Սուրբ Լոյս լեռը՝ հայերի եւ քրտերի ուխտատեղի

ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

oksana.karapetian@gmail.com

Առ­տու կա­­նուխ Նոյ նա­­­­­հապե­­­­­տը իր տա­­­­­պանով լո­­­­­ղալիս կ՚ըլ­­­­­լար ջրհե­­­­­ղեղի ջրե­­­­­րում եւ յան­­­­­կարծ նրա տա­­­­­պանը կը դիպ­­­­­չէ լե­­­­­րան գա­­­­­գաթին։ Նո­­­­­յը լե­­­­­ռը Սուրբ Լոյս կը կո­­­­­չէ։

Սուրբ Լոյ­­­­­սը վեր կը խո­­­­­յանայ Բիւ­­­­­րակն-Մնձու­­­­­րեան լեռ­­­­­նաշղթա­­­­­յի արեւմտեան հա­­­­­տուա­­­­­ծում, այն նոյ­­­­­նա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­նուն՝ Սուրբ Լոյս լեռ­­­­­նաշղթա­­­­­յի գա­­­­­գաթ­­­­­նե­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­րէն մինն է եւ կը գտնո­­­­­ւի ջրե­­­­­րով, մթին ան­­­­­տառնե­­­­­րով եւ լեռ­­­­­նաշղթա­­­­­ներով հա­­­­­րուստ Տէր­­­­­սի­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­մում։

Ի դէպ՝ կ՚ըսեն թէ Տէր­­­­­սիմ տե­­­­­ղանու­­­­­նը հայ քա­­­­­հանայ Տէր Սի­­­­­մոն անու­­­­­նէ կը ծա­­­­­գէ, ով, ըստ աւան­­­­­դազրոյ­­­­­ցի, թուրքա­­­­­կան ներ­­­­­խուժումնե­­­­­րի ժա­­­­­մանակ հա­­­­­մոզել էր տե­­­­­ղի հա­­­­­յերին հա­­­­­ւատա­­­­­փոխ լի­­­­­նել, դառ­­­­­նալ ալե­­­­­ւի եւ այդպի­­­­­սով խու­­­­­սա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­փել կո­­­­­տորա­­­­­ծէն։

Սրբլուս, Սրբլիս, Սիլ­­­­­բիս, Սիպ­­­­­լուս, Սուլփուս, Տիզ­­­­­կին պա­­­­­պա եւ այլ անուննե­­­­­րով յայտնի Սուրբ Լոյս լեռ­­­­­նաշղթան 2 աղե­­­­­ղով սկիզբ կ՚առ­­­­­նէ Բա­­­­­գուտ լեռ­­­­­նա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­գագա­­­­­թէն եւ 80 քմ եր­­­­­կա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­րելով դէ­­­­­պի հա­­­­­րաւ՝ կը հաս­­­­­նի մին­­­­­չեւ Մնձուր եւ Քղի գե­­­­­տերի խառ­­­­­նուրդը՝ դառ­­­­­նա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­լով վեր­­­­­ջիննե­­­­­րիս ջրբա­­­­­ժանը։

Լեռ­­­­­նաշղթան հա­­­­­րուստ է մթին ան­­­­­տառնե­­­­­րով, որոնցմով կը հո­­­­­սին սառ­­­­­նո­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­րակ աղ­­­­­բիւրներ եւ կը ծաղ­­­­­կեցնեն փար­­­­­թամ կա­­­­­նաչով լան­­­­­ջե­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­րը։ Ու­­­­­նի իւ­­­­­րա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­յատուկ քա­­­­­րայրներ, որոնք մշտա­­­­­պէս գրա­­­­­ւուած են հայ, ապա եւ՝ քուրդ ուխտա­­­­­ւոր­­­­­նե­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­րու ու­­­­­շադրու­­­­­թիւնը։

Մնձուր եւ Քղի գե­­­­­տանուննե­­­­­րը նշե­­­­­լիս յի­­­­­շենք, որ սրանք Արա­­­­­ծանիի վտակ­­­­­նե­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­րը սնու­­­­­ցող գե­­­­­տերն էին, Մնձու­­­­­րը Փե­­­­­րի գե­­­­­տի աջա­­­­­կող­­­­­մեան վտակն էր, իսկ Քղին՝ Արա­­­­­ծանիի աջա­­­­­կող­­­­­մեան Փե­­­­­րի վտա­­­­­կի մի­­­­­ջին հո­­­­­սան­­­­­քը, այն Լե­­­­­չեգ-Քղի-Փե­­­­­րի հո­­­­­սանքնե­­­­­րով հնում կը կո­­­­­չուէր Պա­­­­­ղին եւ կը հո­­­­­սէր, ինչպէս ար­­­­­դէն հաս­­­­­կա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ցանք, Տէր­­­­­սի­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­մի մի­­­­­ջով։

Մնձուր եւ Քղի անուննե­­­­­րով ու­­­­­նէինք նաեւ Մնձու­­­­­րի լեռ­­­­­նաշղթան, որի գա­­­­­գաթ­­­­­նե­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­րէն է Մնձու­­­­­րի լե­­­­­ռը՝ 3188 մ, որի լան­­­­­ջե­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­րը կը ձգո­­­­­ւեն մին­­­­­չեւ Եփ­­­­­րա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­տի ձա­­­­­խափ­­­­­նեայ կող­­­­­մե­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­րը։ Կ՚ըսեն թէ հո­­­­­վիւ մը՝ Մունզուր անու­­­­­նով, կոր­­­­­չել է լե­­­­­րան խոր­­­­­խո­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­րատ­­­­­նե­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­րում, ահա լե­­­­­րան անունն ալ Մնձուր է մնա­­­­­ցել։

Մնձուր լե­­­­­ռը յայտնի է իր քա­­­­­ռասու­­­­­նի հաս­­­­­նող կաթ­­­­­նա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­գոյն ակ­­­­­նաղբիւրնե­­­­­րով, որոնք նոյնպէս տէր­­­­­սիմցի հա­­­­­յերի եւ քրտե­­­­­րի հա­­­­­մար մեծ ուխտա­­­­­տեղի էին։ Կը հա­­­­­ւատա­­­­­յին թէ դրանք Անա­­­­­հիտ դի­­­­­ցու­­­­­հու ստինքնե­­­­­րէն կը հո­­­­­սին եւ Վար­­­­­դա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­վառին ան­­­­­պայման կը հա­­­­­ւաքուէին այստեղ՝ «…մի տեղ ձիար­­­­­շաւ էր, նշա­­­­­նաձ­­­­­գութիւն, մի տեղ էլ սրինգնե­­­­­րի միալար հնչող լօ-լօ-լօ-ն էր գեղ­­­­­գե­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ղում, ու­­­­­րիշ տեղ ջի­­­­­րիդ էին խա­­­­­ղում…»։

Քղի անու­­­­­նով կը յի­­­­­շենք Քղի լեռ­­­­­նե­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­րը, Էրզրու­­­­­մի գա­­­­­ւառի Քղի գա­­­­­ւառա­­­­­կը, Քղի գիւ­­­­­ղա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­քաղա­­­­­քը, իր Քղի բեր­­­­­դով, որ կ՚ըսեն թէ նոյ­­­­­նա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­կան է հին Կո­­­­­ղաբեր­­­­­դին։ Գիւ­­­­­ղի մի­­­­­ջով կ՚անցնի Քղի գե­­­­­տը, մօ­­­­­տակայ­­­­­քում Սեւ­­­­­տա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­խառում եւ Քա­­­­­րագ­­­­­լուխ լեռ­­­­­նա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­գագաթ­­­­­ներն են, ուրկէ կը բխի Ս. Աս­­­­­տո­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ւածա­­­­­ծին աղ­­­­­բիւրը՝ հա­­­­­յերի, նոյնպէս եւ՝ քրտե­­­­­րի ուխտա­­­­­տեղի։

Քղիի մօտ է նաեւ Պո­­­­­զաքար ժայ­­­­­ռա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­բեկո­­­­­րը, որի տակ, կը հա­­­­­ւատան, շատ ոս­­­­­կի կայ թա­­­­­ղած, եթէ մէ­­­­­կը մի­­­­­նակ իր ու­­­­­ժե­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­րով կրցաւ քա­­­­­րը գլո­­­­­րել, նա կրնայ տի­­­­­րանալ այդ գան­­­­­ձե­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­րուն։

Քղին կը հա­­­­­մարո­­­­­ւի Ար­­­­­շա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­կու­­­­­նեաց ար­­­­­քա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­յատոհ­­­­­մի ամա­­­­­րանո­­­­­ցը։ Քղիէն 1,5 քմ հե­­­­­ռաւո­­­­­րու­­­­­թեան վրայ գտնո­­­­­ւող ժայ­­­­­ռա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­պատ լեռ մը կայ, գա­­­­­գաթին՝ հին բեր­­­­­դի աւե­­­­­րակ­­­­­ներ։ Կը կար­­­­­ծեն թէ սա Ար­­­­­շա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­կու­­­­­նի սե­­­­­պուհնե­­­­­րի նստա­­­­­վայրն էր եւ կա­­­­­ռու­­­­­ցո­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ւել է 4-րդ դա­­­­­րում։

Քղիի արեւմտեան կող­­­­­մում ալ կը գտնենք բուն Սուրբ Լոյս լե­­­­­ռը։ Այն կ՚անո­­­­­ւանեն նաեւ Զա­­­­­ւակա­­­­­տուր կամ Միածին, Միան­­­­­ծում, Սրբլիս, Սուրբ Լու­­­­­սայ լեռ եւ այլն։ Թուրքե­­­­­րը Զա­­­­­ւակա­­­­­տուր անու­­­­­նը թարգմա­­­­­նել են եւ լե­­­­­ռը կո­­­­­չել Օղ­­­­­լանվե­­­­­րան կամ Օղ­­­­­լանվե­­­­­րեն։

Մինչ 20-րդ դա­­­­­րու սկիզ­­­­­բը ամէն տա­­­­­րի Տէր­­­­­սի­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­մի, Քղիի հա­­­­­յերն ու քրտե­­­­­րը, ապա՝ քրտա­­­­­ցած հա­­­­­յերը Վար­­­­­դա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­վառին ուխտի կը գա­­­­­յին եր­­­­­կու գա­­­­­գաթ Սուրբ Լու­­­­­սայ լե­­­­­ռը։ Քա­­­­­նի մը հաս­­­­­տա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­բուն գի­­­­­հի ծառ կար լե­­­­­րան լան­­­­­ջե­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­րին, սա­­­­­կայն ոչ ոք չէր հա­­­­­մար­­­­­ձա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­կեր ճիւղ մը ան­­­­­գամ պո­­­­կել, քա­­­­­նի որ դրանք նո­­­­­ւիրա­­­­­կան էին։

Ուխտագ­­­­­նա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ցու­­­­­թեան պատ­­­­­րաստու­­­­­թիւնը կը սկսէր շա­­­­­բաթ օրը, թո­­­­­նիրը չէր հանգչիր, բո­­­­­լորը ջուր կը տաքցնէին, որ­­­­­պէսզի ուխտի գնա­­­­­լէ առաջ նախ լո­­­­­ղանան, ապա հագ­­­­­նեն իրենց տօ­­­­­նական հա­­­­­գուստն ու կա­­­­­պեն զար­­­­­դե­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­րը։ Գա­­­­­թայ, լա­­­­­ւաշ եւ բազ­­­­­մա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­թիւ խոր­­­­­տիկներ կը պատ­­­­­րաստէին։

Հարկ էր, որ գժտո­­­­­ւած­­­­­նե­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­րը հաշ­­­­տուէին,­­­­­­­­ այ­­­­­լա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­պէս՝ իրենց ուխտը ըն­­­­­դունե­­­­­լի չէր լի­­­­­ներ, իսկ Սրբլի­­­­­սի ուխտը նրանց ամե­­­­­նամեծ ուխտն էր, եր­­­­­դումը՝ ամե­­­­­նամեծ եր­­­­­դումը։

Սրբլիս բարձրա­­­­­նում էին ոտ­­­­­քով, կա­­­­­նայք՝ ոտա­­­­­բոպիկ, ընդհան­­­­­րա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­պէս՝ որ­­­­­քան մեծ էր ուխտը, այնքան մեծ պի­­­­­տի լի­­­­­նէր չար­­­­­չա­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­րան­­­­­քը։

Առ­­­­­տու կա­­­­­նուխ կը հաս­­­­­նէին ստո­­­­­րոտի աղ­­­­­բիւրին, ուր կը նա­­­­­խաճա­­­­­շէին։ Աւե­­­­­լի վաղ տեղ հա­­­­­սած­­­­­նե­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­րը ջուր կը ցօ­­­­­ղային յա­­­­­ջորդնե­­­­­րի վրայ։ Ապա կը բարձրա­­­­­նային գա­­­­­գաթը, ուր հայ թէ քուրտ ուխտա­­­­­ւոր­­­­­նե­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­րը կը ծնկէին գետ­­­­­նի վրայ, մի-մի ափ հող կը վերցնէին եւ երես­­­­­նե­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­րին ու աչ­­­­­քե­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­րին կը քսէին ու կը համ­­­­­բուրէին քա­­­րերը։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ