Երևանում ունեցած ելույթից հետո Ռագըփ Զարաքոլուի նկատմամբ հետաքննություն

Երևանում ունեցած ելույթից հետո պահոցից օրակարգ է բերվել «քնած» գործերից մեկը:

Հրատարակիչ, լրագրող և մարդու իրավունքների ակտիվիստ Ռագըփ Զարաքոլուի նկատմամբ հետաքննություն սկսվեց:

2010 թվականին Ռոժ հեռուստաալիքին տված հարցազրույցի հիմքով Զարաքոլուի նկատմամբ հետաքննություն սկսեց՝ մեղադրելով նրան «ահաբեկչական կազմակերպության անդամակցության» մեջ:

Անկարայի Հանրապետություն դատախազության կողմից 2010թ. սկսած հետաքննական գործը վերածվեց մի նոր հետաքննական գործի՝ մշակված դատախազ Ռամազան Դինչի կողմից, որը «Սահմանադրակամ կարգի դեմ հանցագործությունների քննության գործ» անունը ստացավ :

Անկարայի դատախազության հանձնարարությամբ Ռագըփ Զարաքոլուն Ստամբուլում վկայություն տվեց:

Նույն գործի մեջ ևս ինը լրագրող է ներառված:

Ռ. Զարաքոլուին պատկանող Բելգե (Belge) հրատարակչությունը այս թեմայի շուրջ հայտարարությամբ հանդես եկավ, որում նշվում է, որ Զարաքոլուին «ահաբեկչական կազմակերպության» մեղադրանք է ներկայացվում, սակայն  նրան վերագրված այդ ելույթի ոչ մի տեսագրություն կամ նյութ չգտնվեց:

Բելգե հրատարակության հայտարարության մեջ հետաքննության մասին հետևյալն է ասվում. «Ռագըփ Զարաքոլուն, ով 90-ականներից ի վեր ցեղասպանության ժխտողականության դեպ պայքար է տանում և հանդիսանում է մեր հրատարկչատան միջազգաին հրատարակչության հիմնադիրներից մեկը, հայոց ցեղասպանության 100 ամյակի առթիվ ապրիլի 22, 23-ին Երևանում կայացած Global Forum-ի խոսնակներից մեկն էր: Երևանում ունեցած ելույթից հետո պահոցից օրակարգ է բերվել «քնած» գործերից մեկը»:

Առաջին անգամը չէ

Զարաքոլուն 2011թ. հոկտեմբեր ամսին ահաբեկչական կազմակրպությանն օժանդակելու մեղադրանքով ձերբակալվել, և 5 ամիս ազատազրկման մեջ էր մնացել, որից հետո դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել: Ձերբակալման պատճառը BDP (Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցություն) կուսակցության «քաղաքական ակադեմիայի» բացման ժամանակ ունեցած ելույթն էր:

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ