Պայթյուն Անկարայում. կա 27 զոհ

Անկարայում՝ Գյուվենփարքի մոտակայքում, այսօր՝ ժամը 18:45-ին պայթյուն է գրանցվել: Ըստ նախնական վյալների՝ պայթյունի հետևաքով կա 27 զոհ:

Հայտնի է դարձել, որ պայթյունը մեծ ուժգնություն է ունեցել և լսելի է եղել մեծ հեռավորության վրա:

Մեծ թվով հրշեջ և շտապօգնության մեքենաներ են ժամանել դեպքի վայր: Հնարավոր երկրորդ պայթյունի պատճառով տարածքը տարհանվել է:

Անկարայի նահանգապետարանը ժամը 20:00-ին հայտարարություն է արել, ըստ որի՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը 27 է:

Տեղեկացվում է, որ Քըզըլայի Գյուվենփարքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 75 հոգի է վիրավորվել, իսկ պայթյունի պատճառը պայթուցիկով լի մեքենան է եղել:

Շրջակայքում գտնվող շենքերն էլ են վնասվել, պայթյունի հետևանքով վիրավորվածները տեղափոխվել են մոտակայքի 10 հիվանդանոցներ:

Ռադիո և հեռուստատեսության խորհուրդն արգելել է դեպքի վայրից տեսագրություններ հրապարակելը, պայթյունի պահը, դրան հաջորդած ընթացքի, մահացածների մասին տեսագրություններ հրապարակելը նույնպես արգելվել է:

Անկարայում մինչ այս ևս երկու պայթյուն էր տեղի ունեցել. 2015թ. հոկտեմբերի 10-ին կայացած ‹‹խաղաղության հավաքի›› ընթացքում և 2016թ. փետրվարի 17-ին:

 

Անվտանգության գագաթնաժողով 

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն համապատասխան նախարարների և անվտանգության ուժերի մասնակցությամբ ժողով է իրականացնում, որի ընթացքում քննարկվում է այսօր տեղի ունեցած պայթյունը: