Հենրիկ Մալեան-90

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

-Տեսե՞լ ես «Կտոր Մը Երկինք»ը։ Ես զարմացած շրջուեցի, որպէսզի պարզեմ, թէ այդ ո՞վ չի տեսել Մալեանի ֆիլմը։ Դահլիճը լեցուն էր դպրո­ցական­նե­րով։ Նրանց հա­մար ամէն ինչ առ­ջե­ւում էր. հայ­կա­կան կի­նօն, որը մեզ հա­մար աւար­տո­ւել էր, նրանք դեռ պի­տի բա­ցայայ­տէին։ Այժմ նրանք եկել էին Ա. Իսա­հակեանի անո­ւան գրա­դարան, Հեն­րիկ Մա­լեանի 90-ամեակի առի­թով…

Թե­լաւ եւ Մեզ­րէ

Մա­լեանը ծնո­ւել էր 1925-ին Թե­լաւում։ Փոք­րիկ քա­ղաք է Վրաս­տա­նում, որը յայտնի դար­ձաւ որ­պէս մեծ հայ ռե­ժիսոր Մա­լեանի ծննդա­վայր։

Քա­ղաք, ուր ամեն­քը ամեն­քի մա­սին գի­տեն ամէն ինչ… - այսպէս է նկա­րագը­րել Թե­լաւը, ին­քը Մա­լեանը իր «Երկխօ­սու­թիւն Եր­րորդի Հա­մար» գրքում։ Գու­ցէ Մեզ­րէ քա­ղաքը Խար­բերդի նա­հան­գում իր գա­ւառա­կան բնոյ­թով յի­շեց­նում էր Մա­լեանին Թե­լաւը, յա­մենայնդէպս Վա­հան Թո­թովեն­ցի «Կեան­քը Հին Հռով­մէական Ճա­նապար­հի Վրայ» վի­պակը, որը պատ­մում էր Թո­թովեն­ցի ծննդա­վայ­րի մա­սին, հան­գիստ չէր թող­նում Մա­լեանին, բոյն դնե­լով նրա ռե­ժիսո­րական երե­ւակա­յու­թեան մէջ, որ­տեղ նա ար­դէն տես­նում էր ֆիլ­մը իր հե­րոս­նե­րով։ Իսկ հե­րոս­նե՜րը… Դըժ­-
ւար թէ ողջ հա­մաշ­խարհա­յին գրա­կանութեան մէջ գտնենք նման հե­տաքրքիր կեր­պարներ, ինչպի­սին էին Թո­թովեն­ցի հայրն ու մայ­րը։ Ահա թէ ինչպի­սին էր հայ­րը.

«Մեռ­նե­լուց մի ամիս առաջ կան­չեց Հիւսնին, միասին ջո­կեցին եր­կար ըն­կոյզէ տախ­տակներ։ Եւ հօրս ներ­կա­յու­թեամբ, նրա խստա­գոյն ցուցմունքնե­րի եւ հրա­հանգնե­րի հա­մաձայն՝ Հիւսնը շի­նեց հօրս դա­գաղը»…

Իսկ մա՞յրը.

«Մայրս գի­տէր, որ հայրս Իս­թանպու­լում «դոստ» ու­նի։ Բայց այս մա­սին մօրս հո­գին խա­ղաղ էր։ Դա բխում էր ո՛չ թէ նրա ան­տարբե­րու­թիւնից դէ­պի ամու­սի­նը, այլ խո­րախոր սի­րուց։ Սի­րելով նրան՝ սի­րում էր եւ նրա յան­ցանքը։

-Էրիկ մարդ է, -ասում էր մայրս, -սիր­տը դա­դար չու­նի»։

Իսկ հօր մա­հից յե­տոյ մայ­րը ճոխ նո­ւէր­նե­րով մի կա­պոց է ուղղար­կում Իս­թանպուլ՝ ամուսնու սի­րու­հուն, ասե­լով.

-Թող սաղ ըլ­լէր, հա­զարը սի­րէր։

Ան­շուշտ որ իւ­րա­քան­չիւր ռե­ժիսոր կ՚երա­զէր նման կեր­պարնե­րի մա­սին, բայց… Ի մի­ջիայ­լոց Հեն­րիկ Մա­լեանին յի­շելիս, մի կի­նօգէտ նշեց, որ ռե­ժիսո­րը շատ էր սի­րում բազ­մա­կէտ­ներ եւ խնդրում էր չփո­խել դրանք վեր­ջա­կէտ­նե­րի։ Կար­ծում եմ, որ պատ­ճա­ռը Մա­լեանի իս­կա­կան ար-­ւես­տա­գէտ լի­նելու մէջ էր, որը որ­քան էլ չստեղ­ծա­գոր­ծի, այ­նո­ւամե­նայ­նիւ կը հա­մարի, որ լա­ւագոյ­նը դեռ առ­ջե­ւում է…

Ամ­փո­փելով իր 60 տա­րուայ ապ­րա­ծը, Մա­լեանը թո­ւար­կում է իր նկա­րահա­նած ֆիլ­մե­րը, «Նո­ւագախմբի Տղա­ները», «Եռան­կիւնի», «Մենք Ենք, Մեր Սա­րերը», «Հայ­րի­կը», «Նա­հապե­տը», «Կտոր Մը Եր­կինք», «Մի Կա­թիլ Մեղ­րը», յի­շատա­կում է ինստի­տու­տի աշ­խա­տան­քը, իր ստեղ­ծած կի­նօդե­րասա­նի թատ­րոն–ստուիդան եւ եզ­րա­փակում.

«Ար­դիւնքում՝ հա­լից ըն­կած սիրտ, 60 տա­րեկան հա­սակն էլ ու­սե­րիս առած, ազ­գա­նուան առ­ջե­ւում թէ վեր­ջում էլ ինչ-որ ան­բա­ցատ­րե­լի տիտ­ղոսներ…

Իսկ սրտիս ու հո­գուս շատ գաղտնի ան­կիւննե­րում մի տխուր, ան­հերքե­լի հա­մոզ­մունք… Ոչինչ, ոչինչ չա­րեցի… Ափ­սոս… Ախր կա­րող էի, կա­րող էի…

«Կտոր Մը Եր­կինք» կամ «Ապ­տակ»

Երբ ասում ենք հայ­կա­կան կի­նօ, մենք առա­ջին հեր­թին ի նկա­տի ու­նենք Հեն­րիկ Մա­լեանի կի­նօն։ Մենք մե­ծացել ենք նրա ֆիլ­մե­րի ներ­քոյ, որոնց մէջ գտել ենք մեր ինքնու­թիւնը։ Ֆիլ­մե­րից մէ­կը ստեղ­ծո­ւած է Թո­թովեն­ցի «Բաց Կա­պոյտ Ծա­ղիկ­ներ» պատ­մո­ւած­քի հի­ման վրայ։ Սցե­նարը Մա­լեանը գրեց ար­ձա­կագիր Ստե­փան Ալա­ջաջեանի հետ։ Որբ մնա­ցած Թո­րիկին խնա­մում է Թուրվան­տա Քո­րոն։ Երբ ամուսնա­նալու պահն է գա­լիս, Թուրվան­տա Քո­րոն աղ­ջիկ ու­զե­լու է գնում, բայց սկսած Ֆապ­րի­քաթո­ռից մին­չեւ ար­տաքնոց մաք­րո­ղը, բո­լորը հրա­ժար­ւում են Թո­րիկին աղ­ջիկ տա­լուց՝ փա­լան­ճի է, էշ է ասե­լով։ Վեր­ջա­պէս, Թո­րիկը ինքն է աղ­ջիկ բե­րում տուն եւ կեան­քը սկսում է նմանուել բաց կա­պոյտ ծա­ղիկ­նե­րի։ Պատ­մո­ւած­քը աւարտւում է Թուրվան­տա Քո­րոյի խրա­տով, որը նա տա­լիս է աղ­ջիկ որո­նող մայ­րե­րին. «Թէ որ աղէկ հարս կ՚ու­զէք՝ բոզ բե­րէք»։ Սա մի «ապ­տակ» էր, հաս­ցո­ւած գա­ւառա­կան բար­քե­րին եւ «Կտոր Մը Եր­կինք» ֆիլ­մի ռու­սա­կան անո­ւանու­մը հենց «Ապ­տակ» է։

Վե­րադառ­նանք սա­կայն Իսա­հակեանի գրա­դարան։ Մա­լեանի 90-ամեակի առ­թիւ գրա­դարան էր հրա­ւիրո­ւել Մա­լեան թատ­րո­նի անձնա­կազ­մը։ Իր թատ­րո­նը Մա­լեանը բա­ցել էր 1980-ին։ Դե­րասան­նե­րը կի­սուե­ցին իրենց յու­շե­րով, որի շնոր­հիւ շատ կա­րեւոր կէ­տեր ճշդո­ւեցին։ Ստեղ­ծե­լով ֆիլ­մեր, որոնք մտան հայ­կա­կան կի­նոյի ոս­կէ ֆոն­դը, Մա­լեանն այ­նո­ւամե­նայ­նիւ թատ­րո­նը գե­րադա­սում էր կի­նոյից։ Հե­տաքրքիր է, որ թատ­րո­նը նա կո­չեց կի­նօդե­րասա­նի թատ­րոն եւ ընտրեց իր դե­րասան­նե­րին հայ մարդ լի­նելու սկզբունքով։ Մով­սէս Ստե­փանեանին նա բե­րեց տրա­մադի­կական թատ­րո­նից, Լե­ւոն Մե­լոյեանին՝ սի­րողա­կան թատ­րո­նից, Գէոր­գի Յո­վակի­մեան եւ Սա­րա Համ­բարձու­մեան զոյ­գին՝ Թիֆ­լի­սի հայ­կա­կան թատ­րո­նից… Մա­լեանի թատ­րո­նը իր ներ­կա­յացումնե­րով իս­կա­կան «ապ­տակ» հասցրեց թա­տերա­կան հնա­մոլու­թեանը։ Ցա­ւօք, 1988-ին Հեն­րիկ Մա­լեանը կեան­քից հեռացաւ, երբ ընդամէնը 62 տարեկան էր… Բայց նրա թատրոնը շարունակեց իր կեանքը արդէն նրա դուստր՝ Նարինէ Մալեանի ղեկավարութեամբ։ Օրերս թատրոնը նշեց իր 35-րդ ամեակը, իսկ դա արդէն առանձին նիւթ է, որի մասին կը խօսենք յաջորդ թիւում…

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ