Ճերմակ ձիաւոր Սըբ Սարգիս

ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

oksana.karapetian@gmail.com

«Իմ անունս Սըբ Սարգիս,

Օրթուս անուն՝ սըբ Մարտիրոս,

Ծիս կը քալէ ամպի վըրան,

Ան­դա­դար ծո­վի վը­րան,

Գնա՛, ասա գե­րինե­րուն,

Ազատ կ՚ա­նէ իր արե­ւուն»։

Թէեւ մեր օրե­րում Սուրբ Սար­գի­սը յիշ­ւում է առա­ւելա­պէս որ­պէս սի­րոյ բա­րեխօս, ում աղօ­թում են սի­րահար սրտե­րը իրենց սի­րոյ, եր­ջանկու­թեան հա­մար, այ­սու հան­դերձ Սուրբ Սարգսի «գոր­ծա­ռոյթնե­րը» շատ աւե­լի լայն են։ Երբ Վա­նական վար­դա­պետն ու Կի­րակոս Գան­ձա­կեցին գե­րի են ընկնում մոն­ղոլնե­րի մօտ, եւ ժա­մանակ անց վա­նական վար­դա­պետին յա­ջող­ւում է փրկագ­նով ազատ ար­ձա­կուել գե­րու­թիւնից, նա դառ­նում է Կի­րակոս Գան­ձա­կեցուն, ասում է. «…Ես կը գնամ Սուրբ Նշա­նի ոտ­քը, որ Սուրբ Սարգսի անու­նով է, եւ նրա մի­ջոցով կը խնդրեմ քո եւ մնա­ցած վա­նական­նե­րի ազա­տու­թեան հա­մար… ։ Գա­գի մէջ բո­լոր նե­ղուած­նե­րի եւ մա­նաւանդ գե­րուած­նե­րի հա­մար մի հրա­շագործ խաչ կայ…, ով­քեր նրան ամ­բողջ սրտով ապա­ւինեն, նոյն ին­քը Սուրբ նա­հատակ Սար­գի­սը բա­ցում է բան­տե­րի եւ ար­գե­լանոց­նե­րի դռնե­րը, քան­դում է շղթա­ները…»։ Նոյն գի­շեր Կի­րակոս Գան­ձա­կեցին փախ­չում է գե­րու­թիւնից։

Սըբ Սար­գի­սը օգ­նութեան է հաս­նում բո­լոր նե­ղուած­նե­րին, կա­րիքա­ւոր­նե­րին, սա­կայն յատ­կանշա­կան է, որ ամէն դէպ­քում Սուրբը ին­քը չի ձեռ­նարկում գոր­ծը, նա օգ­նում է, բայց գոր­ծը սկսո­ղը նա չէ։ Աւե­լին՝ եթէ մարդն ին­քը քայլ չա­նի, ին­քը ձգտում չու­նե­նայ, Սըբ Սար­գի­սը նրան իր աջակ­ցութեան ար­ժա­նի չի հա­մարի։ Նա կար­ծես մղում է մար­դուն նա­խաձեռ­նութեան, ինքնա­զար­գացման եւ խրա­խու­սում, որ­պէսզի նե­ղու­թեան եւ խա­ւարի մէջ ըն­կած մար­դը թե­ւաթափ չլի­նի, այլ կանգնի ու ին­քը ձեռ­նարկի իր փրկու­թիւնը. այդժամ կ՚երե­ւայ եւ Ճեր­մակ Ձիաւո­րը։ Նա նաեւ ու­շա­դիր է իր հետ կա­պուած արա­րողա­կար­գե­րի պահ­պանման հա­մար.

«Ով իմ հինգ օր ծոմս պա­հէ,

Առ­նեմ աջիկ թե­ւիս (կամ՝ ճեր­մակ ձիուս) վրայ,

Նե­տիմ կա­նաչ ար­տիս վրայ։

Ով իմ հինգ օր ծոմս չի պա­հէ,

Առ­նիմ չո­լախ թե­ւիս վրայ,

Նե­տիմ չոր­ցած ար­տի վրայ»։

Իր այս տե­սակ խառ­նուած­քով եւ հմտու­թիւննե­րով՝ նա յա­ճախ նման­ւում է հին պաշ­տե­լի դի­ցերին եւ կամ դիւ­ցա­զուննե­րին։ Յի­շեց­նում է նաեւ պա­տուե­լի աս­պետնե­րին, յատ­կա­պէս՝ պա­լադին­նե­րին, ում ու­նակ են տես­նել եւ որոնց օգ­նութեանը կա­րող են ար­ժա­նանալ միայն սրտով խի­զախ­ներն ու մտքով մա­քուրնե­րը։ Թե­րեւս ժո­ղովրդի սրտե­րին մօտ բո­լոր սրբե­րը այսպէս թէ այնպէս ժա­մանա­կի ըն­թացքում պա­րուրւում էին հին պաշ­տե­լինե­րի խորհրդա­ւորու­թեան շղար­շով՝ այդպի­սով իրենց ան­ձի մէջ ամ­փո­փելով այդ եր­կու կամ մի քա­նի սրբե­րի ու պաշ­տե­լինե­րի գոր­ծա­ռոյթնե­րը, նրանց հետ կա­պուած առաս­պելնե­րը։ Զօ­րաւոր Սար­գի­սը հո­վանա­ւորն է ամէն արի ու քաջ մար­տիկնե­րի։ Ահա նրան հան­դի­պում ենք նաեւ էպօ­սի մէջ.

«Դա­ւիթ էդ տե­ղէն ետ դար­ձաւ ու գնաց, կայ­նաւ Խան­դութ խա­նու­մի փան­ջա­րի առեջ, ըսեց.

-Խան­դութ խա­նում, ես կ՚եր­թամ կռիւ։

Քշեց, գնաց, շատ, քիչ՝ Աս­տուած գի­նայ, մէկ էլ տե­սաւ յառ­ջե­ւանց թօզ ու տու­ման կի ­գայ։

Էկաւ, տե­սաւ օր սըբ Սար­գիսն է։

Դա­ւիթ գնաց, օր սըբ Սարգսին համ­բուրէր։ Սըբ Սար­գիս ըսեց.

-Հա­նէ քո Սըբ Նշան, ես համ­բուրեմ, նոր դու ըն­ծի համ­բուրէ։

Հա­նեց Սըբ Նշան, համ­բուրեց սըբ Սար­գիս, էն լէ սըբ Սարգսին համ­բուրեց։

-Դէ գնայ,- ըսեց,- Աս­տուած խըտ քը­զի էղ­նի։ Ու քշեց ձին։

Քե­ռի Թո­րոսիկ մնաց աղօթք էնե­լու»։

Սըբ Սար­գի­սը հող­մա­յին աս­տուածութեան զօ­րու­թիւնը ու­նի. նա իշ­խում է հող­մե­րին, բուք ու բո­րանին, կար­կուտ-կայ­ծա­կին։ Վրա­ցիք սո­վորու­թիւն ու­նեն Փետ­րուար ամ­սին փչող քա­միներն անուանել «հա­յերի» կամ «Սուրբ Սարգսի» քա­մի։ Նա կա­րող է կար­կուտ բե­րել մշակ­նե­րի ար­տե­րի վրայ, հողմ ու մրրիկ բարձրաց­նել չար­քե­րի վրայ, կամ, ընդհա­կառա­կը, կան­խել կար­կուտն ու կայ­ծա­կը։

«Իսկ ի յամ­պոց վնա­սակա­րաց

Եւ ի տօ­թոյ խիստ խոր­շա­կաց,

Դու լեռ նո­ցին յետ դար­ձուցիչ,

Լու­սաթռիչ Սուրբ Սար­գիս»։

Ամե­նահաս զօ­րավա­րը իր արա­գավազ ձիով սրըն­թաց ճախ­րում է լեռ­նե­րում ու ծո­վերում եւ օգ­նութեան հաս­նում ճամ­բորդնե­րին ու գե­րեալ­նե­րին, յաղ­թա­նակ բե­րում մար­տիկնե­րին եւ հա­լածում դե­ւերին, բժշկում հի­ւանդնե­րին եւ պաշտպա­նում յղի­ներին, քա­րաց­նում գայ­լե­րին ու գի­շատիչ գա­զան­նե­րին կամ երա­խը «կա­պում», խա­ղաղեց­նում խռո­վու­թիւննե­րը եւ ալե­կոծուած ծո­վերը հան­դարտեց­նում... եւ, վեր­ջա­պէս, սի­րող սրտե­րը միաւո­րում։

Ինչպէս գրում էր Լա­լաեանը. «Քնած էր ամ­բողջ բնու­թիւնը։ Քնած չէր միայն մէ­կը՝ Ս. Սար­գի­սը... հա­զարա­ւոր սրտեր սպա­սում են նրան։ ...այդ մութ գի­շերին, ...երբ ամե­նայն ինչ հանգստա­նում է, նա իր ձին նստած գնում է. ո՞ւր–միաց­նե­լու այն եր­կու էակ­նե­րը, որոնք միմ­յանց հա­մար են ստեղ­ծուած եւ որոնք միասին միայն կա­րող են մի ամ­բողջու­թիւն կազ­մել եւ եր­ջա­նիկ լի­նել։ Գնում է միաց­նե­լու այն սրտե­րը, որոնք շան­թա­կից ամ­պե­րի նման միմ­յանց ձգում են, գնում է ալե­կոծուած եւ յու­սա­հատ հո­գինե­րը սի­րոյ կա­յանը հանգչեց­նե­լու։ Եւ այս գա­ղափա­րը այնքան ոգե­ւորում է նրան, որ նա մզրա­խը ձե­ռին, ալ ղա­փու­տը վրան՝ խա­ղաց­նում է իր ձին։ Նրա պնչե­րից ամ­պեր են ցայ­տում եւ փա­թիլ-փա­թիլ ձիւն անում։ Նրա ոտ­նե­րի տրո­փիւ­նից աշ­խարհք է թնդում, իսկ մզրա­խի խա­ղաց­նե­լուց սաս­տիկ բուք բարձրա­նում»։

Վեր­ջում բե­րենք մի աւան­դազրոյց, ուր պատմւում է, թէ ինչպէս մի աղ­քատ աշուղ, յայտնի Աշուղ Ղա­րիբ անուամբ, սի­րահար­ւում է մի մե­ծահա­րուստի աղջկայ՝ Շահ-Սա­նամին։ Վեր­ջինս եւս սի­րում է նրան, բայց Աշուղն աղ­քատ էր, եւ աղջկայ հայ­րը ար­գե­լում է նրանց ամուսնա­նալ, քա­նի որ մտադ­րուած էր նրան կնու­թեան տալ մի մե­ծահա­րուստի։ Աշուղ Ղա­րիբը որո­շում է առ­նում մեծ կա­րողու­թիւն կու­տա­կել։ Գնում է օտա­րու­թիւն՝ աշ­խա­տելու։ Իր սի­րած էակից խոս­տում է առ­նում՝ եօթ տա­րի սպա­սել իրեն։ Պայ­ման է դնում, թէ գէթ մի օր ու­շա­նայ, աղ­ջի­կը թող ամուսնա­նայ հօր ցան­կութեամբ։ Այդ եօթ տա­րինե­րը շատ դժուար են անցնում Աշուղ Ղա­րիբի հա­մար։ Նա զրկուած էր իր գե­ղեց­կուհուն տես­նե­լու հնա­րաւո­րու­թիւնից, որե­ւէ լուր չու­նէր նրա մա­սին, սա­կայն չէր յու­սա­հատ­ւում, այլ կա­րօտով սպա­սում այն օրուան, երբ նրանք կը հան­դի­պեն, ըն­տա­նիք կը կազ­մեն եւ ամ­բողջ կեան­քը կ՚ապ­րեն միասին։ Եօթ տա­րի շա­րու­նակ գի­շեր ու զօր աշ­խա­տելով՝ Աշուղ Ղա­րիբը կա­րողու­թիւն ստեղ­ծեց եւ տուն դար­ձի ճամ­բայ ըն­կաւ։ Ճա­նապար­հը լի էր փոր­ձանքնե­րով եւ խո­չըն­դոտնե­րով։ Թւում էր, թէ Աշուղ Ղա­րիբն իր յոյ­սը պէտք է կորցնի, չի հաս­նի իր սի­րած էակին։ Այդ ամե­նից դրդուած նա ազ­նիւ սրտով եւ ար­դար մտքով աղօ­թում է Ս. Սարգսին՝ հայ­ցե­լով Ամե­նահաս Սրբի օգ­նութիւ­նը։ Ս. Սար­գի­սը, լսե­լով սի­րահա­րուած Աշու­ղի աղօթ­քը, իր արա­գահաս ճեր­մակ նժոյ­գով բարձրաց­րած մրրի­կի մէջ իս­կոյն յայտնւում է, Աշուղ Ղա­րիբին նստեց­նում ձիու գա­ւակին եւ մէկ ակնթար­թում հասցնում Շահ-Սա­նամէի մօտ։ Աղջկայ հայ­րը, տես­նե­լով Աշուղ Ղա­րիբի կամ­քը, կա­տարուած հրաշ­քը, նրանց ան­կեղծ սէրն եւ նուիրուածութիւնը, օրհնում է երկուսի միութիւնը։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ