Մուսա Լերան արձագանգները

ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԿԱՐԱՊԵՏԵԱՆ

oksana.karapetian@gmail.com

«Ես այստեղ եմ ծնուել, այստեղ էլ կը մեռ­նեմ. ես թշնա­մու հրա­մանով գե­րի չեմ գնայ՝ չար­չա­րան­քով մեռ­նե­լու. հրա­ցանս ձեռ­քիս կը մեռ­նեմ այստեղ, բայց գաղ­թա­կան չեմ գնայ» - (մու­սա­լեռ­ցի­ների բար­բա­ռով՝ Իս հուս ձննուց իմ, հուս ալ բըր­միռնեմ, իս չը­մուրթօ յաս­սէր քի­մը միռ­նիլ, թւունգը ծա­ռիս գը­միռ­նեմ յաս տի­ղը, թա­քէ մու­հա­ճըր չըմ ուրթօ)։ Այսպէս ար­ձա­գան­գե­ցին մու­սա­լեռ­ցի­ները 1915 թուի Յու­լի­սի 13-ին ստա­ցուած սուլթա­նական հրո­վար­տա­կին, որ պար­տա­ւորեց­նում էր նրանց 7 օրուայ ըն­թացքում գաղ­թել դէ­պի Սու­րիոյ անա­պատ­նե­րը։

Թէ երբ եւ որ դա­րում են հա­յերն առա­ջին ան­գամ ոտք դրել Մու­սա Լե­րան կող­մե­րը, մեր հին մա­տենագ­րութիւ­նը լռում է։ Ուստի ըն­դունուած է հա­մարել, որ հա­յոց Կի­լիկիոյ փա­ռահեղ թա­գաւո­րու­թեան ան­կումէն ետք՝ (1375թ.) հա­յերը գաղ­թած են շրջա­կայ տա­րածքներ, այդ թւում դէ­պի Ամա­նոսի լեռ­նե­րը։

Մի­ջերկրա­կանի ծո­փիւ­նով շնչող Մու­սա Լե­ռը, որ արա­բերէն բա­ռացի թարգմա­նում են որ­պէս Մտքի լեռ, Կի­լիկիոյ հա­րաւը եզ­րագծող Ամա­նոս լեռ­նաշղթա­յի գա­գաթ­նե­րից է։ Ասում են, երբ խա­չակ­րաց աս­պետներն առա­ջին ան­գամ ըմ­բոշխնում են այն չքնաղ տե­սարա­նը, որ պատ­կերւում էր լե­րան գա­գաթից, ականջ են դնում Մի­ջերկրա­կանի կապ­տա­մանու­շա­կագոյն ալեաց հնչիւննե­րին, տես­նում են լա­զու­րէ եր­կինքն ու դրախ­տա­յին լեռ­նե­րը, միան­գա­մից բա­ցական­չում են՝ սա է մու­սա­ների լե­ռը։ Այստե­ղից էլ Մու­սա Լեռ անուանու­մը։

Լե­ռը վեր է խո­յանում պատ­մա­կան Ան­տիոքից 20 քի­լօմեթր հիւ­սիս-արեւ­մուտք՝ Ալեք­սանդրետ գա­ւառի հա­րաւ-արեւմտեան կող­մում։ Լան­ջե­րին փռուած գա­ւառը կոչ­ւում է Ճե­պել Մու­սա կամ Սուե­տիա։ Այս կող­մե­րում իրա­կանա­ցուած պե­ղումնե­րը երե­ւան հա­նեցին Սե­լեւ­կիա քա­ղաքի աւե­րակ­նե­րը, գու­ցէ՞ այդ հնա­մենի քա­ղաքի ար­ձա­գանգն է հնչում Սուե­տիա անուան մէջ։ Սուե­տիայի յայտնի գիւ­ղե­րից են՝ Հա­ճի Հա­պիպ­լին, Եողու­նօ­լու­քը, լան­ջի վե­րեւ­նե­րում ապաս­տա­նած Պի­թիասը, Քա­բու­սիէն եւ, ան­շուշտ, Վա­քըֆ­լըն՝ վեր­ջին հա­յաբ­նակ գիւ­ղը Թուրքիոյ մէջ…

Հա­րուստ է սուե­տիահա­յերի բա­նահիւ­սութիւնը… զգա­լի են եւ հա­յագէտ Վեր­ժի­նէ Սվազ­լեանի հա­ւաքած ազ­գագրա­կան տե­ղեկու­թիւննե­րը, այդ թւում հրա­շապա­տումնե­րը, որոնք յա­ճախ խո­հական-իմաս­տա­սիրա­կան բնոյ­թի են լի­նում։

Շա­հեարա անու­նով մի թա­գաւոր է լի­նում։ Նա հա­ւատա­ցած է լի­նում, որ իրե­նից խե­լացի, իրե­նից հա­րուստ եւ ու­նե­ւոր մէ­կը գո­յու­թիւն չու­նի աշ­խարհում։

Օրե­րից մի օր նա տես­նում է աշ­խարհի ամե­նագե­ղեցիկ աղջկան (ախ­շարհը են աղուոր աշ­կէ­նը) ու սի­րահար­ւում։ Աղ­ջի­կը որո­շում է փոր­ձութեան են­թարկել թա­գաւո­րի սէ­րը։ Նա կա­խար­դանքի մի­ջոցով ժա­մանա­կաւո­րապէս աղա­ւաղում է իր ար­տա­քին գե­ղեց­կութիւ­նը։

Եւ քա­նի որ Շա­հեարա­յի սէ­րը ան­կեղծ չէր՝ երե­ւու­թա­կան յափշտա­կու­թիւն էր, նա չի կա­րողա­նում տես­նել աղջկայ նե­րաշ­խարհի գե­ղեց­կութիւ­նը։ Շա­հեարան հիաս­թափւում է «գե­ղեց­կութիւն»-ից զրկուած աղջկա­նից եւ նոյ­նիսկ ափ­սո­սում, որ նրան է նուիրել իր մա­տանին ու այն ետ վերցնում։

Առա­ւօտեան աղ­ջի­կը ներ­կա­յանում է Շա­հեարա­յին իր նախ­կին հմայ­քով, բազ­մա­թիւ մա­տանի­ներից ընտրում է Շա­հեարա­յինը ու ասում. «Իս աշ­խուրն իմ, դժուր ի հաս­դը­նուլ զէ» (Ես աշ­խարհն եմ, դժուար է ինձ հաս­կա­նալը)։

Յի­րաւի՝ աշ­խարհը բարդ է ըն­կալման հա­մար, եւ դժուար է ան­մի­ջապէս մատ­նանշել, որն է լաւը, որը՝ վատը։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ