ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Ապրիլեան օրագրից

dzovinarlok@gmail.com

25Ապ­­րիլ, ժա­­­մը 19.08 - Երբ ինձ հարցնում էին, ին­­­չո՞ւ ես չեմ ար­­­տա­­­­­­­գաղ­­­թում միւսնե­­­րի պէս, ես բա­­­ցատ­­­րում էի, որ չեմ կա­­­րող լքել Հա­­­յաս­­­տա­­­­­­­նը քա­­­նի այստեղ շատ վատ է, եւ ինձ պա­­­տաս­­­խա­­­­­­­նում էին. «Ու­­­րեմն եր­­­բեք դուրս չես գայ այս վատ երկրից»։ Ամէն ինչ Ապ­­­րի­­­­­­­լին փո­­­խուեց եւ հի­­­մա ես չեմ դուրս գա Հա­­­յաս­­­տա­­­­­­­նից, որով­­­հե­­­­­­­տեւ այստեղ այ­­­լեւս վատ չի լի­­­նելու, որով­­­հե­­­­­­­տեւ ժո­­­ղովրդա­­­վար պե­­­տու­­­թիւն է կեր­­­տո­­­­­­­ւելու եւ մենք առանց վի­­­զանե­­­րի հնա­­­րաւո­­­րու­­­թիւն կ՚ու­­­նե­­­­­­­նաք մեկ­­­նել ուր որ փա­­­փաքենք, իմա­­­նալով, որ ամե­­­նալաւ տե­­­ղը մեր տունն է։

Այ­­­լեւս սփիւռք չի լի­­­նելու, հե­­­տեւա­­­բար եւ սփիւռքի նա­­­խարա­­­րու­­­թիւն։ Հա­­­մայն հա­­­յու­­­թեան նա­­­խարա­­­րու­­­թիւն թող լի­­­նի, որը շքան­­­շա­­­­­­­նի փո­­­խարէն քա­­­ղաքա­­­ցիու­­­թիւն կը շնոր­­­հի իւ­­­րա­­­­­­­քան­­­չիւր հա­­­յին։

26 Ապ­­­րիլ, ժա­­­մը 10.50- ՌԴ Ար­­­տա­­­­­­­քին Գոր­­­ծե­­­­­­­րի Նա­­­խարա­­­րու­­­թեան մամ­­­լոյ խօս­­­նակ Մա­­­րիա Զա­­­խարո­­­վան ար­­­ձա­­­­­­­գան­­­գել է մեր յե­­­ղափո­­­խու­­­թեանը, որ հայ ժո­­­ղովուրդը հզօր ազգ է։ Իսկ ճշմա­­­րիտ ռուս մեկ­­­նա­­­­­­­բան­­­նե­­­­­­­րը ասում են, որ հա­­­յերը ար­­­ժա­­­­­­­նապա­­­տիւ ազգ են, իսկ ռուս ժո­­­ղովուրդը ստրուկ է, այդ պատ­­­ճա­­­­­­­ռով չի կա­­­րող պայ­­­քա­­­­­­­րել իր իրա­­­ւունքնե­­­րի հա­­­մար։Հրեայ գրող Շեն­­­դե­­­­­­­րովի­­­չը խոս­­­տո­­­­­­­վանել է, որ հրեայ է, բայց հի­­­մա կը ցան­­­կա­­­­­­­նար հայ լի­­­նել։ Վրաս­­­տա­­­­­­­նի նախ­­­կին նա­­­խագահ Մի­­­խաիլ Սա­­­հակա­­­շուի­­­լին ասաց, որ նա­­­յելով մեր փայ­­­լուն երի­­­տասար­­­դութեանը, սպի­­­տակ նա­­­խանձ է զգում, բայց Պե­­­լառու­­­սի նա­­­խագահ Լու­­­կա­­­­­­­շեն­­­կոն, որը երկրի ղե­­­կին է 1994-ից, այ­­­սինքն հինգ ան­­­գամ է դար­­­ձել նա­­­խագահ, վա­­­խից բա­­­ցական­­­չել է, որ մեզ «հատ-հատ կը վե­­­րաց­­­նեն»։ Մի անեկ­­­դոտ է շրջա­­­նառ­­­ւում. հայ­­­կա­­­­­­­կան ռա­­­տիոյին հարցնում են. «Ար­­­դեօք հնա­­­րաւոր է Ռու­­­սաստա­­­նում թաւ­­­շեայ յե­­­ղափո­­­խու­­­թիւն իրա­­­կանաց­­­նել», հայ­­­կա­­­­­­­կան ռա­­­տիօն պա­­­տաս­­­խա­­­­­­­նում է.«Ո՛չ, այնտեղ հա­­­յերը քիչ են»։ Իսկ ահա թէ ինչպէս է ար­­­ձա­­­­­­­գան­­­գում ՌԴ-ում Ատրպէյ­­­ճա­­­­­­­նի նախ­­­կին դես­­­պա­­­­­­­նը մեր յե­­­ղափո­­­խու­­­թեանը. «Մե­­­ծագոյն հե­­­տաքրքրու­­­թեամբ եմ դի­­­տում հա­­­յոց յե­­­ղափո­­­խու­­­թիւնը։ Սա մի շար­­­ժում է դէ­­­պի Ազա­­­տու­­­թիւն։ Թող հա­­­յերը միւս ժո­­­ղովրդնե­­­րին նոյնպէս սո­­­վորեց­­­նեն առանց արիւն թա­­­փելու փո­­­խել կար­­­գե­­­­­­­րը…»։

Ժա­­­մը 11.04 -Որ­­­բա­­­­­­­ցած ՀՀԿ-ը Սերժ Սարգսեանի հրա­­­ժարա­­­կանից յե­­­տոյ մո­­­լորո­­­ւել է. կո­­­ճակ չկայ, որ սեղ­­­մեն։

26 Ապ­­­րիլ,ժա­­­մը11.28 -Ինձ թւում է, երբ Նի­­­կոլը դառ­­­նայ վար­­­չա­­­­­­­պետ, նրան թիկ­­­նա­­­­­­­պահ­­­ներ պէտք չեն գայ, որով­­­հե­­­­­­­տեւ ողջ ժո­­­ղովուրդն է նրան հսկե­­­լու եւ պա­­­տաս­­­խա­­­­­­­նատո­­­ւու­­­թեան են­­­թարկե­­­լու, թէ­­­պէտ կար­­­ծում եմ, որ Նոր Հա­­­յաս­­­տա­­­­­­­նը մի վար­­­չա­­­­­­­պետով չի ղե­­­կավա­­­րուի։ Վե՛րջ կը դրո­­­ւի միապե­­­տու­­­թեանը։ Հա­­­մապա­­­տաս­­­խան փո­­­փոխու­­­թիւններ կ՚արո­­­ւէն սահ­­­մա­­­­­­­նադ­­­րութեան մէջ։

Ժա­­­մը 13.30- Ին­­­չո՞ւ է մեր քայ­­­լող յե­­­ղափո­­­խու­­­թեան ժա­­­մանակ ատրպէյ­­­ճա­­­­­­­նայ-հայ­­­կա­­­­­­­կան շփման գծում յա­­­րաբե­­­րական ան­­­դորր տի­­­րել։ Ին­­­չո՞ւ Ատրպէյ­­­ճա­­­­­­­նը ոչ մի լուրջ քայլ չի ձեռ­­­նարկել այս ըն­­­թացքում, երբ մենք կեդ­­­րո­­­­­­­նացած ենք եղել բա­­­ցար­­­ձակ մեր ներ­­­քա­­­­­­­ղաքա­­­կան գոր­­­ծե­­­­­­­րով։ Կար­­­ծում եմ նրանք՝ հե­­­տեւե­­­լով մեր շարժմա­­­նը, ֆան­­­թասթիկ կի­­­նոյի ժան­­­րից էին դի­­­տում եւ հաս­­­կա­­­­­­­նում էին, որ եթէ այս ան­­­գամ գո­­­նէ մի թիզ հող վերցնեն, ապա մենք կը քայ­­­լենք մին­­­չեւ Պա­­­քիւ, մեզ այ­­­լեւս կանգնաց­­­նող չկայ։

27 Ապ­­­րիլ, ժա­­­մը 11.09- Թոյլ չտանք, որ ման­­­րախնդիր­­­նե­­­­­­­րը քայ­­­լէն գլխա­­­ւոր խնդրից առաջ։ Մեր յե­­­ղափո­­­խու­­­թիւնը հան­­­գուցա­­­լու­­­ծում ստա­­­ցաւ Ապ­­­րի­­­­­­­լի 23-ին եւ աշ­­­խարհը՝ նա­­­յելով հա­­­յերին, տե­­­սաւ ար­­­դէն ոչ թէ ցե­­­ղաս­­­պա­­­­­­­նուած ազգ, այլ մե­­­ռել­­­նե­­­­­­­րից յառ­­­նած։ Եւ մենք հի­­­մա ուղղա­­­կի պար­­­տա­­­­­­­ւոր ենք չհիաս­­­թա­­­­­­­փեց­­­նել մարդկու­­­թեանը։ Մենք այս յաղ­­­թա­­­­­­­նակին գնում էինք հա­­­րիւ­­­րա­­­­­­­ւոր տա­­­րիներ, եւ եթէ պար­­­տո­­­­­­­ւենք, ապա դա ցե­­­ղաս­­­պա­­­­­­­նու­­­թիւնից աւե­­­լի սոս­­­կա­­­­­­­լի բան կը լի­­­նի։

Ժա­­­մը 18.54 Այ­­­սօր Նի­­­կոլը ու­­­ղե­­­­­­­ւորո­­­ւեց դէ­­­պի Կիւմրի։ Ի՚նչ հա­­­րուստ եր­­­կիր ենք, որ Կիւմրի ու­­­նենք եւ միւս շատ ու շատ հան­­­ճա­­­­­­­րեղ վայ­­­րեր, բայց այ­­­սօր ես քո ցա­­­ւը տա­­­նեմ, Կիւմրի, դու ֆաետոն ես ու­­­ղարկել Նի­­­կոլի հե­­­տեւից։

30 տա­­­րի առաջ սո­­­վետա­­­կան կա­­­ռավա­­­րու­­­թիւնը աւե­­­րիչ երկրա­­­շար­­­ժով ար­­­ձա­­­­­­­գան­­­գեց մեր զար­­­թօնքին, իսկ այ­­­սօր՝ նա­­­յելով 2000 մե­­­քենա­­­ների եր­­­թին դէ­­­պի Կիւմրի, ու­­­րա­­­­­­­խու­­­թիւնը ուղղա­­­կի պատ­­­ռեց մեզ ներ­­­սից։

28 Ապ­­­րիլ, ժա­­­մը 17.06 – Այ­­­սօր աւ­­­տօեր­­­թը ու­­­ղե­­­­­­­ւորո­­­ւեց դէ­­­պի Վա­­­նաձոր։ Չեմ կա­­­րող զսպել ար­­­ցունքներս, նա­­­յելով լո­­­ռեցի-վա­­­նաձոր­­­ցի­­­­­­­ներին, որոնք եկել են անձրե­­­ւին հրա­­­պարակ։ Ու­­­րեմն այսքան մարդ կայ դե­­­ռեւս Հա­­­յաս­­­տա­­­­­­­նում, այսքան երի­­­տասարդներ. առողջ, դա­­­տող, մտա­­­ծող, բայց մո­­­ռացու­­­թեան մատ­­­նո­­­­­­­ւած եւ լքո­­­ւած։ Մենք տես­­­նում էինք միայն օլի­­­գարխնե­­­րի տհաճ, քնած դէմ­­­քե­­­­­­­րը խորհրդա­­­րանում, որոնք արթնա­­­նում էին միայն նրա հա­­­մար, որ կո­­­ճակ սեղ­­­մեն։ Նրանց մտա­­­ւոր կա­­­րողու­­­թիւննե­­­րը կաս­­­կա­­­­­­­ծի տակ էին դնում առ­­­հա­­­­­­­սարակ մեր ազ­­­գի գո­­­յու­­­թիւնը։

Ժա­­­մը 19.31- Հան­­­րա­­­­­­­պետա­­­կան­­­նե­­­­­­­րը հան­­­ձո­­­­­­­ւեցին։ Նրանք հրա­­­ժար­­­ւում են վար­­­չա­­­­­­­պետի թեկ­­­նա­­­­­­­ծու առա­­­ջադ­­­րել Մա­­­յիսի 1-ին. «Մենք կու­­­սակցա­­­մոլ չենք, մեզ հա­­­մար առաջ­­­նա­­­­­­­յինը պե­­­տական շահն է, այլ ո՛չ կու­­­սակցու­­­թեան»,- ասում են նրանք։ Եթէ դա այդպէս է, ու­­­րեմն շատ կա­­­րեւոր բան պա­­­տահեց ժո­­­ղովրդա­­­վարա­­­կան յե­­­ղափո­­­խու­­­թեան ար­­­դիւնքում. Ոչ միայն փոքր, ան­­­տե­­­­­­­սուած մար­­­դը վե­­­րականգնեց իր ար­­­ժա­­­­­­­նապատ­­­ւութիւ­­­նը, այլ տմարդ իշ­­­խա­­­­­­­նաւո­­­րը հնա­­­րաւո­­­րու­­­թիւն ստա­­­ցաւ դրսե­­­ւորել իր մարդկու­­­թիւնը, եւ ազ­­­գը ամ­­­բողջա­­­ցաւ։

29 Ապ­­­րիլ, ժա­­­մը 11- Բո­­­լոր մայ­­­րուղի­­­ները փակ են։ Միայն մեթ­­­րոն է աշ­­­խա­­­­­­­տում։ Խաչ­­­մե­­­­­­­րուկնե­­­րում միայն դե­­­ղին լոյ­­­սերն են վառ­­­ւում։ Մար­­­դիկ քայ­­­լում են ոտ­­­քով։ Չա­­­քեան-Խո­­­րենա­­­ցի խաչ­­­մե­­­­­­­րու­­­կում երի­­­տասարդնե­­­րը վո­­­լեյ­­­պոլ են խա­­­ղում, իսկ վեր­­­նի­­­­­­­սաժում Նժդե­­­հի ար­­­ձա­­­­­­­նի առ­­­ջե­­­­­­­ւի հրա­­­պարա­­­կում մի քա­­­նի զոյ­­­գեր բռնցքա­­­մար­­­տում են։ Նրանց մէջ մի զոյ­­­գը աղ­­­ջիկներ են։ Կար­­­միր բե­­­րետա­­­ւոր ոս­­­տի­­­­­­­կան­­­նե­­­­­­­րը նստա­­­րան­­­նե­­­­­­­րին նստած դի­­­տում են…Մի գե­­­ղեց­­­կա­­­­­­­դէմ երի­­­տասարդ է անցնում հաս­­­կի ցե­­­ղատե­­­սակ շան հետ, որի վզին կար­­­դում եմ «Ազատ Հա­­­յաս­­­տան» գրա­­­ռու­­­մը։

30 Ապ­­­րիլ, ժա­­­մը 10- Սերժ Սարգսեանը խոր­­­հուրդ է տո­­­ւել մտա­­­ծել քա­­­ղաքա­­­պետ Տա­­­րօն Մար­­­գա­­­­­­­րեանի եւ նախ­­­կին նա­­­խագահ Ռո­­­բերտ Քո­­­չարեանի թեկ­­­նա­­­­­­­ծու­­­թեան մա­­­սին վար­­­չա­­­­­­­պետի պաշ­­­տօ­­­­­­­նի հա­­­մար։ Ժո­­­ղովուրդ եւ իշ­­­խա­­­­­­­նու­­­թիւն։ Եր­­­կու Հա­­­յաս­­­տան։ Եր­­­բեք իշ­­­խա­­­­­­­նու­­­թիւնը չէր ապ­­­րում ժո­­­ղովրդի Հա­­­յաս­­­տա­­­­­­­նում։ Ու հի­­­մա էլ չի հաս­­­կա­­­­­­­նում, թէ ի՞նչ է կա­­­տար­­­ւում։ Եթէ մեր­­­ժո­­­­­­­ւած Սերժ Սարգսեանը հաս­­­կա­­­­­­­նար, ապա չէր առա­­­ջադ­­­րի Տա­­­րօն Մար­­­գա­­­­­­­րեանին, որը նոյն ինքն է, բայց Երե­­­ւանի մասշտա­­­բով, կամ Քո­­­չարեանին, որը մեր արիւ­­­նոտ ան­­­ցեալն է, ով պի­­­տի ար­­­դա­­­­­­­րադա­­­տու­­­թեան առաջ պա­­­տաս­­­խան տա։ Առա­­­ջին ան­­­գամն է, որ Հա­­­յաս­­­տա­­­­­­­նում ապ­­­րող հայ ժո­­­ղովուրդը պայ­­­քա­­­­­­­րում է իր իշ­­­խա­­­­­­­նու­­­թիւնը ու­­­նե­­­­­­­նալու հա­­­մար։ Պայ­­­քա­­­­­­­րում է ֆի­­­զիկա­­­պէս եւ դու­­­խով, այ­­­սինքն ոգով, այլ ոչ թէ 5-10 հա­­­զար դրա­­­մանի­­­շերով, որով առնւում էին ձայ­­­նե­­­­­­­րը ընտրու­­­թիւննե­­­րում։ Նրանց հա­­­մար Հա­­­յաս­­­տա­­­­­­­նը պար­­­զա­­­­­­­պէս հա­­­մով պա­­­տառ է։ Նրանք եր­­­բեք չեն հաս­­­կա­­­­­­­նայ, որ մենք քայ­­­լում էինք դէ­­­պի ազատ եւ ար­­­դար Հա­­­յաս­­­տան շատ վա­­­ղուց, ոչ թէ Մար­­­տի 31-ից։

Եթէ նրանք մեզ հետ քայ­­­լէին, ապա կը մտնէին քայ­­­լող ռիթ­­­մի մէջ, իսկ նրանց դէմ­­­քը կը շո­­­յէր մեր խա­­­ղաղ յե­­­ղափո­­­խու­­­թեան թա­­­ւիշը։ Այդ զգա­­­ցողը եր­­­բեք այ­­­լեւս ձեռ­­­քից բաց չի թող­­­նի իր յաղ­­­թա­­­­­­­նակը։ Եր­­­բե՛ք, եր­­­բեք այ­­­լեւս մենք չենք ու­­­նե­­­­­­­նալու եր­­­կու իրա­­­կանու­­­թիւն։

30 Ապ­­րիլ 2018