2007

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Զենիթ․ «Զեկույցում գրեցի՝ սպանվելու է, փոխեցին»

Հրանտ Դինքի սպանության առնչությամբ դատավարության երկրորդ օրը՝ հունիսի 21-ին, սպանության ժամանակ Տրապիզոնի հետախուզության աշխատակից Մուհիթին Զենիթի հարցաքննությունը շարունակվեց։ Զենիթ․ «Ես՝ որպես աշխատակից, գրել եմ՝ սպանվելու է։ Երբ զեկույցը բաժնի վարիչին է ուղարկվել, Էնգին Դինչը և Օզքան Մումջուն ձևափոխել են այն»։