Դաւիթ Անյաղթը՝ Պաղտատի Խալի՞ֆ

ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

oksana.karapetian@gmail.com

Այն բանից յետոյ, երբ Դա­­ւիթ փի­­լիսո­­փան յաղ­­թում է Սէյ­­րա­­­նու քա­­ղաքի փի­­լիսո­­փանե­­րին եւ թա­­գու­­հու հրա­­մանով ար­­ժա­­­նանում Ան­­յաղթ տիտ­­ղո­­­սին, սրտնե­­ղած փի­­լիսո­­փանե­­րը հա­­մոզում են թա­­գու­­հուն դա­­ւադ­­րութիւն կազ­­մա­­­կեր­­պել Դաւ­­թի դէմ։

Մի օր նրանք Դաւ­­թին ճա­­շի են հրա­­ւիրում, որի ըն­­թացքում նրան ար­­բեցնում են, հա­­նում հա­­գուստը եւ կո­­ղովի մէջ դնե­­լով՝ կա­­խում պարսպի՝ ձո­­րի բե­­րանը նա­­յող պա­­տից։

Աւան­­դազրոյ­­ցի մի այլ տար­­բե­­­րակում աս­­ւում է, թէ ար­­բեցնե­­լուց յե­­տոյ Դաւ­­թին նստեց­­նում են աւա­­նակի վրայ եւ պտը­­տեց­­նում քա­­ղաքով՝ բարձրա­­ձայ­­նե­­­լով նրա ով լի­­նելը։ Ան­­ցորդնե­­րը մօ­­տենում եւ թքում են Դաւ­­թի երե­­սին։ Շու­­տով հաս­­նում են Դաւ­­թի աշա­­կերտնե­­րը եւ ծե­­ծելով պա­­հակա­­զօրին, վերցնում են Դաւ­­թին եւ տա­­նում իրենց մօտ, խնա­­մում, ապա երբ Դա­­ւիթը ուշքի է գա­­լիս, պատ­­մում են նրան ողջ եղե­­լու­­թիւնը։ Ին­­չե­­­ւէ, դառ­­նանք մեր բուն զրոյ­­ցին։

Երբ փի­­լիսո­­փանե­­րը կա­­խում են մերկ Դաւ­­թին պարսպից, նրա հա­­գուստի մէջ որո­­նում են վեր­­ջի­­­նիս իմաստնու­­թեան թլիս­­մը՝ թա­­լիս­­մա­­­նը, բայց ոչինչ չեն գտնում։

Այդ մի­­ջոցին Դա­­ւիթը ուշքի է գա­­լիս, իւր ական­­ջի մի­­ջէն հա­­նում է թա­­լիս­­մա­­­նը եւ դրա շնոր­­հիւ թռչում, ազա­­տւում։

Ապա Դա­­ւիթ Ան­­յաղթը գիր է անում եւ քա­­ղաքում վե­­րանում է կրա­­կը։ Ոչ մի ճրագ ու ոչ մի օջախ այ­­լեւս չի վառ­­ւում։ Դա­­ւիթը պա­­տուի­­րում է իր աշա­­կերտնե­­րին, որ լուր տա­­րածեն, թէ կրա­­կը թա­­գաւո­­րի աղջկայ որո­­վայ­­նում է։ Ժո­­ղովուրդը հա­­ւատում է։ Թա­­գաւո­­րից պա­­հան­­ջում են յանձնել ար­­քա­­­յադստե­­րը։

Պա­­շարո­­ւած եւ յու­­սա­­­հատ՝ թա­­գաւո­­րը ի վեր­­ջոյ տե­­ղի է տա­­լիս։ Թա­­գաւո­­րի աղջկան կա­­խում են այն նոյն տե­­ղից, որ­­տե­­­ղից կա­­խել էին Դաւ­­թին։

Դա­­ւիթը լուր է տա­­րածում, թէ ով մո­­մը նե­­տի ար­­քա­­­յադստեր փո­­րը, կրակ կ՚ու­­նե­­­նայ։ Մար­­դիկ մէ­­կիկ-մէ­­կիկ մօ­­տենա­­լով ար­­քա­­­յադստե­­րը՝ նրա փորն են նե­­տում ան­­հուր մո­­մը եւ հա­­նում ար­­դէն վա­­ռուած։

Ար­­քա­­­յադստեր մի­­ջոցով լու­­ծե­­­լով իր վրէ­­ժը՝ Դա­­ւիթն այ­­լեւս չի կա­­մենում մնալ այդ քա­­ղաքում եւ մեկ­­նում է Պաղ­­տատ։ Իսկ որ­­պէսզի գէթ մէ­­կին բա­­րու­­թիւն արած լի­­նի, նա թուղթ է թող­­նում, որի մէջ գրուած էր, թէ ով իր ողջ հարստու­­թիւնը հա­­ւաքի, փոս փո­­րի եւ մէ­­ջը նե­­տի, ապա այ­­րի, վա­­ռուա­­ծը ոս­­կի կը դառ­­նայ։

Այս թուղթը գտնում է հա­­րուստ մի մարդ, ով իր ու­­նե­­­ցած-չու­­նե­­­ցածը նե­­տում է փո­­սը, մի քիչ էլ հա­­րեւան ու բա­­րեկամ մարդկան­­ցից է աւե­­լաց­­նում եւ կրա­­կի մատ­­նում ամէ­­նը, սա­­կայն ոս­­կու փո­­խարէն մո­­խիր է գտնում։

Խիստ վրդո­­վուած՝ այս մար­­դը գնում է իր վեր­­ջին ու­­նե­­­ցած բաղ­­նի­­­քի պա­­տին կա­­խել է տա­­լիս Դաւ­­թի նկա­­րը եւ որ­­պէս վարձ՝ յա­­ճախորդնե­­րին պա­­տուի­­րում թքել Դաւ­­թի պատ­­կե­­­րի վրայ։

Իսկ Դա­­ւիթը այդ մի­­ջոցին հաս­­նում է Պաղ­­տատ, հան­­դի­­­պում թա­­գաւո­­րի հետ եւ նրա­­նից խնդրում ար­­քա­­­յադստեր ձեռ­­քը։ Երբ թա­­գաւո­­րը հարցնում է նրան, թէ ով է, ին­­չի տէր է, Դա­­ւիթը պա­­տաս­­խա­­­նում է, թէ ին­­քը մի փի­­լիսո­­փայ է, մեծ տան զա­­ւակ։

«Իսկ գի­­տու­­թիւնդ ի՞նչ է»,- հարցնում է թա­­գաւո­­րը։ «Այն, որ եթէ ու­­զես, քեզ եր­­կինք կը տա­­նեմ, ման կա­­ծեմ ու յետ կը բե­­րեմ»,- պա­­տաս­­խա­­­նում է Դա­­ւիթը։

Թա­­գաւո­­րը հա­­մոզ­­ւում է եւ հրա­­մայում փչել փո­­ղերը, հար­­սա­­­նիք անել։ Պսակ­­ւում են, Դա­­ւիթը դառ­­նում է Բաղ­­դա­­­դի թա­­գաւո­­րի փե­­սան։

Որոշ ժա­­մանակ անց Դա­­ւիթը նկա­­տում է, որ իր մար­­մի­­­նը թաց է լի­­նում։ Մտա­­ծում է թէ երե­­ւի իր պատ­­կե­­­րի վրայ թքում են եւ դառ­­նում, գնում է Սեյ­­րա­­­նու քա­­ղաք՝ բաղ­­նիսպա­­նի մօտ։

Դա­­ւիթը, թաքցնե­­լով իր ով լի­­նելը, խնդրում է բաղ­­նիսպա­­նին պատ­­մել պատ­­կե­­­րի մա­­սին, ապա ցոյց տալ փո­­սը։ Պա­­տուի­­րում է նրան այս ինչ փուսխը այստեղ դնել, այ­­նինչ բա­­նը այդ մա­­սում դնել եւ այլ բա­­ներ, հարցնում է, թէ ար­­դեօք ու­­րիշ բա­­րեկամ չու­­նի, նրանց ու­­նե­­­ցածն էլ բե­­րի լցնի։

Ու քա­­նի որ խեղճ բաղ­­նիսպանն այ­­լեւս բա­­րեկամ չու­­նէր, ինքն է իր իրե­­րից մի բան նե­­տում փո­­սը եւ վա­­ռում կրա­­կը։ Ինքն էլ ան­­յայտա­­նում է։

Քիչ անց ոս­­կին սկսում է հո­­սել։ Բաղ­­նիսպա­­նը հաս­­կա­­­նում է, թէ ում հետ էր խօ­­սում, գնում հա­­նում է Դաւ­­թի պատ­­կե­­­րը, սրբում, համ­­բուրում եւ դնում ծո­­ցը։

Իսկ Դա­­ւիթը վե­­րադառ­­նում է Պաղ­­տատ եւ թա­­գաւո­­րի մա­­հից յե­­տոյ նստում գա­­հին։ Պար­­սիկնե­­րի յար­­ձակման ժա­­մանակ Դա­­ւիթ Ան­­յաղթը ջախ­­ջա­­­խում է նրանց եւ ետ մղում մին­­չեւ Թեհ­­րան։

Յի­­շո՞ւմ էք Դաւ­­թին դե­­ռեւս ուսման ժա­­մանակ իր առա­­ջադի­­մու­­թեան եւ իմաս­­տութեան պատ­­ճա­­­ռով խալ­­ֆա՝ կալ­­ֆա, վե­­րակա­­ցու էին կար­­գել միւս աշա­­կերտնե­­րի վրայ։ Աւան­­դազրոյ­­ցը պնդում է, որ այ­­սուհետ Պաղ­­տա­­­տի թա­­գաւոր­­նե­­­րը Դաւ­­թի խալ­­ֆա տիտ­­ղո­­­սով խա­­լիֆա են կո­­չուել։ Այո՛, ժո­­ղովրդա­­կան աւան­­դազրոյցնե­­րին այսպի­­սի միամ­­տութիւ­­նը եր­­բեմն բնո­­րոշ է եւ, կարծում եմ՝ ներելի։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ