­­վորեց­­նում սի­­րել ինքզին­­քը։ Թւում է, ահա դու քիփ մօ­­տեցար վեր­­ջա­­­պէս ինքդ քեզ։ Եւ դա է հէնց եր­­ջանկու­­թիւնը։