Ըստ ստացված տեղեկությունների՝ Դինքի սպանության դատավարության շուրջ կազմված մեղադրական ակտում ներառված 25 հանրային պաշտոնատար անձանց մեծ մասի նկատմամբ պլանավորված սպանությանն օժանդակելու, զինած հանցավոր խմբավորում ղեկավարելու կամ նման խմբավորմանն անդամակցելու, պաշտոնական տվյալների ոչնչացման մեղադրանք ներկայացվեց: Մի մասին էլ անուշադրության պատճառով դիտավորյալ սպանության իրականացմանն օժանդակելու և պաշտոնի չարաշահման մեղադրանքներ ներկայացվեցին:
Ստամբուլի գլխավոր դատախազության՝ ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Գյոքալփ Քյոքչուի կողմից 25 հանրային պաշտոնատար անձանց նկատմամբ մեղադրանք առաջ քաշվեց: Գ. Քյոքչուն վարում է Հրանտ Դինքի սպանության հետաքննությունը: Նախատեսվում է մեղադրականը կցել Հրանտ Դինքի սպանության գործին: Մեղադրականում, որը հաստատման համար ուղարկվել է Գլխավոր դատախազություն, պահանջվում է դատավարություն սկսել 25 հանրային պաշտոնատար անձանց նկատմամբ:
Ըստ ստացված տեղեկությունների՝ Դինքի սպանության դատավարության շուրջ կազմված մեղադրական ակտում ներառված 25 հանրային պաշտոնատար անձանց մեծ մասի նկատմամբ պլանավորված սպանությանն օժանդակելու, զինած հանցավոր խմբավորում ղեկավարելու կամ նման խմբավորմանն անդամակցելու, պաշտոնական տվյալների ոչնչացման մեղադրանք ներկայացվեց: Մի մասին էլ անուշադրության պատճառով դիտավորյալ սպանության իրականացմանն օժանդակելու և պաշտոնի չարաշահման մեղադրանքներ ներկայացվեցին:
Դատախազ Գյոքալփ Քյոքչուի պատրաստած մեղադրականը ներկայացվեց Ստամբուլի գլխավոր դատախազություն՝ հաստատվելու համար: Մեղադրականն ուղարկվելու է Ստամբուլի 5. ծանր հանցագործությունների դատարան, եթե հաստատվի Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից: Եւ եթե այն ընդունվի Ստամբուլի 5. ծանր հանցագործությունների դատարանի կողմից, ապա պաշտոնատար անձանց նկատմամբ դատավարություն կսկսի:
Թուրքիայի գաղտնի ծառայությունների (ՄԻԹ) ներգրավվածությունը
Դինք ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն ավելի վաղ արած հայտարարության մեջ նշել էր, որ սպանությանը տեղյակ Ստամբուլի մարզային ոստիկանության և Ստամբուլի մարզպետարանի պաշտոնյաները պաշտպանության միջոցներ չեն ձեռնարկել, Տրապիզոնի մարզային ոստիկանության շտաբը և Տրապիզոնի մարզային ժանդարմերիայի հրամանատարության ներկայացուցիչները Դինքի սպանությունը կազմակերպող կազմակերպությանն ուղված գործողություններ չեն ձեռնարկել, իսկ Հետախուզության վարչության պաշտոնատար անձիք չեն կազմակերպել պաշտպանական միջոցառումների և հանցավոր կազմակերպության դեմ գործողությունների իրականացումը: Բաքըրջըօղլուն նշել էր, որ ՄԻԹ-ի՝ Ստամբուլի և Տրապիզոնի շրջանային տնօրինությունների պաշոնատար անձիք պաշտպանական միջոցառումների և գործողությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու և զգուշացնելու պարտականությունները չեն իրականացրել, նաև այն, որ վերոնշյալ պաշտոնյաները դիտավորյալ խուսափել են իրենց պարտականություններից, որպեսզի հնարավոր դարձնեն Դինքի սպանությունը:
Նշենք, որ Գյոքալփ Քյոքչուի կազմած մեղադրական ցուցակում տեսնում ենք Դինքի սպանության ժամանակ վերոնշյալ պաշտոնները վարող անձանց անունները: