ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայկական հիմնադրամների ընտրությունների հարցը խորհրդարանի օրակարգում է
«Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սելինա Դողանը փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները կարգավորող կանոնակարգի հարցը ներկայացրել է Թուրքական խորհրդարան։ Արդեն երեք տարի է՝ նոր կանոնակարգ չի մշակվում։