Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը նոյեմբերի 26-ին անցկացված «TEOG» քննության (նախնականից միջնակարգ դպրոց անցնելու համար անցկացվող քննություն)՝ «Թուրքիայի հանրապետության հեղափոխության պատմություն և քեմալիզմ» առարկայի գրքույկում չի անտեսվել նաև հայկական հարցը։
Ազգային կրթության նախարարությունը (ԱԿՆ) քննությանը սկանդալային հարցեր է ներկայացրել
Օսմանյան Կայսրության «տեղահանության օրենք»-ի համաձայն երկրի հայերի մի մասին Սիրիայի տարածք տեղահանելու ժամանակ՝
* հետաձգել է տեղահանվծների հարկերը
* սպաներին հանձնարարվել է պաշտպանել տեղահանվածներին գաղթի ամբողջ ճանապարհին
* թույլատրվել է, որ (տեղահանվածները) իրենց հետ վերցնեն իրենց իրերը
* նաև հրամանագիր է հրապարակվել, որով տեղահանվածներին պատերազմի ավարտից հետո վերադառնալու իրավունք է տրվել:
Այս տեղեկությունների համաձայն՝ Օսմանյան կայսրության գաղթի քաղաքականության մասին նշվածներից ո՞ր տարբերակը չի համապատասխանում իրականությանը:
ա) կարևորություն է տրվել տեղահանվածների անվտանգությանը
բ) փորձել են պաշտպանել տեղահանվածների նյութական իրավունքը
գ) տեղահանւթյամբ փորձ է արվել ոչնչացնել Անատոլիայի հայկական ունեցվածքները
դ) տեղահանությունը իրավական դաշտում է իրականացվել
Ազգային կրթության նախարարության կազմած մեկ այլ հարց
«Արևելյան ճակատի ռազմական հաղթանակից հետո հայերի հետ կնքվել է Գյումրու պայմանագիրը։ Դրանով թուրք ժողովրդի վստահությունը խորհրդարանի նկատմամբ ավելացել է։ Հայաստանը ճանաչել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) գոյությունը և չեղյալ է համարել Սևրի պայմանագիրը։
Այս տեղեկությունների համաձայն՝ Արևելյան ճակատում տարված հաղթանակի հաջողությունների մասին նշվածներից ո՞ր տարբերակը չի համապատասխանում իրականությանը:
ա) մեծացել է ԹԱՄԺ-ի հեղինակությունը
բ) ԹԱՄԺ-ը քաղաքական հաջողություն է ունեցել
գ) ճակատների մեջ կոալիցիա է ապահովել
դ) վերացել ենէ հայերի՝ անատոլիական հողերի հետ կապված նկրտումները
«Անընդունելի է»
Սրան արձագանքել է Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքների միջազգային խմբի համակարգող Նուրջան Քայան, ով հոկտեմբեր ամսին ներկայացրել էր Թուրքիայի «ազգային» կրթության համակրգի «ոչ ազգային» հատվածի զեկույցը, որում քննադատվում էր կրթական համակարգը։
«Ակոս»-ի հետ զրույցում Քայան նշեց. «Կրթական համակարգի հիմնական նպատակը ոչ թե երեխայի շահերը պաշտպանելը, մանկավարժական զարգացումը, առաջադիմության բարելավումը և բազմակարծ ժողովրդավարական արժեքները սերմանելն է, այլ թուրք ազգայնականության և թուրք մահմեդականության սինթեզի վերգումը: Նաև պատմության սխալ մեկնաբանություն է իրականացվում»: Նա նաև նշեց, որ կրթական համակարգը և քննություններն օգտագործվում են որպես հայոց ցեղասպանության հերքումը տարածելու միջոց: Քայան մեջբերեց, որ նմանատիպ դեպքերի հանդիպել են նաև նախկինում, և որ սա շարունակական մի գործընթաց է դարձել՝ քննությունները դարձնելով գործիք: Նա նաև հավելեց, որ այս երևույթն անընդունելի է: