Դատաբժշկական կենտրոնը հաստատել է, որ Անկարայի պայթունն իրականացրած մահապարտը Աբդուլբաքի Սոմերն է։
Դատաբժշկական կենտրոնի կատարած ԴՆԹ փորձաքննության համաձայն՝ Անկարայում փերտրվարի 17-ին պայթյուն իրականացրած մահապարտը Աբդուլբաքի Սոմերն է։
«Քրդստանի ազատագրման բազեներ» (TAK) կազմակերպությունը հայտարարել էր, որ Անկարայի պայթյունն իրականացրած մահապարտը Աբդուլբաքի Սոմերն է։ «Քրդստանի ազատագրման բազեներ» կազմակերպության հայտարարությունից հետո Աբդուլբաքի Սոմերի հայրը ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել։ Աբդուլբաքի Սոմերի հոր՝ Մուսա Սոմերի ԴՆԹ արդյունքները համապատասխանել են մահապարտի ԴՆԹ արդյունքներին։
Ավելի վաղ «Քրդստանի ազատագրման բազեներ»-ը իր վրա էր վերցրել պայթյունի պատասխանատվությունը և նշել էր, որ մահապարտի անունը Աբդուլբաքի Սոնմեզ (Սոմեր) է։ Սակայն Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նշել էր, որ պայթյունը սիրիացի Սալիհ Նեջրն է իրականացրել, իսկ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը նշել էր, որ «իրենց ձեռքում փաստաթղթեր կան»։
Մյուս կողմից էլ Անկարայի պայթյունի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 29-ի։ Պայթյունի հետևանքով վիրավորված Այդըն Դեդե Հայըրը մահացել է հիվանդանոցում։