Տօն Վերափոխման Ս. Աստուածածնի

ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

oksana.karapetian@gmail.com

Աւանդութիւ­նը

«Ու­րա­խացի՛ր, բերկրեալդ կա­նանց մէջ, քան­զի քեզ կան­չում է մեր Արա­րիչը, քո Միածին Որ­դին», - ահա այն աւե­տիսը, որ Մա­րիամ Աս­տո­ւածա­ծինը ստա­նում է Գաբ­րիէլ հրեշ­տա­կապե­տից՝ Յի­սուս Քրիս­տո­սի խա­չելու­թիւնից շուրջ 12 տա­րի յե­տոյ։

Այդ տա­րինե­րին նա ապ­րում էր Երու­սա­ղէմում՝ Յով­հաննէս Աւե­տարա­նիչի խնա­մատա­րու­թեան ներ­քոյ։ Եւ ահա Ս. Կոյ­սը խնդրում է վեր­ջի­նիս մա­տու­ցել Աս­տուածա­յին Պա­տարագ, որ­պէսզի հա­ղոր­դո­ւի իր Միածին Որ­դու Մարմնին ու Արեանը, եւ պա­տուի­րում իրեն թա­ղել Գեթ­սէ­մանիի այ­գում։

Երբ Ս. Յով­հաննէ­սը Վեր­նա­տանը Պա­տարագ էր մա­տու­ցում, յան­կարծա­կի որո­տի ձայն է լսւում, եւ նրան սկսում են ձայ­նակցել սուրբ առա­քեալ­նե­րը, որոնց մէկ­տե­ղել էր Սուրբ Հո­գին։

Ապա Ս. Կոյ­սը ննջում է, եւ նրա հո­գին ել­նում ու խառնւում է լու­սե­ղէն զօր­քին։ Իսկ նրա՝ մահ­ճում մնա­ցած մար­մի­նը, որը չէր այ­լա­կեր­պո­ւել, առա­քեալ­նե­րը տա­նում են Գեթ­սէ­մանիի այ­գին։ Ասում են շուրջ երեք օր հնչում էին հրեշ­տակնե­րի անու­շա­ձայն փա­ռաբա­նու­թիւննե­րը։

Երեք օր անց գե­րեզ­մա­նին են մօ­տենում ան­մարմին­նե­րի զօր­քե­րը, ապա՝ Տէ­րը՝ լու­սա­փայլ ամ­պով ու հրեշ­տակնե­րով։ Առանց կնի­քը խախ­տե­լու՝ Տէ­րը վերցնում է Մա­րիամ Աս­տո­ւածած­նի մար­մինն ու վե­րանում եր­կինք։

Այդ օրե­րին առա­քեալ­նե­րից Երու­սա­ղէմում չէր միայն Ս. Բար­թո­ղիմէոսը։ Եւ երբ նա գա­լիս է Երու­սա­ղէմ, փա­փաքում է տես­նել Աս­տո­ւածած­նի մար­մի­նը։ Առա­քեալ­նե­րը ահու­դո­ղով ու աղօթքնե­րով բա­ցում են գե­րեզ­մա­նը, սա­կայն, ի զար­մանս բո­լորի, այն դա­տարկ են գտնում։ Այդ ժամ նրանք փա­ռաւո­րում են Աս­տուածա­մօրը, եւ Ս. Թով­մա­սը երգ է ձօ­նում Մա­րիամ Աս­տո­ւածած­նին, որը ցայ­սօր երգւում է մեր եկե­ղեցի­ներում։

«Փա­ռաւո­րեալ եւ օրհնեալ միտ Սուրբ Կոյս Աս­տո­ւածա­ծին Մա­րիամ՝ մայր Քրիս­տո­սի, մա­տու­ցիր մեր աղա­չանքնե­րը Քո Որ­դուն եւ մեր Աստծուն»։

Մայր Անա­հիտ դի­ցու­հին

Յայտնի է, որ օգոս­տո­սեան տօ­ներից ամե­նամեծ ժո­ղովրդա­կանու­թիւն վա­յելո­ղը Նա­ւասարդն էր։ Հա­յերս այն շա­րու­նա­կում էինք նշել քրիս­տո­նէու­թեան ըն­դունու­մից յե­տոյ նոյնպէս, որոշ տե­ղերում՝ ընդհուպ մինչ 20-րդ դա­րի սկիզ­բը։

Հնում Հայ­կի ու Բե­լի պա­տերազ­մից բա­ցի, ան­շուշտ, յի­շում ու փա­ռաբա­նում էին բո­լոր աս­տո­ւած­նե­րին ու դի­քերին։

Եւ ամե­նից շատ յիշ­ւում էր Մայր Անա­հիտը՝ հա­յոց ամե­նասի­րելի դի­ցու­հին։ Նրա մայ­րա­կան ջեր­մութիւնն ու անսպառ զօ­րու­թիւնն էին հայ­ցում ամէն­քը։ Նո­րահար­սը մայ­րա­կան բերկրան­քը զգա­լու եր­ջանկու­թիւնն էր հայ­ցում, մար­տի­կը՝ զօ­րու­թիւն ու յաղ­թութիւն, մշա­կը՝ առատ բերք ու բա­րեբեր անձրեւ­ներ, հի­ւան­դը՝ ապա­քինում…

Քրիս­տո­նեայ ըլ­լա­լէն ետ­քը հա­յերս Անա­հիտ դի­ցու­հուն վե­րագ­րո­ւող հա­ւատա­լիք­ներն ու աղօթքնե­րը ուղղե­ցինք դէ­պի Սուրբ Աս­տո­ւածա­մայ­րը, ով այ­դո­ւետք շա­րու­նա­կեց Անա­հիտի ու­ղին ու դար­ձաւ հա­յերի նոր ամե­նասի­րելի սուրբը։

Եւ քա­նի որ նա­ւասար­դեան տօ­նակա­տարու­թիւննե­րը Անա­հիտ դի­ցու­հուն նո­ւիրուած մե­հեան­նե­րում կը կա­տարուէին, այդ մե­հեան­նե­րը քան­դո­ւեցին եւ դրանց տե­ղում բարձրա­ցուե­ցին Սուրբ Աս­տո­ւածա­մօրը նո­ւիրո­ւած եկե­ղեցի­ներ։ Եւ ստա­ցուեց այնպէս, որ մար­դիկ ուխտի էին գնում դէ­պի նոյն վայ­րե­րը, բայց այժմ ոչ թէ Անա­հիտի, այլ Աս­տո­ւածա­մօր ուխտա­վայ­րը, նշում էին ոչ թէ Նա­ւասար­դը, այլ Սուրբ Մա­րիամ Աս­տո­ւածած­նի Վե­րափոխ­ման տօ­նը։

Խա­ղողօրհնէք

Խա­ղողօրհնէ­քի օրը քա­հանան, աւան­դութեան հա­մաձայն, օրհնում է խա­ղողի առա­ջին ող­կոյզնե­րը։ Այդ օրը քա­հանա­ները այ­ցի են գնում խա­ղողի այ­գի­ները, մկրա­տով մի ող­կոյզ են կտրում, բարձրաց­նում այն դէ­պի արե­ւը եւ օրհնում բեր­քը՝ ար­տա­սանե­լով։ «Երկնքի լոյս Թուխ Մա­նուկնե­րէն ցօ­ղուած են մեր այս այ­գու ող­կոյզնե­րը։ Աս­տո­ւած օրհնեց մեր այ­գի­ները Նո­յի տա­պանով, Մով­սէ­սի տա­պանա­կով, Քրիս­տո­սի Սուրբ Խա­չով, Աս­տուածած­նի ար­ցունքով, Լու­սա­ւոր­չի լոյս հա­ւատով, Հաց ու գի­նի, Տէր կեն­դա­նի։ Մեր այ­գի­ներն ալ միշտ պի­տի դա­լար լի­նեն, ող­կոյզնե­րը՝ միշտ անսպառ»։

Ապա ար­դէն օրհնո­ւած խա­ղողի ող­կոյզնե­րը տար­ւում էին լու­սաղբիւրնե­րի ակունքնե­րը, դրւում էին ուխտա­վայ­րե­րում, որ­պէսզի թռչուններն ու մնա­ցած կեն­դա­նի էակ­ներն էլ ան­մասն չմնան բա­րեբե­րու­թիւն խոս­տա­ցող խա­ղողից։ Օրհնո­ւած խա­ղողի մի մասն էլ պա­հում էին մինչ յա­ջորդ խա­ղողօրհնէք, որ­պէսզի առա­տու­թիւնը չվե­րանայ։ Նոյն օրհնուած խա­ղողից էին պատ­րաստում այդ տա­րուայ անուշ գի­նին։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ