Նախագահները կարծում են, որ նախագահի բարձր կոչումը դարձնում է նրանց անձեռնամխելի։ Ո՛չ, նախագահներ, հէնց այդ կոչումն է դարձնում ձեզ առաւել խոցելի։ Գալիս է պատասխան տալու պահը…
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը ըստ տուեալների ունի 4 միլիառ, սակայն դժուար է նրան համարել ունեւոր, հարուստ, միլիառդատէր, որովհետեւ նա սովորական գող է, թալանչի, -այդպիսին նա կը մնայ հայ ժողովրդի հաւաքական յիշողութեան մէջ։ Եկաւ մի շապիկով եւ 10 տարի յետոյ գնաց 4 միլիառով։ Այժմ նրան մեղադրանք է առաջադրուել քրէական օրէնսգրքի 300.1 յօդուածի 1-ին մասով, ըստ որի Քոչարեանը այլ անցանց հետ նախնական համաձայնութեամբ տապալել է Հայաստանի Հանրապետութեան սահմանադրական կարգը։ Խօսքը Մարտի 1-ի մասին է։ Չկայ երեւի աշխարհում գէթ մէկ հայ, ով չգիտի, թէ ինչ տեղի ունեցաւ 2008-ի գարնան առաջին օրը։ Սակայն մեղադրանքը Քոչարեանը դիտարկում է ոչ թէ իրաւական, այլ քաղաքական դաշտում, մեկնաբանելով, որ իրեն որպէս մրցակից են տեսնում առաջիկայ ընտրութիւններում եւ փորձում են չէզոքացնել.
«Վերջին 10 տարիներին ես բազմիցս յայտնել եմ, որ քաղաքականութեամբ զբաղուելու ցանկութիւն չունեմ։ Բայց սա այն դէպքն է, որ դու չես զբաղուում քաղաքականութեամբ, քաղաքականութիւնն է սկսում քեզանով զբաղուել… Սա վտանգաւոր պահ է մեր երկրի համար։ Սա մի ռումբ է՝ դրած մեր պետականութեան տակ»։
Եթէ կայ մեղադրեալ, ուրեմն կան եւ իրաւապաշտպաններ։ Նրանք շրջանցում են Մարտի 1-ի դէպքերը, ասելով, թէ սկզբից պէտք է պարզել ո՞վ է կրակել, ո՞վ է կրակելու հրամանը տուել, ո՞վ է բերել հրազէնով զինուածներին քաղաքի կենտրոն…։ Պաշտպանները արդարացնում են գաղտնի 0038 հրամանը, որը Քոչարեանը որպէս երկրի գլխաւոր հրամանատար արձակեց Փետրուարի 23-ին՝ ՀՀ-ան պաշտպանութեան նախարար Միքայէլ Յարութիւնեանի ստորագրութեամբ։ Համաձայն այդ հրամանի «ՀՀ զինուած ուժերի կազմից ստեղծուել են բարձր շարժունակութեամբ բարդ իրավիճակներում արդիւնաւէտ գործելու ունակ հաւաքական ստորաբաժանումներ, որոնց զինել են հրաձգային զէնքերով։ Յանձնարարուել է ստորաբաժանումները համալրել առաւել պատրաստուած, հոգեբանօրէն կայուն ծառայողներով»։ Երեւի այդ հոգեբանօրէն կայուն ծառայողները ծեծ ու ջարդ իրականացրեցին, մեքենաներ այրեցին, անզէն ցուցարարներին դաժանօրէն ծեծի ենթարկեցին, ոտքերը կոտրեցին եւ…սպաննեցին։ «Մարտի 1» նշանակում է 10 սպաննուածներ։ Ինչո՞ւ։ 10 տարուայ մէջ փաստահաւաքութիւն առուեց, բայց սայլը տեղից չշարժուեց…
Ժխտել բանակի ներգրաւման մասին պաշտպանները չեն կարող։ Ուրեմն ինչպէ՞ս են բացատրում նրանց դերը։ Ահա թէ ինչ է ասում Քոչարեանի պաշտպան Հայկ Ալումեանը.
«Քննչական խումբը գլխաւոր շեշտը դնում է Փետրուարի 23-ի 0038 հրամանի վրայ, որի արդիւնքում Երեւանի կեդրոնում զօրք չի՛ յայտնուել, դիպուկահարներ չե՛ն յայտնուել։ Այսօր այդ երկու դրուագները միախառնուել են եւ տպաւորութիւն է ստեղծուել, որ 0038 հրամանի արդիւնքում տեղի ունեցաւ այն, ինչ տեղի ունեցաւ։ Մինչդեռ դրանք միմեանց հետ կապել պէտք չէ։ Ոչ ոք Փետրուարի 23-ին չէր կարող կանխատեսել Մարտի 1։ Պէտք է այդ հրամանը գնահատել Փետրուարի 23-ի աչքով։ Օպերային հրապարակում հնչում էր, որ ցուցարարներին պիտի միանան պաշտպանութեան փոխնախարարները։ Բանակը պիտի ներքաշուէր քաղաքականութեանը։ Ես չունեմ տուեալներ, որ բանակը մասնակցել է բախմանը։ Բանակը օղակի մէջ է վերցրել կառավարութեան շէնքը, կեդրոնական բանկը, տեղակայուել է որոշ տեղեր, որպէսզի շարժ չլինի դէպի ռազմավարական օբիեկտներ։ Իսկ ո՞վ է կրակել։ Սկզբից պէտք է պարզել ով է կրակել, ով է հրամանը տուել։ Ով է բերել հրազէնով զինուած մարդկանց այդտեղ…»։
Մարդիկ բաժանուում են երկու խմբի. վերցնողների եւ տուողների։ Այժմ ընդհատեմ իմ խօսքը վերցնողի մասին եւ անդրադառնամ տուողին։
Օգոստոսի 9-ին Արթուր Սարգսեանի 50-եակն էր, որը մենք նշեցինք առանց Արթուրի (1968-2017)։ Յիշեցնեմ, որ Արթուր Սարգսեանը այն խիզախն էր, ով 2016-ի Յուլիսի 26-ին, ճեղքելով ոստիկանական պատնէշը, սնունդ հասցրեց 10 օր առաջ ՊՊԾ (պարետապահակային ծառայութեան) գունդ գրաւած «Սասնայ ծռեր» խմբաւորմանը։ Աշխարհում շատ Սարգսեաններ կան, բայց ոչ ոք չտուեց մեզ այնքան շատ, որքան Արթուրը։ Նա տուեց մեզ մի կտոր հաց։ Եւ այդ հացը դարձաւ խորհրդանիշ, որն է. ինչ ենք մենք թողնում մեզանից յետոյ, քանզի մարդ ոչինչ չի տանում իր հետ հանդերձեալ աշխարհ։ Մենք ապրում ենք մի ժամանակներում, երբ ոչ ոք չի հաւատում ինքնորոյն արարքի։ Ամէն մի արարքի հետեւում փնտռում են արտաքին ուժերի առկայութիւն, որոնք թելադրում են այս կամ այն քայլը։ Հացը դա այն է, ինչ մարդը մեկնում է մարդկութեանը, փոխելով իր պատկերացումները աշխարհի մասին։ Դա այն լոյսն է, որը լուսաւորում է մեր մռայլ եւ կենդանական գոյութիւնը։ Դա կարող է լինել որեւէ տեսութիւն, գիրք, նոյնիսկ երգ, որը հնչում է չլսուած անկեղծութեամբ։ Առանց այդ հացի մենք չենք կարող ապրել, ինչպէս չենք կարող առանց օդի եւ արեւի։ Արթուրից յետոյ Օգոստոսի 9-ը դարձաւ Հաց Բերողի օր։ Տուողի օր։
Այսօր ամէն կողմից լսում եմ, թէ իբր յեղափոխութիւնից յետոյ ոչ մի փոփոխութիւն մենք մեր վրայ չզգացինք։ Ի՞նչ պատասխանել այդ անհամբերներին։ Պարոնա՛յք, մենք գտնուում ենք անդունդում, որից պիտի փորձենք դուրս գալ։ Ուստի մի՛ նետէք քարեր անդունդը։ Գողապետութիւնը, այսինքն գողական կառավարումը նշանակում էր ոչ միայն իշխանութեան եւ հարստութեան կուտակում գողերի ձեռքում, այլ նաեւ զէնքի կուտակում։ Այո՛, թալանչիների մօտ այժմ գտնում են զէնք, երեւի թալանը պաշտպանելու համար էին զինւում, եւ դա կատարւում էր սահմանում զէնքի սակաւութեան պատճառով զոհուած զինուորների ֆոնին…Հիրավի ընչամոլը չի ճանաչում հայրենիք, հայրենակից, այլ հասնում է անկշտութեան, որն անհրաժեշտ է թագցնել բարձր պարիսպների հետեւում։ Այժմ յեղափոխական կառավարութիւնը զբաղուած է գողերի զինաթափութեամբ։ Արթուր Սարգսեանը լուսաւորեց մեր ապագայի ճամբան։ Նա Հացի պէս տուեց իր կեանքը։ Նրանք, ում պատճառով նա հեռացաւ կեանքից, պատմութեան մէջ կը մնան որպէս մարդասպաններ։ Բայց ես չեմ ուզում խօսել վերցնողների մասին։ Եկէ՛ք մտածենք, թէ ինչ ենք մենք թողնում մեզանից յետոյ։