ԱԶԿ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Կարո Պայլան․ «Նախապես ծրագրված լինչի նախաձեռնություն է»

Երեկ թուրքական խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում անձեռնմխելիության քննարկումների ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Պայլանը մամլո հաղորդագրություն է տարածել։ Պայլանի համոզմամբ՝ երեկ տեղի ունեցած հարձակումները նախապես ծրագրված են եղել և ուղղված են եղել իր դեմ՝ իր հայկական ինքնության պատճառով։