ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ
Իսկ մյուսնե՞րը
Թուրքիայի նախագահ Թայյիփ Էրդողանի ելույթը՝ սիրիացի փախստականներին Թուրքիայի քաղաքացիություն տրամադրելու մասին, բուռն քննարկումների առիթ է ստեղծել: Սիրիացի փախստականներին քաղաքացիություն տրամադրելու պատրաստություններն ակամայից հիշեցնում են այն խոստումները, որ Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը ժամանակին տվել է սփյուռքում ապրող հայերին և պոնտացի հույներին: Այս թեման հետազոտող ակադեմիկոսներն իրենց տեսակետներն են ներկայացրել ‹‹Ակօս››-ին:
Ոչ մահմեդական փախստականների համար կյանքը Թուրքիայում էլ ավելի դժվար է
Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության՝ Միգրացիայի և փախստականների հարցերով հանձնաժողովը հրատարակել է զեկույց՝ «Սահմանների միջև մարդկության դրամայից մինչև մարդկության քննություն» վերնագրով։ Զեկույցն անդրադառնում է նաև Թուրքիայում ապաստան գտած ոչ մահմեդական փախստականների հարցերին․ «Թուրքիայիում դժվար է փախստական լինել․ ոչ մահմեդական փախստական լինելն էլ ավելի դժվար է»։
400 փախստական է մահացել Միջերկրական ծովում
Աֆրիկացի փախստականներին տեղափոխող նավակները շրջվել են, որի հետևանքով մոտ 400 փախստական է մահացել։