Ծիծեռնակ՝ «գարնան հին գուշակ»

ՕՔՍԱՆԱ ԿԱՐՊԵՏԵԱՆ

Գարնան աւետաբերն է ծիծեռը, երջանկութիւն, բա­րի բախտ եր­գո­ղը։ Եթէ յան­կարծ բախտ վի­ճակուի քեզ լսե­լու, թէ ինչպէս են նրանք ծլվլում երկնի կա­պոյ­տում, ու­րեմն վստահ եղիր՝ նրանք սաղ­մոս են եր­գում, աղօթք ասում ու մեզ օրհնում։ Մար­­դու ըն­­կերն ու պաշտպանն է ծի­­ծեռ­­նա­­­կը։

Աւան­­դութիւ­­նը պատ­­մում է, թէ մի ան­­գամ հա­­ւաք­­ւում են ամէն տե­­սակ խայ­­թող սո­­ղուննե­­րը եւ մի մեծ օձա­­ժողով են կազ­­մա­­­կեր­­պում։ Ժո­­ղովին օձե­­րը խոր­­հուրդ են անում, թէ ո՞ր կեն­­դա­­­նու արիւնն է ամե­­նից անու­­շը, որի՞ արիւ­­նից առա­­ւելա­­պէս խմեն։ Եր­­կար են քննար­­կում, բայց այդպէս էլ խնդի­­րը չեն պար­­զում։ Վեր­­ջը կան­­չում են մո­­ծակին. «թող նա գնայ ու խայ­­թի բո­­լոր էակ­­նե­­­րին, յե­­տոյ գայ ու մեզ ասի, թէ որ մէ­­կի արիւնն էր ամե­­նից քաղցրը»։ Մո­­ծակը բա­­րեխղճօ­­րէն է մօ­­տենում գոր­­ծին, վեր­­ջը որո­­շում է՝ մար­­դու արիւնն է ամե­­նից անու­­շը։ Սրա միտ­­քը իմա­­նում է ծի­­ծեռ­­նա­­­կը։ Եւ ահա մո­­ծակը վե­­րադառ­­նում է, որ­­պէսզի օձա­­ժողո­­վին զե­­կոյ­­ցի իր յա­­ջողու­­թիւննե­­րի մա­­սին, բայց հէնց նա լե­­զու է առ­­նում, որ խօ­­սի, ծի­­ծեռ­­նա­­­կը անսպա­­սելի յար­­ձակւում է մո­­ծակի վրայ եւ սպա­­նում նրան։

Ուստի մի զար­­մա­­­նար, որ հնում հա­­յոց շատ ազ­­գա­­­գաւառ­­նե­­­րում ծի­­ծեռ­­նա­­­կը սուրբ էր հա­­մար­­ւում։ Նա սի­­րելի էր յատ­­կա­­­պէս ար­­ցախցի­­ների ու լո­­ռեցի­­ների հա­­մար։ Ար­­ցա­­­խում այր ու կին, տես­­նե­­­լով ծի­­ծեռ­­նակնե­­րի առա­­ջին գա­­լը, երես­­նե­­­րին խաչ կը հա­­նէին։ Իսկ լո­­ռեցի­­ները կ՚եր­­գէին.

«Ծի­­ծեռ­­նակ, ծի­­ծեռ­­նակ,

Քու հէրն ինչ, քու մէրն ինչ,

Բալ­­կուլ հա­­ւի աչ­­քերն ինչ»։

Հօր ու մօր մա­­սին կը հարցնէին, զի հա­­ւատում էին թէ ծի­­ծեռ­­նա­­­կի ծնող­­նե­­­րը դար­­ձի ճամ­­բին ծովն են նետ­­ւում, որ­­բա­­­ցած ծի­­ծեռ­­նա­­­կին հարկ էր վշտակ­­ցել, մխի­­թարել։ Հարցնում էին նաեւ Բալ­­կուլ հա­­ւի կու­­րութեան մա­­սին, որ­­պէսզի նա չնե­­ղանայ, իրենց անէծք չտայ եւ կու­­րացնի։

Ծի­­ծեռ­­նակնե­­րին սպան­­նե­­­լը, նրանց բու­­նը քան­­դե­­­լը կամ որե­­ւէ վնաս հասցնե­­լը մեծ մեղք կը հա­­մարուէր։ Դե­­ռեւս ան­­ցած դա­­րու վեր­­ջին Ար­­ցա­­­խում մի մարդ կը գան­­գա­­­տուէր թէ ծի­­ծեռ­­նա­­­կը բու­­նը օճա­­խի գլխին է շի­­նել ու յա­­ճախ կեղ­­տո­­­տում է կե­­րակուրնե­­րը։ Մէկ ու­­րիշն էլ կը բո­­ղոքեր, որ տու­­նը ու­­զում է քան­­դել, նո­­րոգել, բայց այդ դէպ­­քում ծի­­ծեռ­­նա­­­կի բու­­նը նոյնպէս պի­­տի քան­­դուէր։ Եր­­կուսն էլ սիրտ չէին առ­­նում քան­­դե­­­լու։ Մինն ասում էր թէ հա­­րեւա­­նի տու­­նը հրդեհ էր բռնկուել՝ այ­­րե­­­լով տան բո­­լոր երա­­խանե­­րին, քա­­նի որ տան երի­­տասարդնե­­րից մէ­­կը անմտօ­­րէն քան­­դել էր ծի­­ծեռ­­նա­­­կի բու­­նը։

Շու­­շիում Սեյ­­րա­­­նենց Սա­­հակը, այս ամէ­­նը դա­­տարկ սնո­­տիապաշ­­տութիւն հա­­մարե­­լով, մի ծի­­ծեռ­­նակ է բռնում եւ լե­­զուն կտրում։ Հե­­տաքրքրա­­կան է, որ այ­­դու ետք նա հինգ որ­­դի է ու­­նե­­­ցել, հինգն էլ՝ համր։ Իսկ Լո­­ռիում կը պատ­­մէին թէ Իգա­­հատ­­ցի Զաւ­­րանց Էդի­­շերը երա­­խայ ժա­­մանակ Հո­­ռոմե­­լում մի ծի­­ծեռ­­նա­­­կի լե­­զու էր կտրել. նրա երեք աղ­­ջիկն ու մի տղան համր են ծնուել։ Նոյն բանն էր արել Շնո­­ղում մի երէց­­կին, եւ նրա երա­­խան էլ համր էր ծնուել։

Աւան­­դութեան հա­­մաձայն ծի­­ծեռ­­նա­­­կը քաղցրա­­խօս եւ ճար­­տար երա­­խայ էր։ Նա խորթ մայր ու­­նէր։ Այս խորթ մայ­­րը բո­­լորո­­վին չէր սի­­րում երա­­խային։ Մի օր նա հի­­ւանդ է ձե­­ւանում։ Ոչ մի դեղ ու դար­­ման չի ապա­­քինում նրան։ Խորթ մայ­­րը պա­­հան­­ջում է, որ­­պէսզի կտրեն երա­­խայի ճկոյ­­թը եւ տան իրեն, որ­­պէսզի ու­­տի եւ ապա­­քինուի։ Երա­­խայի հայ­­րը կա­­տարում է կնոջ կամ­­քը։ Բայց երբ նա կտրում է ճկոյ­­թը, երա­­խան մեռ­­նում է։ Իսկ երբ ճկոյ­­թը տա­­լիս է խորթ մօ­­րը, որ ու­­տի, ճկոյ­­թը յան­­կարծ ծի­­ծեռ­­նա­­­կի է վե­­րած­­ւում, թռչում եր­­կինք ու եր­­գում.

«Ծի­­ծեռն եմ, հա, ծի­­ծեռն եմ,

Հօ­­րը մոր­­թած ծի­­ծեռն եմ,

Մօ­­րը կե­­րած ծի­­ծեռն եմ,

Թռել, ծի­­ծեռ­­նակ եմ դար­­ձել»։

Մի ու­­րիշ աւան­­դութիւն էլ կայ, որ ջրհե­­ղեղի ժա­­մանակ­­նե­­­րին է հաս­­նում։ Նո­­յի տա­­պանի մէջ ջուր է սկսում ներս լցուել։ Պարզւում է՝ մու­­կը, որ ապաս­­տան էր գտել Նո­­յի տա­­պանում, կրծել ու ծա­­կել է տա­­պանը։ Նո­­յը զայ­­րա­­­նում է մկան վրայ, սա էլ փախ­­չում, մի տեղ պահ է մտնում։ Նո­­յը պա­­տուի­­րում է տա­­պանի կեն­­դա­­­նինե­­րին մի հնար գտնել, փա­­կել ծա­­կը։ Օձը գա­­լարուելով տա­­րած­­ւում է ծա­­կի վրայ եւ ծած­­կում այն։ Ջրհե­­ղեղն անցնե­­լուն ետ­­քը Նո­­յը օձին որ­­պէս վար­­ձատրու­­թիւն խոս­­տա­­­նում է տալ այն, ինչ նրա սիր­­տը կ՚ու­­զէ։ Օձն էլ հա­­նում է իւր լե­­զուն թէ՝ ահա մար­­դու արիւ­­նը կ՚ու­­զեմ։ Այդ մի­­ջոցին Նո­­յի ոտ­­քին նստած ծի­­ծեռ­­նա­­­կը յար­­ձակւում է օձի վրայ եւ կծում նրա լե­­զուն։ Օձն էլ յար­­ձակւում է ծի­­ծեռ­­նա­­­կի վրայ եւ կծում նրա պո­­չը։ Այս է, որ մինչ օրս օձի լե­­զուն եւ ծի­­ծեռ­­նա­­­կի պո­­չը եր­­կու մա­­սի են բա­­ժանուած։ Բայց սա դեռ վեր­ջը չէ. երբ օձը խայ­թում է ծի­ծեռ­նա­կին, նրա խայ­թած տե­ղից եր­կու կա­թիլ արիւն է հո­սում՝ առա­ջինը Նո­յի վրայ է ընկնում եւ տե­ղում ոջի­լի վե­րած­ւում, միւ­սը գետ­նին է թափ­ւում, լու դառ­նում, թռչում-գնում։


Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ