Սիրահարների օր եւ Սիրոյ հանճարներ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

Փետրուարի 14-ը նոր ժամանակների, նոր սերունդների համար դարձաւ Սիրահարնե­­րի օր։ Թէ ո՞վ էր Վա­­լեն­­թի­­­նը, ին­­չո՞ւ է սի­­րահար­­նե­­­րի օրը կոչ­­ւում հենց նրա անու­­նով։ Գի­­տակ­­նե­­­րը պատ­­մում են հե­­տաքրքրուած­­նե­­­րին, որոնք սա­­կայն իս­­կոյն մո­­ռանում են։ Չի մո­­ռաց­­ւում միայն սի­­րահա­­րուա­­ծու­­թեան զգաց­­մունքը, եթէ մարդ եր­­բե­­­ւէ ապ­­րել է. այո՛, կա­­րելի է մո­­ռանալ նոյ­­նիսկ նրան, ով սի­­րահա­­րուա­­ծու­­թեան պատ­­ճառ հան­­դի­­­սացաւ, բայց հո­­գում յա­­ւերժ կը մնայ այն պայ­­ծա­­­ռեցու­­մը, երբ աշ­­խարհը ինչ-որ մի պահ սկսե­­ցիր տես­­նել Աստծոյ լոյ­­սի ներ­­քոյ։ Հո­­գեբան­­նե­­­րը սի­­րահա­­րուա­­ծու­­թիւնն ախ­­տո­­­րոշում են որ­­պէս կար­­ճա­­­տեւ խե­­լագա­­ռու­­թիւն, խօ­­սում են նաեւ հոր­­մոննե­­րի ազ­­դե­­­ցու­­թեան մա­­սին, որը բնո­­րոշ է երի­­տասարդ տա­­րիքին։ Դա մաս­­նա­­­գէտ բժիշկնե­­րի ախ­­տո­­­րոշումն է։ Բայց արուես­­տա­­­գէտ­­նե­­­րի պայ­­ծա­­­ռեցու­­մը կա­­խուած չէ հոր­­մոննե­­րից, պա­­րոնայք։ Երբ Ֆե­­լլինին կեան­­քի մայ­­րա­­­մու­­տին տեն­­չում էր սէր-սի­­րահա­­րուա­­ծու­­թիւն, նա իրա­­կանում տեն­­չում էր ներշնչանք, առանց որի հնա­­րաւոր չէ ստեղ­­ծա­­­գոր­­ծել։ Զուր չէ, որ Վե­­րած­­նունդի շրջա­­նին, երբ նկա­­րիչ­­նե­­­րը սկսե­­ցին մերկ մար­­մին նկա­­րել, նրանց սի­­րավէ­­պերը բնոր­­դուհի­­ների հետ օրէն­­քով չէին դիտ­­ւում որ­­պէս շնու­­թիւն։

Ման­­կա­­­կան հե­­քիաթ­­ներն աւարտւում են հար­­սա­­­նիքով։ Իրա­­կանում հար­­սա­­­նիքով աւարտւում է սի­­րոյ հե­­քիաթը եւ սկսւում է սի­­րոյ դա­­ժան փոր­­ձութիւ­­նը եւ յա­­ճախ այդ փոր­­ձութիւնն աւարտւում է ամուսնա­­լու­­ծութեամբ եւ փո­­խադարձ ատե­­լու­­թեամբ, որն աւա՛ղ նոյ­­նիսկ աւե­­լի ու­­ժեղ է լի­­նում, քան հար­­սա­­­նիքի հասցրած սէ­­րը։ Ո՞ւր էր ու­­րեմն Աս­­տուած։ Աս­­տուած մնաց ան­ցեալում, որով­­հե­­­տեւ նա­­հապե­­տական ժա­­մանակ­­նե­­­րում հարսն ու փե­­սան միամեանց տես­­նում էին առա­­ջին ան­­գամ պսա­­կադ­­րութիւ­­նից յե­­տոյ։ Ընտրու­­թիւնն Աստծունն էր։ Իսկ այ­­սօր մարդն է ընտրու­­թիւն կա­­տարում եւ գնում Աստծոյ տա­­ճար, որ­­պէսզի Տէ­­րը հաս­­տա­­­տի իր ընտրու­­թիւնը։ Ար­­դիւնքում ամուսնու­­թեան ամե­­նահա­­ճելի պա­­հը դառ­­նում է ամուսնա­­լու­­ծութիւ­­նը, ինչպէս նաեւ ամե­­նացա­­ւոտ, որով­­հե­­­տեւ հա­­զար ու մի թե­­լերով կա­­պուած զոյ­­գը ստի­­պուած է լի­­նում պատ­­ռել այդ կա­­պերը։ Այսպի­­սով, սի­­րահա­­րուա­­ծու­­թիւնը դա պահ է, իսկ ամուսնու­­թիւնը՝ պա­­հածոյ։ Եւ այն զոյ­­գը, որն ի վի­­ճակի է լի­­նում ամուսնու­­թիւնն ու եր­­ջանկու­­թիւնը դարձնել հո­­մանիշ­­ներ, ինձ հա­­մար սի­­րոյ հան­­ճարներ են։ Օրի­­նակ­­ներն ան­­շուշտ բազ­­մա­­­թիւ են։ Ես ընտրում եմ դրան­­ցից երե­­քը։ Եր­­կու օրի­­նակ­­ներն իտա­­լական են. առա­­ջինը Ֆե­­տերի­­քօ Ֆե­­լլինիի եւ Ժու­­լիէթա Մա­­զինա­­յի սէր-ամուսնու­­թիւնն էր։ Նրանք հասցրե­­ցին նշել իրենց ոս­­կէ հար­­սա­­­նիքը։ Երկրոր­­դը դա Ատ­­րիանօ Չե­­լեն­­տա­­­նոյի (ծն. 1938-ին) եւ Քլաու­­տիա Մօ­­րիի (ծն. 1944-ին) զոյգն է, որը 2014-ին նշեց իր ոս­­կին։ Իսկ եր­­րորդ օրի­­նակի հա­­մար հե­­ռու չեմ գնայ։ Ըն­­դա­­­մէնը Մարտիրոս Սա­րեանի փո­­ղոց, որ­­տեղ ապ­­րում էր հա­յազ­­գի մե­­ծագոյն վար­­պե­­­տը։ Մար­­տի­­­րոս Սա­­րեանի եւ Լու­­սիկ Սա­­րեանի սի­­րոյ պատ­­մութիւ­­նը, սի­­րոյ ու­­ժի այդ պատ­­մութիւնն այնքան ան­­հա­­­ւանա­­կան է, որ չի կա­­րող լի­­նել սուտ։ Նրանք հան­­դի­­­պեցին իրար Թիֆ­­լի­­­սի «Չաշ­­կա չա­­յա» (Թէ­­յի գա­­ւաթ) սրճարանում։ 1915 էր… Սա­­րեանը 35 տա­­րեկան էր, Լու­­սիկ Աղաեանը (գրող Ղա­­զարոս Աղաեանի դուստրը)՝ 22։ Նրանք այ­­լեւս եր­­բեք չբա­­ժանուեցին։ Ան­­ցաւ 49 տա­­րի։ 1964-ին Գաբ­­րիէլ հրեշ­­տա­­­կը եկաւ Լու­­սիկ Սա­­րեանի հե­­տեւից։ Բժիշկնե­­րը կան­­խա­­­գու­­շա­­­կեցին Լու­­սիկ Սա­­րեանին հա­­զիւ եր­­կու ամիս կեանք։ Նա քմծի­­ծաղեց. «Ինչպէ՞ս կա­­րող եմ ես կեան­­քից հե­­ռանալ, եթէ Մար­­տի­­­րոսը դեռ ողջ է։ Ո՞վ է նրան խնա­­մելու իմ փո­­խարէն»։ Եւ ապ­­րեց եւս… տա­­սը տա­­րի, հո­­գին աւան­­դե­­­լով միայն Մար­­տի­­­րոս Սա­­րեանի հե­­ռանա­­լուց եր­­կու տա­­րի անց։ Դժուար է ինչոր բան աւե­­լաց­­նել։ Գու­­ցէ միայն այս նկա­­րը, արուած 2010-ին, երբ եր­­կու ըն­­կերներ առա­­ջին ան­­գամ նշում էին իրենց Սի­րահար­նե­րի օրը։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ