13-րդ միջազգային կինօփառատօն «Ոսկէ Ծիրան»ը

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

Ինչո՞ւ են մարդիկ կինօ գնում։ Խնդիր­նե­րից շունչ քա­շելու հա­մար։ Սա­կայն կի­նօն առա­ջադ­րում է սե­փական խնդիր­նե­րը, որի պատ­ճա­ռով յա­ճախ մար­դիկ լքում են դահ­լի­ճը, խու­սա­փելով աւե­լորդ խնդիր­նե­րից։ Ահա Ան­նէ Զոհ­րա­յի «24 Շա­բաթ» գեր­մա­նական ֆիլ­մը, որը չծնուած երա­խայի մա­սին է. նրա ծնունդը ողջ ֆիլ­մի ըն­թացքում հար­ցա­կանի տակ է, քան­զի սկզբից զոյգն իմա­նում է, որ երա­խան Դաու­նի հա­մախ­տա­նիշ ու­նի, սա­կայն երբ ծնող­նե­րը որո­շում են այ­նուամե­նայ­նիւ կեանք տալ երա­խային, պարզւում է, որ նա նաեւ սրտի արատ ու­նի եւ ծնուելուն պէս պի­տի վի­րահա­տուի։ Այստեղ ար­դէն երա­խային կրող յղի կի­նը սկսում է երկմտել եւ հա­կառակ հօր պա­հան­ջին, որը պատ­րաստ է նոյ­նիսկ այդ արա­տով զա­ւակ ու­նե­նալ, մայ­րը իրեն իրա­ւունք չի վե­րապա­հում լոյս աշ­խարհ բե­րել մի էակ, որը ցաւ ու տա­ռապանքներ է կրե­լու։

Սէր սի­րեցեալի կո­րուստով

Հա­մաձայ­նէք, որ կի­նօ գնա­լով հան­դի­սատե­սը առա­ջին հեր­թին նա­խընտրում է դի­տել որե­ւէ մի սի­րավէպ եւ այդ տե­սակէ­տից մի իւ­րա­յատուկ ֆիլմ առա­ջադ­րուեց ռե­ժիսոր Թո­մաս Վին­թերբեր­գի կող­մից (ընեքրկ, 2015), որի անու­նը «Հա­մայնք» էր։ Կին-տղա­մարդ-սի­րու­հի եռան­կիւնու խնդի­րը կնոջ խնդիրն էր դար­ձել, այ­սինքն կի­նը ըն­դունում էր իր ամուսնու նոր սէր ապ­րե­լու իրա­ւունքը, սա­կայն ֆիլ­մում մենք հե­տեւում էինք, թէ ինչպէս էր նա յաղ­թա­հարում այդ եռան­կիւնուց առա­ջացած ցա­ւը։

Այս տա­րուայ անակնկալ­նե­րից էր բաս­կե­րի (Իս­պա­նիայում Բնա­կուող Ժո­ղովուրդ) կի­նօն, որը շա­հեց հայ հան­դի­սատե­սի սիր­տը. դա ռե­ժիսոր Ասիեր Ալ­տունա­յի «Ամա­մա» եւ Լա­րա Իսա­խիռեի «Աշուն Առանց Պեռ­լի­նի» ֆիլ­մերն էին։ Չա­փազանց նուրբ, կի­սաերանգնե­րով արուած ֆիլ­մե­րը ուղղուած էին հո­գու ամե­նախո­րը շեր­տե­րին։ Երկրորդ ֆիլ­մում հե­րոսու­հին ստի­պուած լքում է իր սի­րած մար­դուն, բայց սի­րոյ կա­րօտը ան­սահման ցաւ է պատ­ճա­ռում։

Մրցա­նակա­կիր ֆիլ­մեր

Փա­ռատօ­նի աւար­տին յայ­տա­րար­ւում են երեք անուանա­կար­գե­րում մրցա­նակ ար­ժա­նացած ֆիլ­մե­րը.

Մի­ջազ­գա­յին խա­ղար­կա­յին մրցոյ­թում Ոս­կէ Ծի­րանին ար­ժա­նացաւ խ­րուա­թ ռե­ժիսոր Բրան­կօ Շմիդ­տի «Բա­լերի Անուննե­րը» ֆիլ­մը։ Գիւ­ղում տա­րեց մի զոյգ է ապ­րում։ Տղա­մար­դը տնկում է տար­բեր պտղա­տու ծա­ռեր, սա­կայն ան­տե­սում է կնոջ պա­տուի­րած բա­լենի­ները տնկե­լուց։ Ընդհան­րա­պէս մար­դու տեղ էլ չի դնում, ինչպէս շատ տղա­մար­դիկ, որոնք սո­վորու­թիւն չու­նեն կնոջ նկատ­մամբ սէր կամ հո­գատա­րու­թիւն դրսե­ւորել։ Վեր­ջա­պէս, կի­նը կորցնում է յի­շողու­թիւնը եւ պարզ է դառ­նում, որ օրե­րը հաշ­ւուած են… Այն ատեն ամու­սի­նը ու­շա­դիր է դառ­նում հի­ւանդ կնոջ հան­դէպ, ցու­ցա­բերե­լով ու­շա­ցած սէր։ Բա­լեր էլ է տնկում ան­շուշտ… ի յի­շատակ կորցրած կնոջ։

«Ար­ծա­թէ ծի­րան»ը շնոր­հուեց իրա­նական «Ան­մա­հը» ֆիլ­մին, որի ռե­ժիսո­րը Սե­յեդ Հա­դի Մո­հաղեղն էր։ Հզօր ֆիլմ էր, որի ամէն վայրկեանը յա­գեցած էր մե­ծագոյն իմաս­տով։ Պա­տանին խնա­մում էր իր պա­պին, որը հրա­ժեշտ էր ու­զում տալ կեան­քին, քան­զի իր պատ­ճա­ռով վթար էր տե­ղի ու­նե­ցել եւ խլել իր ըն­տա­նիքի կեան­քը։

Ժիւ­րիի յա­տուկ յի­շատա­կում մրցա­նակը շնոր­հուեց պուլղա­րացի ռե­ժիսոր Իգ­լի­կա Տրի­ֆոնո­վայի «Դա­տախա­զը, Դա­տապաշտպա­նը, Հայ­րը եւ Որ­դին» ֆիլ­մին։

Մի­ջազ­գա­յին վա­ւերագ­րա­կան մրցոյ­թում Ոս­կէ Ծի­րանին ար­ժա­նացաւ «Ձախ Ափի Հան­դի­ման» ռե­ժիսոր Եւ­գէ­նի Գրի­գորե­ւի ֆիլ­մը (Ռու­սաստան)։ Շատ աւե­լի հե­տաքրքրա­կան էր Ար­ծա­թէ Ծի­րանին ար­ժա­նացած «Տոն Ժուան»ը (ռե­ժիսոր Եժի Սլադ­կովսկի)։ Սա­կայն Ժիւ­րիի յա­տուկ մրցա­նակի ար­ժա­նացած «Մա­նու­կը» վա­ւերագ­րա­կան ֆիլ­մե­րից ամե­նահ­զօրն էր։ Տա­րիներ առաջ պրա­զիլիացի Մար­կուս Պրա­դոյի «Էս­տա­միրա» ֆիլ­մը ցնցել էր ոչ միայն հայ հան­դի­սատե­սին, քան­զի ար­ժա­նացել էր բազ­մա­թիւ փա­ռատօ­ներում շուրջ 33 ազ­գա­յին եւ մի­ջազ­գա­յին մրցա­նակ­նե­րի։ 5 տա­րի շա­րու­նակ նա հե­տեւել եւ նկա­րահա­նել էր իր հե­րոսու­հուն, որը աղ­բա­նոցի բնա­կիչ­նե­րից էր։ Այժմ Պրա­դուն նկա­րահա­նել էր Մա­նուկ մա­կանու­նով ցմահ բան­տարկեալին, որը պի­տի են­թարկուէր մա­հապատ­ժի, քան­զի Ին­դո­նեզիայում թմրա­նիւ­թի թրա­ֆիկին­գի հա­մար ձեր­բա­կալուածը ոչ մի նե­րում չու­նէր։ Ֆիլ­մի հե­րոսը չա­փազանց հա­մակ­րե­լի էր եւ մա­հապատ­ժի սպա­սու­մը աննկա­րագ­րե­լի ծանր փոր­ձութիւն էր, որին ոչ մի նոյ­նիսկ ամե­նադա­ժան յան­ցա­գործ ար­ժա­նի չէ, սա­կայն եթէ ահա­բեկ­չութիւն իրա­կանաց­նո­ղը խլում է գու­ցէ 100-200 կեանք, մինչդեռ թմրա­նիւթ վա­ճառո­ղը՝ մին­չեւ 10.000։

«Բա­լերի Անուննե­րը» ֆիլ­մը ար­ժա­նացաւ նաեւ FIPRESCI մրցա­նակի, իսկ «Ան­մա­հը» նաեւ Էկու­մե­նիկ ժիւ­րիի մրցա­նակի։

Առան­ձին մրցա­նակի ար­ժա­նացաւ Ան­նա Մե­լիքեանի «Սի­րոյ Մա­սին» ֆիլ­մը, որը շնոր­հուեց առա­ջին ան­գամ՝ դա փա­ռատօ­նի նա­խագա­հի մրցա­նակն էր։ Յի­շեց­նեմ, որ փա­ռատօ­նի նա­խագա­հը ռե­ժիսոր Յա­րու­թիւն Խա­չատ­րեանն է։

Ինչ վե­րաբեր­ւում է մեր կի­նոյին, ապա հայ­կա­կան կի­նօն դիտ­ւում է Հայ­կա­կան հա­մայ­նա­պատ­կեր ազ­գա­յին մրցոյթ անուանա­կար­գում, որի մա­սին կը խօ­սենք յա­ջորդ թիւում։



Yazar Hakkında

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ