Լրացավ Անկարայի կոտորածի մեկ ամիսը ․ կազմակերպություններն ու քաղաքական կուսակցությունները Անկարայի կայարանի դիմաց էին հավաքվել։
Արդեն մեկ ամիս անցավ Անկարայի կոտորածից հետո, որը, ըստ պաշտոնական տվյալների, պատճառ դարձավ 102 մարդու մահվան և թողեց 400-ին մոտ վիրավոր։ Այսօր մարդիկ հավաքվել էին Անկարայի պայթյունի նույն հասցեում՝ Անկարայի կայարանում։
Խաղաղության հանրահավաքի կազմակերպիչները ՝ Հեղափոխական աշխատավորների արհմիության (DİSK), Հանրային աշխատավորների արհմիության համադաշնության (KESK), Թուրք ճարտարապետների և ճարտարագետների պալատների միության (TMMOB) և Թուրք բժիշկների միության (TTB) նախագահները մեխակներ դրեցին կոտորածի վայրում։
Ժամը 10։04-ին սկսած հիշատակի արարողության ընթացքում մարդիկ բռնել էին պայթյունին զոհ դարձաների լուսանկարներով պլակատ, որի վրա գրված էր՝ «Մարդասպաններին ճանաչում ենք։ Չենք թողնի, որ մոռացվի»։
Բոլոր վերոնշյալ կառույցների անունից ելույթ ունեցող Լամի Օզգենը նշեց, որ Անկարայի կոտորածը Թուրքիայի պատմության մեջ եղած ամենամեծ կոտորածն է։
Օզգենը շեշտեց․ «Հանցագործի՞ն ենք փնտրում։ Հանցագործները հայտնի են․ նրանք են, ովքեր անհարմար են զգում այս երկրում խաղաղության ձայնի ավելի բարձր հնչելուց»։
Վիրավորների բուժման ծախսերը
Օզգենը, մեջբերելով, որ ահաբեկչական հարձակման ժամանակ վիրավորվածների բուժման ծախսերը պետք է հոգա պետությունը, նշեց, որ վիրավորվածներից բուժման գումար են պահանջում, և այս հարցի շուրջ համապատասխան մարմիններին ուղղված բոլոր գրությունները մնում են անպատասխան։