Փետրվարի 17-ին պայթյուն է տեղի ունեցել Անկարայում գտնվող զինվորական բնակավայրում: Պայթյունը գրանցվել է այն ժամանակ, երբ զինվորական մեքենաներն անցնելիս են եղել բնակավայրով:
Փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլուշը նշել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 28, վիրավորվել՝ 61 մարդ:
Պայթյունի հետևանքով վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չեղյալ է հայտարարել իր այցը Բրյուսել:
Գլխավոր շտաբ՝ ‹‹ահաբեկչական հարձակում››
Թուրքիայի հանրապետության գլխավոր շտաբը Անկարայի պայթյունի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել, որում նշվել է. ‹‹Թուրքական զինված ուժերի աշխատակիցներին տեղափոխող մեքենաները կանգնած են եղել Ինոնյու բուլվարի լուսացույցների տակ, երբ նրանց վրա ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել››: Հայտարարության մեջ զոհվածների հարազատներին ցավակցություն են հայտնել, իսկ վիրավորներին արագ ապաքինում մաղթել:
Առողջապահության և արդարադատության նախարարություններ
Առողջապահության նախարարության հայտարարության մեջ զոհերի և վիրավորների մասին տվյալներ չկան: Թուրքիայի առողջապահության նախարարությունը նշել է, որ դեպքի վայր են ժամանել 32 շտապօգնության մեքենաներ, և որ արյան անհրաժեշտություն չկա:
Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը նշել է, որ Անկարայի պայթյունն ի հայտ է եկել պայթուցիկով լի մեքենայից:
Վարչապետ Դավութօղլուն՝ պայթյունի մասին
28 մարդու մահվան պատճառ դարձած պայթյունի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Դավութօղլուն նշել է, որ հանցագործը ‹‹Ժողովրդի պաշտպանության ուժերի›› (ԺՊՈւ-YPG) անդամ է՝ ծնված 1992թ. Սիրիայում. ‹‹Հանցագործը ԺՊՈւ անդամ Սալիհ Նեջջարն է: Բացահայտ է, որ հարձակումն անմիջական առնչություն ունի ԺՊՈւ-ի հոտ: 9 հոգի ձերբակալվել է››:
Սալիհ Մուսլիմի հայտարարությունը
Ժողովրդավարական միություն կուսակցության համանախագահ Սալիհ Մուսլիմը հերքել է Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, ըստ որի պայթյունն իրականացող հանցագործը ԺՊՈւ անդամ է:
Մուսլիմը նշել է, որ պայթյուն իրականացնող անձնավորությունը, ում ներկայացնում են որպես ԺՊՈւ անդամ, ոչ մի կապ չունի իրենց հետ: Նա ընդգծել է, որ Դավութօղլուի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: