ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԱՄՆ-ի նոր եւ նախորդ նախագահները

dzovinarlok@gmail.com

Նոյեմբերի 9-ին ԱՄՆ-ը ունեցաւ նոր նախագահ, եւ քա­նի որ ԱՄՆ-ը աշ­խարհի ամե­­նահ­­զօր պե­­տու­­թիւնն է, կա­­րելի է ասել, որ ողջ աշ­­խարհն ու­­նե­­­ցաւ նոր նա­­խագահ։ 45-րդ նա­­խագահ ընտրուեց 70-ամեայ Տո­­նալտ Թրամ­­փը։ Երդման արա­­րողու­­թիւնը տե­­ղի կ՚ու­­նե­­­նայ 2017-ի Յու­­նուարի 20-ին։ Իս­­կոյն եւէթ բո­­լոր երկրնե­­րը, երկրնե­­րի նա­­խագահ­­նե­­­րը եւ կու­­սակցու­­թիւննե­­րը սկսե­­ցին իրենց վրայ չա­­փել Թրամ­­փին, ար­­դեօք յար­­մար է նա իրենց հա­­մար թէ՞ ոչ։ Մի ար­­տա­­­յայ­­տութիւն կայ. նա տո­­լար չէ, որ­­պէսզի ամէնքն նրան հա­­ւանեն։ Այո՛, տո­­լարը բո­­լորը հա­­ւանում են եւ եթէ Թրամ­­փին ոչ բո­­լորն են հա­­ւանում, ու­­րեմն նա կեղծ դրամ է։ Ահա եւ ճշմար­­տութիւ­­նը. ամէն նա­­խագահ կեղծ դրա­­մի է նման, որով­­հե­­­տեւ ընդհան­­րա­­­պէս քա­­ղաքա­­կանու­­թիւնը սու­­տի ոլորտ է։ Նա­­խագա­­հը ար­­հեստա­­վարժ ստա­­խօս է կամ ծած­­կա­­­խօս, որի խօս­­քե­­­րը վեր­­ծա­­­նում են բիւ­­րա­­­ւոր քա­­ղաքա­­գէտ­­ներ, փոր­­ձա­­­գէտ­­ներ եւ… ողջ աշ­­խարհն ակա­­նատես եղաւ, թէ ինչպէս են վեր­­ջիններս սխալ­­ւում, քան­­զի կան­­խա­­­տեսում էին Հի­­լարի Քլին­­թո­­­նի յաղ­­թա­­­նակը, ար­­դիւնքում պար­­տուեցին նրանց բո­­լոր կան­­խա­­­տեսումնե­­րը, հա­­մոզ­­մունքնե­­րը եւ վստա­­հու­­թիւնը։ Ուստի աւե­­լորդ է նաեւ խօ­­սել այն մա­­սին, թէ ինչ է աշ­­խարհին սպա­­սում Թրամ­­փի նա­­խագա­­հու­­թեան օրով, որով­­հե­­­տեւ բո­­լոր սպա­­սումնե­­րը կրկին պի­­տի լի­­նեն ան­­կանխա­­տեսե­­լի, սա­­կայն մի բան է յստակ. ԱՄՆ-ի ճա­­կատա­­գիրը եւ բա­­րեկե­­ցու­­թիւնը կա­­խուած չեն նա­­խագա­­հից, ինչպէս դա տե­­ղի է ու­­նե­­­նում Հա­­յաս­­տա­­­նի Հան­­րա­­­պետու­­թիւնում, որ­­տեղ իշ­­խա­­­նու­­թիւնը ծա­­ռայում է պիզ­­նե­­­սին եւ հարստաց­­նում միայն իշ­­խա­­­նաւոր­­նե­­­րին։ Ընդհա­­կառա­­կը, մի­­լիառ­­տա­­­տէր Թրամ­­փը այ­­սույետ իր 10-մի­­լիառա­­նոց շի­­նարա­­րական ըն­­կե­­­րու­­թիւնը յանձնում է զա­­ւակ­­նե­­­րին, դեռ աւե­­լին, 2012-ին նա հէնց այդ պատ­­ճա­­­ռով չյա­­ւակ­­նեց նա­­խագա­­հական աթո­­ռին, քան­­զի նրա զա­­ւակ­­նե­­­րը 4 տա­­րով աւե­­լի փոքր էին եւ չէին կա­­րողա­­նայ կա­­ռավա­­րել իր պիզ­­նե­­­սը։ Առա­­ջին իր խոս­­տումը Թրամ­­փը ար­­դէն կա­­տարեց, հրա­­ժարուելով իր աշ­­խա­­­տավար­­ձից, որը կազ­­մում է տա­­րեկան 400.000 տո­­լար, դառ­­նա­­­լով ԱՄՆ-ի պատ­­մութեան մէջ այդ իմաս­­տով եր­­րորդ նա­­խագա­­հը. 1929-ին նա­­խագահ Հեր­­բերթ Հու­­վե­­­րը, իսկ 1961-ին Ճոն Քե­­նետին նոյնպէս հրա­­ժարուեցին աշ­­խա­­­տավար­­ձից։ Քան­­զի ապա­­գայի մա­­սին կան­­խա­­­տեսումնե­­րը վի­­ճելի են, ապա դի­­մենք ԱՄՆ-ի նա­­խագահ­­նե­­­րի պատ­­մութեան ան­­վի­­­ճելի փաս­­տե­­­րին։

Այսպի­­սով առա­­ջին նա­­խագա­­հը ՃորՃ Ուա­­շինքթոնն էր. դա տե­­ղի ու­­նե­­­ցաւ 1789-ին։ Նա ընտրուեց նաեւ երկրորդ ան­­գամ որ­­պէս նա­­խագահ, բայց հա­­մարուեց առա­­ջին, այլ ոչ առա­­ջին եւ երկրորդ նա­­խագահ։ Սա­­կայն երբ Հրո­­վեր Քլիվ­­լենտը ընդմի­­ջու­­մով ընտրուեց երկրորդ ան­­գամ նա­­խագահ, ապա հա­­մարուեց 22-րդ եւ 24-րդ նա­­խագահ։ 23-րդ նա­­խագա­­հը Պեն­­ժա­­­մին Հար­­րի­­­սոնն էր (1889-1893)։ Նման դէպք այ­­լեւս չկրկնուեց. սո­­վորա­­բար նոյն նա­­խագա­­հը վե­­րընտրւում էր երկրորդ ժամ­­կէ­­­տով, ինչպէս օրի­­նակ, Թո­­մաս Ճե­­ֆեր­­սո­­­նը (1801-1809), Վուդրօ Վիլ­­սո­­­նը (1913-1921), Ռո­­նալտ Ռէյ­­կա­­­նը (1981-1989), Պիլ Քլին­­թո­­­նը (1993-2001), Ճորճ Պուշ-կրտսե­­րը (2001-2009) եւ այ­­լօք։ Երեք ժամ­­կէ­­­տով ԱՄՆ-ում նա­­խագահ չի եղել, բայց չորս՝ եղել է. բախ­­տա­­­ւոր է այդ եր­­կի­­­րը, որով­­հե­­­տեւ հա­­մաշ­­խարհա­­յին ճգնա­­ժամի եւ երկրորդ աշ­­խարհա­­մար­­տի տա­­րինե­­րին ու­­նե­­­ցել է Ֆրանքլին Ռու­­զուէլ­­թի նման խե­­լամիտ նա­­խագահ, որը ղե­­կավա­­րել է ԱՄՆ-ը 1933-1945-ին, հե­­ռանա­­լով 63 տա­­րեկա­­նում պաշ­­տօ­­­նից եւ կեան­­քից Ապ­­րի­­­լի 12-ին (աւե­­լորդ չի լի­­նի նշել, որ Ռու­­զուել­­թը ղե­­կավա­­րել է, գա­­մուած լի­­նելով հաշ­­մանդա­­մի սայ­­լա­­­կի վրայ 1921-ից), իսկ մի քա­­նի ամիս յե­­տոյ յա­­ջորդ՝ 33-րդ նա­­խագահ Հա­­րի Թրու­­մա­­­նի հրա­­մանով ճա­­պոնա­­կան քա­­ղաք­­ներ Հի­­րոշի­­մայի եւ Նա­­կասա­­կիի վրայ ատո­­մային ռումբեր նե­­տեցին…

Այսպի­­սով Ռու­­զուէլ­­թի անու­­նը դաս­­ւում է ամե­­րիկեան պատ­­մագրու­­թեան մէջ չորս ակա­­նաւոր նա­­խագահ­­նե­­­րի շար­­քում. առա­­ջին նա­­խագահ Ճորճ Ուա­­շինքթո­­նի (1789-1797, եր­­կու ժամ­­կէտ), 3-րդ նա­­խագահ Թո­­մաս Ճե­­ֆեր­­սո­­­նի(1801-1809, եր­­կու ժամ­­կէտ) եւ 16-րդ նա­­խագահ Աբ­­րա­­­համ Լին­­քըլնի (1861-1865)։ Ի դէպ Լին­­քըլնի կեան­­քը ընդհա­­տուեց 1865-ի 14 Ապ­­րի­­­լին՝ թատ­­րո­­­նում, որ­­տեղ մի դե­­րասան կրա­­կեց նրա գլխին, սպան­­նե­­­լով 56 տա­­րեկան նա­­խագա­­հին, որի անուան հետ է կա­­պուած սե­­ւամորթնե­­րի ազա­­տու­­մը ստրկու­­թիւնից։ Աբ­­րա­­­համ Լին­­քըլնի ճա­­կատագ­­րին ար­­ժա­­­նացան եւս երեք նա­­խագահ­­ներ. Ճեյմս Հար­­ֆիլդը դար­­ձաւ նա­­խագահ 1881-ի Մար­­տի 4-ին, իսկ 1881-ի Սեպ­­տեմբե­­րի 19-ին սպա­­նուեց Ուա­­շինքթո­­նի եր­­կա­­­թու­­ղա­­­յին կա­­յարա­­նում հո­­գեպէս ան­­հա­­­ւասա­­րակ­­շիռ Շարլ Հի­­տոյի կող­­մից, որը կրա­­կեց նա­­խագա­­հի կռնա­­կին։ Հե­­տաքրքիր է, որ նոյն 1881-ին, Մար­­տի 1-ին նե­­տած ռումբի ար­­դիւնքում սպա­­նուեց Ռու­­սաստա­­նի կայ­­սեր Ալեք­­սանդր 2-րդը եւ այդ մա­­հափոր­­ձը կազ­­մա­­­կեր­­պած «Նա­­րոդ­­նա­­­յա վո­­լեա» (Ժո­­ղովրդա­­կան կամք) գաղտնի կազ­­մա­­­կեր­­պութիւ­­նը դա­­տապար­­տեց Շարլ Հի­­տոյի արար­­քը, բա­­ցատ­­րե­­­լով, թէ բռնու­­թիւնը պէտք է ուղղել միայն բռնու­­թեան դէմ։ Միւս եր­­կու սպա­­նուած նա­­խագահ­­ներ են՝ 58 տա­­րեկան 25-րդ նա­­խագահ Մաք-Քին­­լին (4 Մարտ 1897-14 Սեպ­­տեմբեր 1901), որի վրայ եր­­կու ան­­գամ կրա­­կեց ցու­­ցա­­­հան­­դէ­­­սին մի անար­­խիստ, եւ 46 տա­­րեկան 35-րդ նա­­խագահ Ճոն Քե­­նեդին (20 Յու­­նուար 1961-22 Նո­­յեմ­­բեր 1963)։

Թրամ­­փի մա­­սին դե­­ռեւս խօ­­սելն աւե­­լորդ եմ հա­­մարում։ Գու­­ցէ յի­­շատա­­կեմ Թրամ­­փի ար­­տա­­­յայ­­տութիւննե­­րից մի քա­­նիսը.

1.Ես չեմ սի­­րում ան­­յա­­­ջողակ­­նե­­­րին։

2. Եթէ Հիլ­­լա­­­րին չկա­­րողա­­ցաւ բա­­ւարա­­րել իր ամուսնուն, ինչպէ՞ս կա­­րող է բա­­ւարա­­րել Ամե­­րիկան։

3. Հմայ­­քիս մասն է կազ­­մում իմ հա­­րուստ լի­­նելը։

4. Այո, ես նպա­­տակ ու­­նեմ կա­­ռու­­ցել մեծ պատ Մեք­­սի­­­կայի սահ­­մա­­­նին, եւ քա­­նի որ ոչ ոք չի կա­­րող պատ կանգնեց­­նել աւե­­լի լաւ եւ ար­­դիւնա­­ւէտ, քան ես, ապա ես դա կ՚անեմ շատ էժան եւ կ՚անեմ այնպէս, որ Մեք­­սի­­­կան ին­­քը կը վճա­­րի այդ պա­­տի հա­­մար։ Յի­­շէք իմ այս խօս­­քե­­­րը։

5. Որոշ­­նե­­­րը կար­­ծում են, որ իմ մատ­նե­րը կարճ են։ Բայց իմ մատ­նե­րը եր­կար են եւ սքան­չե­լի՝ այնպէս, ինչպէս եւ միւս մարմնիս մասերը։

Աւելի լաւ կը լինի յիշաչար չլինենք եւ մոռանանք Թրամփի այս խօսքերը…