ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Անկարայի համալսարանում բռնություն ակադեմիկոսների նկատմամբ
Թուրքիայում արտակարգ իրավիճակի պայմաններում ընդունված և մի շարք ակադեմիկոսների՝ աշխատանքից հեռացման պատճառ դարձած հրամանի դեմ իրենց բողոքը հայտնելու համար Անկարայի համալսարանի ակադեմիկոսները փորձել են հավաքվել համալսարանի Ջեբեջի մասաշենքում։ Ակադեմիկոսներին, սակայն, թույլ չեն տվել մասնաշենք մուտք գործել, ոստիկանությունը բռնություն է կիրառել նրանց նկատմամբ։ 20 հոգի բերման է ենթարկվել, որոնց թվում նաև վերջին հրամանով աշխատանքից հեռացված ակադեմիկոսները։