.... Մինչ առաջին անգամ «Ալիք»-ի խմբագրատանը հանդիպելը, բոլորիս տպաւորել էիր Քո՝ պարզութեամբ, անմիջականութեամբ ու հոգեհարազատութեամբ ...
Հիմա էլ ես այդ կերպ տպաւորում, ու լինելո՛ւ ես այդպէս յաւերժ ...
Պոլսում Քեզ «հրաժեշտից» յետոյ գրի էի առել՝ «Տինքի հետ եւ առանց Տինքի ... է ուղեգրութիւնը, որից, այժմ, ամենայն համոզումով՝ յապաւում եմ «եւ առանց Տինքի» բառերը։ Քանզի՝ դու «առանց» չես, այլ՝ առկայ ես, ու կը լինես յաւերժ ...։
Քանզի՝ Թուրքիայի մտաւորականութեան եւ նրա ճամբով հասարակայնութեան մտապատկերում թէ՛ կենդանութեանդ օրօք եւ թէ՛ մանաւանդ յետմահու, հայի ու հայութեան նորովի հասկացութիւնը դաջեցիր ...
Քանզի նորանկախ Հայաստանի ու յատկապէս արտերկրացու պահանջատիրութեանը, Եղեռնին ու դրա հատուցմանը վերաբերուելու մտայնութեանը նոր փայլ հաղորդեցիր ...
Եւ վերջապէս, հայ մամուլի երախտաւորների ու գրչակից գործընկերներիդ առջեւ Քո «ԱԿՕՍ»-իդ օրինակով՝ նոր հորիզոններ ուրուագծեցիր ...
.... Մահուանդ տարելիցին Քո գրչակից Սարգիսին ունկնդրեցինք, դարձեալ Թեհրանում. իր յուզառատ խօսքերի ընդմիջից հաղորդուեցինք Քեզ՝ «աղաւնակերպ» ու թէեւ «վախւորած», բայց հոգեպարար ու ջինջ ... , ու դու անջնջելի կը մնաս՝ յաւերժ ...
***
Յաւերժութեանդ բնութագիրը ամենայն շիտակութեամբ եւ ընդմիշտ՝ ուղեկից է լինելու բոլորիս, Քո իսկ խօսքերի ընդմիջից.- « .... ԱՆՇՈՒՇՏ, ՄԱՀԻՑ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ, ՍԱԿԱՅՆ, ՄԱՀԸ ՈՉԻՆՉ Է, ԵԹԷ ՀԱՆԳՈՒՑԵԱԼԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՈՏՔԵՐԻ ՎՐԱՅ ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԱԾ ՄԷԿԸ ... »։
Թեհրանի «ԱԼԻՔ» օրաթերթի
գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեան