Անկարայում փետրվարի 17-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ձերբակալվածների թիվը հասել է 17-ի։
Անկարայի հանրապետական դատախազության գլխավոր դատախազ Հարուն Կոդակը Անկարայի պայթյունի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։
Կոդակն իր հայտարարության մեջ նշել է․ «Դեպքը գրեթե ամբողջությամբ բացահայտել ենք։ Կարճ ժամանակ անց մեր երկրի մեծերը համապատասխան հայտարարությունները կանեն»։
Զինվորական ծառավողական մեքենաներին ուղղված հարձակման հետ կապված ձերբակալավծների թիվը հասել է 17-ի։
Հայտնի է դարձել պայթյունի հետևանքով զոհվածների ինքնությունը
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել պայթյունի հետևանքով զոհվածների ինքնությունը։ «Անադոլու» լրատվական գործակալության լրագրողը տեղեկացնում է, որ Անկարայի հանրապետական դատախազության փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով զոհված 28 հոգու դիակները դատաբժշկական քննությունից հետո հանձնվել է հարազատներին։