Լաւագոյնը Շեքսփիրից

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

Իրա­կանու­թեան մէջ մեզ հե­տաքրքրում է աշ­խա­տան­քը, որը թաք­նուած է ար­դիւնքի ետե­ւում։ Աշ­խա­տան­քը, որը յան­գեցնում է նման բա­ցար­ձա­կու­թեան։ Իսկ որ այս ներ­կա­յացու­մը բա­ցար­ձակ բա­ցառու­թիւն էր մեր թա­տերա­կան իրա­կանու­թեան մէջ, կաս­կած չի յա­րու­ցում։ Մէկ ան­գամ դի­տողը տպա­ւորու­թիւննե­րը կար­գա­ւորե­լու հա­մար կրկին էր այ­ցե­լում տիկ­նի­կային թատ­րոն, որ­պէսզի դի­տէր «Լա­ւագոյ­նը Շեքսփի­րից»։ Եւ այն, որ դա տիփ­լո­մային ներ­կա­յացում էր, այ­սինքն Երե­ւանի Թատ­րո­նի եւ Կի­նոյի Ինստի­տու­տի աւար­տա­կան աշ­խա­տանք, չէր ստի­պում մեզ վե­րաբե­րուել դե­րակա­տար­նե­րին ինչպէս ու­սա­նող-շրջա­նաւարտնե­րի. պար­զա­պէս զար­մացնում էին նրանց կա­րողու­թիւննե­րը, որոնք ընդհան­րա­պէս բա­ցակա­յում են միւս բո­լոր թատ­րոննե­րի դե­րասան­նե­րի մէջ, բայց սա մնջա­խաղի քուրս էր, որը ղե­կավա­րում է Եու­րի Կոս­տա­նեանը, իսկ բե­մադ­րեց ներ­կա­յացու­մը Զա­ռա Ան­տո­նեանը, որը նոյնպէս ու­նի­վեր­սալ կա­րողու­թիւննե­րի տէր է։ Մի ան­գամ նա նոյ­նիսկ բե­մադ­րեց «Երկնքից Պո­կուած Հե­քիաթ» ներ­կա­յացու­մը. հե­քիաթ, որը պո­կուեց եւ ըն­կաւ… մատ­նե­րի վրայ, այ­սինքն խա­ղում էին ո՛չ մար­դիկ, ո՛չ էլ տիկ­նիկնե­րը, այլ մատ­նե­րը… Ան­շուշտ, աշ­խարհում յայտնի է մատ­նե­րի թատ­րոն կո­չուա­ծը, բայց Հա­յաս­տա­նում Զա­ռայի շնոր­հիւ առա­ջին ան­գամ տե­սանք մատ­նե­րի թատ­րո­նի ներ­կա­յացում։

Այժմ դառ­նանք Շեքսփի­րին։ Սո­վորա­բար Շեքսփիր բե­մադ­րողնե­րը հիմնւում են գրա­կան թեքստին եւ տե­ղաւո­րում են կերպարնե­րին նա­խորդ դա­րերի մի­ջավայ­րի մէջ, ծանր հան­դերձան­քով եւ այլն… Զա­ռան մշա­կեց բա­ցար­ձակ նոր լե­զու, որը հիմ­նուած էր ոչ թէ թեքստի բե­մական մեկ­նա­բանու­թեան վրայ, այլ՝ պոէզիայի։ Ի՞նչ է սա նշա­նակում։ Ինձ հա­մար պոէզիան ոչ թէ վան­կե­րով շա­րադ­րե­լու կա­րողու­թիւն է, այլ՝ յայտնու­թիւննե­րի ու­նա­կու­թիւն։ 20-րդ դա­րի մե­ծագոյն պոէտ Իոսիֆ Պրոտսքին իր նո­պելեան ճա­ռի մէջ բա­ցայայ­տում է պոէզիայի էու­թիւնը.

«Բա­նաս­տեղծու­թիւնը գի­տակ­ցութեան, մտա­ծու­թեան, աշ­խարհըն­կալման հսկա­յական արա­գացու­ցիչ է»։

Այդ իմաս­տով Զա­ռա Ան­տո­նեանը Շեքսփի­րին բե­մադ­րե­լիս բա­նահիւ­սում է, դի­մում է յայտնու­թիւննե­րի լե­զուին։ Նա մեզ պատ­մութիւններ չի պատ­մում, թէ, օրի­նակ, ինչպէս է Եա­կոն՝ խան­դի խա­ղալիք դարձնում Օթել­լո­յին եւ կոր­ծա­նում մավ­րի սէ­րը։ Մէկ-եր­կու վայրկեանում մենք հաս­կա­նում ենք, որ բա­ցար­ձակ սի­րոյ մէջ է թաք­նուած իր կոր­ծա­նու­մը, հէնց անա­ղար­տութեան, ան­բ­ծու­թեան վրայ է բիծ դրւում, եւ Եա­կոն սոս­կա­լի բերկրանք է զգում, երբ ձեռք է բե­րում Օթել­լո­յի թաշ­կի­նակը, որը նրա շնոր­հիւ յայտնւում է Քաս­սիոյի մօտ եւ որը դառ­նում է Տեզ­տէ­մոնա­յի դա­ւաճա­նու­թեան գլխա­ւոր ապա­ցոյ­ցը։ Ան­սահման սէրն է խեղ­դում Տեզ­տէ­մոնա­յին՝ Օթել­լո­յի ձեռ­քե­րով։ Սի­րոյ մա­հիճը դառ­նում է նաեւ մա­հուան մա­հիճ Ռո­մէօ եւ Ժու­լիէթի ող­բերգու­թեան մէջ. յի­շենք, որ առա­ւօտեան, երբ Ռո­մէօն պի­տի բա­ժանուի Ժու­լիէթից, վեր­ջի­նիս աչ­քին երե­ւում է Ռո­մէօն՝ «իջե­ցուած գե­րեզ­մա­նոցի յա­տակին»… Իսկ Օֆե­լիա՛ն… ինչ ռե­ժիսո­րական յայտնու­թիւննե­րով Զա­ռան ստի­պեց Օֆե­լիային մե­նախօ­սել՝ շնչակ­տուր լի­նելով նեղ աքուարիու­մի մէջ, որ­տեղ նա թորշնում էր ինչպէս պո­կուած ծա­ղիկը առանց ջրի, սա­կայն երբ աքուարիու­մի մէջ ջուր են լեց­նում, Օֆե­լիան կախ է ընկնում եւ խեղդւում է ջրի մէջ։

Աւե­լաց­նեմ, որ ներ­կա­յաց­ման ողջ ըն­թացքը սլա­նում էր կար­ծես թէ «շեղ­բի­կի» վրա­յով, այ­սինքն վտանգ պա­րու­նա­կող հնարքնե­րի մի­ջով, ինչպէս դա լի­նում է կրկէ­սում, իսկ Մաք­պէ­թը նոյ­նիսկ գլխի­վայր կանգնեց… ջրով լի դոյ­լի մէջ։

Նման մի ներ­կա­յացում բա­ւակա­նին առաջ է մղում հա­յաս­տա­նեան թա­տերա­կան գի­տակ­ցութիւ­նը։ Մինչ միւս աւան­դա­կան թատ­րոննե­րը փոր­ձում են տար­բեր մի­ջոց­նե­րով ստանձնել արթնա­ցու­ցի­չի դե­րը, Զա­ռա Ան­տո­նեանի Շեքսփի­րը հան­դէս է գա­լիս որ­պէս արա­գացու­ցիչ եւ շատ հե­ռու է տա­նում մեզ մեր լճա­ցած ժա­մանակ­նե­րից։ Մեր ող­բերգա­կան ժա­մանակ­նե­րից, որով­հե­տեւ եթէ Շեքսփի­րի մօտ կոր­ծանւում են հե­րոս­նե­րը, ապա իս­կա­կան ող­բերգու­թեան մէջ (եթէ անդրա­դառ­նանք հին յու­նա­կան ող­բերգու­թեանը) կոր­ծանւում է երգչա­խումբը։ Մեր Հա­յաս­տա­նը ճիշդ այդ ող­բերգու­թեան շե­մին է գտնւում։

Մնում է նշել «The best of Shakespeare» ներ­կա­յաց­ման կեր­տողնե­րի անուննե­րը.

Յա­րու­թիւն Յով­հաննի­սեան- Օթել­լօ, Համ­լէթ

Վա­լիա Ջուլհա­կեան– Կո­ներիլ, Լէյտի Մաք­պէթ, Ժու­լիէթ, Օֆե­լիա

Անդրա­նիկ Մի­քաէլեան– Խեղ­կա­տակ, Համ­լէթ, Ռո­մէօ

Մա­նուէլ Սարգսեան– Եա­կօ, Քլաւ­տիոս, Համ­լէթ

Մա­րիամ Ալե­քեան– Տեզ­տէ­մոնա

Ադամ Խա­լաթեան– Կլոսթեր, Մաքպէթ

Գէորգ Ղուկասեան– Լիր Արքայ, Համլէթ

Էլեն Տէր-Կիւրեղեան– Էմիլիա

Նարեկ Ալեքսանեան– Էտկար

Կարինէ Խաչատրեան– Ռեկան

Կառլէն Կարապետեան– Էտմունտ

Մանէ Մելքոնեան– Օֆելիա

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ

Տիփլոմային ներկայացում ըստ Վ. Շեքսփիրի «Համլէթ», «Լիր Արքայ», «Ռոմէօ եւ Ժուլիէթ», «Մաքպէթ», «Օթելլօ» ողբերգութիւնների եւ սոնետների։

Բեմադրութիւնը Զառա Անտոնեանի

Թեքստերի մշակումը՝ Նունէ Վարդանեանի

Նկարչական ձեւաւորումը՝ Վիքթորիա Ռիէտոյի

Երաժշտական ձեւաւորումը՝ Ստեֆըն Օքսների

Քուրսի ղեկավար՝ Եուրի Կոստանեան։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ