ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Երկու օր Արցախում

dzovinarlok@gmail.com

Շու­շին պատ­մա­ճար­տա­րապե­տական ար­գե­լանոց է հռչա­կուել եւ այստեղ վե­րականգնո­ղական աշ­խա­տանքներ են ըն­թա­նում։ Հէնց հի­մա նո­րոգ­ւում է Վե­րին Ճու­մա իրա­նական մզկի­թը, որը կո­չում են նաեւ Վե­րին Մզկիթ։ Քրիս­տո­նէական երկրում մզկիթ­նե­րը որ­պէս զարդ են դիտ­ւում եւ ընդհա­կառա­կը. իս­լա­մական եր­կի­րը եկե­ղեցի­ներն են զար­դա­րում։ Առա­ջին ան­գամ եկե­ղեցի­ների զան­գե­րի ղօ­ղան­ջը ես լսե­ցի Իս­թանպու­լում, քան­զի եկել էի աթեիս­տա­կան երկրից, որ­տեղ եկե­ղեցի­ները կամ խո­նար­հո­ւած էին կամ պայ­թե­ցուած՝ հաս­տա­տելով անաս­տո­ւածու­թեան գա­ղափա­րը։ Ան­հա­ւատու­թիւնը։ «Անաս­տո­ւած» անու­նը շատ տա­րածո­ւած էր Խորհրդա­յին Միու­թիւնում. այդ անու­նը դնում էին փո­ղոց­նե­րին, կոլտնտե­սու­թիւննե­րին (կոլտնտե­սու­թիւն կամ կոլ­խոզ դա կո­լեկ­տիւ, այ­սինքն միաս­նա­կան տնտե­սու­թիւն էր, օգ­տա­գործւում էր ռու­սա­կան «կոլ­խոզ» տար­բե­րակը), կի­նօթատ­րոննե­րին, թեր­թե­րին եւ նոյ­նիսկ… կեն­ցա­ղին։ Միայն եկե­ղեցին չէր կա­րող լի­նել Անաս­տո­ւած եւ Աստծոյ տու­նը պար­զա­պէս ոչնչաց­նում էին։

Ինչ վե­րաբեր­ւում է Շու­շիին, ապա այստեղ մզկի­թը, բեր­դը, Ղա­զան­չե­ցոց տա­ճարը, թան­գա­րան­նե­րը (պատ­մութեան, երկրա­բանա­կան, կեր­պա­րուես­տի, գոր­գե­րի),- այդ ամէ­նը մի հար­թութեան վրայ է։ Հիւ­րա­նոցում, որ­տեղ գի­շերե­ցինք, եր­կու դաշ­նա­մուր կար. մէ­կը պո­չաւոր էր, միւ­սը սո­վորա­կան։ Քա­ղաքում, որ­տե­ղից հրթի­ռակոծ­ւում էր Ստե­փանա­կեր­տը եւ Ղա­զան­չե­ցոց տա­ճարը զէն­քի պա­հես­տի էր վե­րածուած, այժմ լսւում էին թռչուննե­րի ծլվլո­ցը եւ երա­խանե­րի ու­րախ բա­ցական­չութիւննե­րը։ Խա­ղաղու­թիւն էր տի­րում ամե­նու­րէք եւ… սպա­սում։ Քա­ղաքը սպաս­ման մէջ է, քա­ղաքը սպա­սում է հիւ­րե­րի եւ նոր բնա­կիչ­նե­րի, քան­զի ազա­տագ­րո­ւած եւ մաք­րո­ւած է պա­տերազ­մի, ատե­լու­թեան եւ այ­լա­տեացու­թեան ախ­տից։

Թէեւ Ստե­փանա­կեր­տի խորհրդա­նիշն է «Պա­պիկ-Տա­տիկ» կո­թողը (իս­կա­կան անունն է «Մենք ենք, մեր սա­րերը», քան­դա­կագործ Սար­գիս Բաղ­դա­սարեան, ճար­տա­րապետ՝ Յու­րի Յա­կոբեան, տե­ղադրուած է 1967-ին), որի մա­սին ասում են, որ դա եր­կա­րակեաց­նե­րի պա­տուին կա­ռուցո­ւած աշ­խարհի առա­ջին յու­շարձանն է, քա­ղաքը ուղղա­կի բու­րում է երի­տասար­դութեամբ։ Ամէն քայ­լա­փոխին քա­ղաքը բա­ցական­չում է «Իմ սի­րուն քա­ղաք», «Իմ գա­րուն քա­ղաք», «Մեր ազ­գի ու­ժը միաս­նութեան մէջ է»։ Չա­րենցն էր յի­շեց­նում մեզ. «Ո՛վ հայ ժո­ղովուրդ, քո միակ փրկու­թիւնը քո հա­ւաքա­կան ու­ժի մէջ է»։ Հաս­կա­նում եմ աշ­խարհաս­փիւռ հա­յերին, որոնք հանգստի են մեկ­նում հէնց հանգստա­նալու հա­մար եւ անվտանգ տեղ փնտռում իրենց ըն­տա­նիք­նե­րի հա­մար։ Սա­կայն Ար­ցախ այ­ցե­լելը դա սո­վորա­կան զբօ­սաշրջու­թիւն չէ, այլ՝ զբօ­սաշրջու­թիւն յա­նուն ինքնութեան բա­ցայայտման եւ ինքնա­ճանաչ­ման։ Ան­պայման այ­ցե­լէք ո՛չ միայն «Զո­հուած ազա­տամար­տիկնե­րի թան­գա­րան»-ը, այլ նաեւ «Ան­յայտ կո­րած ազա­տամար­տիկնե­րի թան­գա­րան»-ը։ Նա­յէ՛ք երի­տասարդնե­րի դէմ­քե­րին։ Պէտք չէ նրանց հան­գուցեալ հա­մարել։ Ո՛չ, եթէ այդպէս կար­ծենք, ապա մենք բո­լորս էլ ի ծնէ հան­գուցեալ­ներ ենք, քան­զի վեր­ջում պի­տի մեռ­նենք այսպէս թէ այնպէս։ Ու­րեմն ամէն մահ այսպէս թէ այնպէս բռնի է։ Բայց կայ գի­տակ­ցեալ մահ. երբ մեռ­նում ես յա­նուն կեան­քի։ Եւ այս երի­տասարդնե­րի մա­հը կեան­քի կոչ է. եկէ՛ք եւ ապ­րէ՛ք այս հո­ղի վրայ, որի հա­մար մենք կեանք ենք տո­ւել։ Դեռ շէն-շնորհքով կեանք չմտած։ Բա­ցի թան­գա­րան­նե­րից քա­ղաքի ամէն հիմ­նարկում զո­հուած աշ­խա­տակից­նե­րի պատ­կերնե­րը կա­րելի է տես­նել պա­տերին, ինչպէս նաեւ կայ Երեւանի Եռաբ­լուրի նման Ստե­փանա­կեր­տի զի­նուո­րական պան­թէոնը։ Մի մեծ պա­տի վրայ դի­մաւո­րում են հե­տեւեալ խօս­քե­րը.

Ող­բամ մե­ռելո՛ց…

Բե­կանեմ շան­թե՛ր…

Կո­չեմ ապ­րո­ղա՛ց…

           Պ.Սե­ւակ

Կար­դա­ցի մի շիր­մա­քարի վրայ երեք եղ­բայրնե­րի անուննե­րը. ծնո­ւել էին 1962,1964, 1968-ին, բայց երեքն էլ զո­հուել էին 1992-ին։ Այ­լեւս չկա­րողա­ցայ առաջ գնալ…

Շա­րու­նա­կելի