Մենք եւ մեր հարեւանները

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

Երէկ Հա­յաս­տա­նում սի­րահար­նե­րի օրն էր, Սուրբ Սար­գի­սի տօ­նը։ Երե­ւանում Բաղ­րա­մեան պո­ղոտա­յի վրայ սի­րահար­նե­րի այ­գի կայ, այժմ տօն էլ կայ ի հա­տու­ցումն Վա­լեն­տի­նի տօ­նի, որն ամ­բողջ աշ­խարհը նշում է Փետ­րուարի 14-ին։

Սա­կայն ես չեմ ու­զում խօ­սել այդ նիւ­թի շուրջ, որով­հե­տեւ տխուր է բնութեան հրաշք հան­դի­սացող սի­րահար­նե­րի վի­ճակը Հա­յաս­տա­նում։ Սէ­րը, յատ­կա­պէս սէ­րը, հո­վանա­ւորի կա­րիք ու­նի։ Ինչպէ՛ս չյի­շեմ այս առի­թով ծո­վան­կա­րիչ Յով­հաննէս Այ­վա­զովսկուն (1817-1900), որն ամէն ամուսնա­ցող զոյ­գին իր հա­րազատ Թեոդո­սիայում (Ղրիմ) ապահ­ւում էր օժի­տով։ Ըն­տա­նիք կազ­մե­լու հա­մար կա­յուն աշ­խա­տանք եւ բա­ւարար աշ­խա­տավարձ է հար­կա­ւոր, իսկ դա ֆան­թաստիկ ժան­րից է. սի­րահար­նե­րը գի­տակ­ցում են, որ նիւ­թա­կան խնդիր­նե­րը նրանց իս­կոյն կը բա­ժանեն, ամու­սի­նը ըն­տա­նիքը պա­հելու հա­մար ստի­պուած կը լի­նի մեկ­նել ար­տագնայ աշ­խա­տան­քի՝ երկրից դուրս, ուստի կի­նը միայ­նակ կը մնայ, ամուսնուն կը վա­յելի միայն սքայ­պով։ Այնպէս որ թող­նենք տխուր եւ ան­հե­ռան­կար նիւ­թը եւ դառ­նանք մեր հա­րեւան­նե­րին։ Սա­կայն այս նիւ­թը պա­կաս տխուր չէ, եթէ ոչ աւել, որով­հե­տեւ… ար­դեօ՞ք մենք գի­տենք մեր հա­րեւան­նե­րին։ Մի քա­նի օր առաջ մեր դու­ռը թա­կեց թա­ղային ոս­տի­կանը եւ սկսեց հար­ցուփորձ անել հա­րեւան­նե­րից։ Ես այնքա՛ն բան իմա­ցայ։ Եւ վա­խեցայ։ Մեր կող­քի դրա­ցին այնքա՛ն պարտքեր ու­նի, որ եօթ կեանք էլ ապ­րի, ի վի­ճակի չի լի­նի պարտքե­րը մա­րել. նա պարտք է պե­տու­թեանը, դրա­մատա­նը, ջրի ծա­ռայութեանը, հա­մատի­րու­թեանը… էլ չեմ ասում ան­հատնե­րին, որոնք գա­լիս ու գա­լիս են եւ զուր թա­կում նրա դու­ռը։ Իսկ ին­չու վա­խեցա՞յ։ Որով­հե­տեւ եր­բեմն սխալ­մամբ մեր դուռն են թա­կում։ Ժո­ղովրդի մէջ տա­րածուել է այն կար­ծի­քը, որ ան­ցեալ տա­րի Յու­նուարին Կիւմրի­յում սպա­նուած եօթ հո­գանոց Աւե­տիսեան­նե­րի ըն­տա­նիքը սխալ­մամբ էր սպանուել։ Իրա­կանում պի­տի սպա­ննէին մի ու­րիշ ըն­տա­նիք, որը պարտքեր ու­նէր եւ չէր վճա­րում։ Սա­կայն դա ըն­դա­մէնը կար­ծիք է, ասե­կոս, որով­հե­տեւ ոչ մի քրեակա­տարո­ղական տրա­մաբա­նու­թեան մէջ չի տե­ղաւոր­ւում այդ սպա­նու­թեան դրդա­պատ­ճա­ռը։ Յի­շեց­նեմ. 2015-ի Յունուարի 12-ին Կիւմրի քա­ղաքի Մեաս­նիկեան փո­ղոց 188 տան հաս­ցէում բնա­կուող ըն­տա­նիքի 6 ամ­դամնե­րին գտան գնդա­կահա­րուած եւ միայն 6 ամ­սե­կան Սե­րեօժան էր դե­ռեւս ողջ, թէեւ ոճ­րա­գոր­ծը նրան դա­նակ-սուինով դա­նակա­հարել էր։ Փոք­րի­կը կեան­քից հե­ռացաւ միայն եօթ օր անց…

Սպա­նու­թեան մէջ մե­ղադ­րուեց Կիւմրի­յում տե­ղակա­յուած 102-րդ ռու­սա­կան ռազ­մա­կայա­նի զին­ծա­ռայող Վա­լերի Պեր­մեակո­վը. նա առա­ւօտուայ 4-ին զէն­քը ձեռ­քին լքել էր պա­հակա­կէտը, 2 ժա­մուայ ըն­թացքում ան­ցել 3 քմ եւ՝ հաս­նե­լով Աւե­տիսեան­նե­րի տուն, հրել դար­պասնե­րի դու­ռը, հա­նել դռան ապա­կին, մտել, սպան­նել ինքնա­ձիգով 6 հո­գու եւ սուինա­հարել 6 ամ­սե­կան երա­խային, որով­հե­տեւ ինքնա­ձիգը ար­դէն չէր կրա­կում։ Զի­նուո­րական հա­մազ­գեստը կօ­շիկ­նե­րով հան­դերձ, որի վրայ գրուած էր իր անունն ու ազ­գա­նու­նը, նա թո­ղել էր յան­ցանքի վայ­րում, զգես­տա­փոխուել եւ՝ վերցնե­լով 5000 դրամ եւ եր­կու գրպա­նի հե­ռախօս, դուրս եկել տնից։ Պատ­ճա՞ռը։ Ասաց, որ ջուր էր ու­զում խմել։ Այսքա­նը։ Սկզբից Պեր­մեակո­վին իր իրա­ւազօ­րութեան ներ­քոյ էր առել ռու­սա­կան կող­մը, սա­կայն ամ­րա­նը, երբ մեր ժո­ղովուրդը ընդվզեց ելեկտրա­կանութեան սա­կագ­նի բարձրաց­ման հա­մար, ռուսնե­րը յանձնե­ցին Պեր­մեակո­վին հայ­կա­կան կող­մին (կար­ծում եմ բո­լորը գի­տեն, որ կազ, ելեկտրա­կանու­թիւն… ռուսնե­րի ձեռ­քում է)։ 2016-ի Յու­նուարի 22-ին դա­տական նիս­տի ժա­մանակ Պեր­մեակո­վը առանց որե­ւէ մի զգաց­մունքի նշոյ­լի, աւե­լի շատ բոյ­սի, քան մար­դու նման էր ար­ձա­գան­գում ըն­թացքին, ին­չը ու­շագնա­ցու­թեան հասցրեց Աւե­տիսեան­նե­րի հա­րազատ­նե­րից մէ­կին։ Նա ըն­դունում էր իր մեղ­քը, իսկ պատ­ճա­ռը մնում էր նոյ­նը. ջուր խմե­լու հա­մար էր մտել Աւե­տիսեան­նե­րի ըն­տա­նիք։ Եթէ ըն­դունենք, որ պատ­ճա­ռը ջուրն էր, ու­րեմն պի­տի ըն­դունենք, որ Պեր­մեակո­վը ան­նորմալ է եւ մե­ղաւոր­նե­րին փնտռենք Ռու­սաստա­նում, այ­սինքն Պեր­մեակո­վի նման բոյ­սին զի­նակոչ արած ան­ձանց մէջ։ Սա­կայն մեր այ­սօ­րուայ նիւ­թը իս­կա­կան յան­ցա­գործնե­րը չեն, այլ՝ հա­րեւան­նե­րը, նրանք, ով­քեր լսե­լով հրա­զէնի կրա­կոց­նե­րը, ոչ մի կեր­պով չեն ար­ձա­գան­գել եւ Սե­րեօժան, թէեւ գա­զանա­բար սուինա­հարուած, կա­րող էր այ­սօր ողջ լի­նել, եթէ նա չմնար 6 ժամ վի­րաւորուած վի­ճակում, արիւ­նա­հոսող վէր­քով, ու­ժասպառ եւ ցրտա­հարուած… «Մենք չենք լսել», ասում են հա­րեւան­նե­րը։ Կամ բա­ցատ­րում են իրենց ան­տարբե­րու­թիւնը, թէ իբր կար­ծում էին, որ հրա­վառու­թիւն էր։ Գո­նէ հե­տաքրքրուէիք, թէ ի՞նչ առի­թով։

10-12 տա­րի առաջ հրա­շալի մի կի­նօն­կա­րիչ սպա­ննուեց իր բնա­կարա­նում, որը գտնւում էր բարձրա­յարկ շէն­քի 8-րդ յար­կում։ Նա ստա­ցել էր 32 դա­նակի հա­րուած։ Բայց նոյ­նիսկ դրա­նից յե­տոյ նրան կա­րելի էր փրկել, որով­հե­տեւ նա մա­հացաւ ոչ թէ վէր­քե­րից, այլ՝ արիւ­նա­հոսու­թիւնից։ Քննիչ­նե­րը կաս­կա­ծում էին, որ հա­րուա­ծողը կին էր, այդ պատ­ճա­ռով չէր կա­րողա­ցել մէկ կամ եր­կու հա­րուա­ծով սահ­մա­նափա­կուել։ Սա­կայն միայն հա­րուա­ծողը չի սպան­նել։ Հա­րեւան­նե­րը, որոնք ան­պայման լսել են քաշքշու­կի ձայ­նե­րը, գո­ռոց­նե­րը եւ չեն ար­ձա­գան­գել… Կար­ծում եմ, նոյ­նիսկ պա­տու­հա­նից դուրս են նա­յել եւ տե­սել շէն­քից դուրս եկող մար­դու կեր­պա­րան­քը։ Եւ յե­տոյ հրա­ժարուել են որե­ւէ վկա­յու­թիւն տա­լուց։

Երէկ մի նեղ­լիկ փո­ղոցում ինձ մօ­տեցաւ մի աղ­ջիկ եւ խնդրեց օգ­նել նրան փո­ղոցն անցնել։ Կար­ծեմ, կա­ղում էր… Ասաց, որ եր­կու հո­գու խնդրեց, նրանք էլ մեր­ժե­ցին։ Ես նրան պա­տաս­խա­նեցի, որ նրանք հի­ւանդ էին։

-Հա՞,-զար­մա­ցաւ նա։

-Այո՜, նրանք բա­րոյա­պէս հա­շման­դամներ են։ Հա­շման­դա­մու­թիւնը դա բա­րոյա­կան արատ է, այլ ոչ ֆիզիքական։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ