ՏԵՂԱՊԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Նահանգապետարանը միջամտել է պատրիարքական ընտրություններին

Թուրքիայի հայոց պատրիարքական ընտրությունների առաջին քայլը՝ պատրիարքական տեղապահի ընտրությունները կայացել են այսօր։ Տեղապահ է ընտրվել Գերաշնորհ Տ․ Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյանը։ Սակայն Ստամբուլի նահանգապետարանը միջամտել է Թուրքիայի հայոց պատրիարքական ընտրությունների գործընթացին՝ տեղապահի ընտրությունները համարելով «իրավականորեն» անընդունելի։ Նահանգապետարանի միջամտության առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ընտրված տեղապահ Բեքչյանը։