Թուրքիայի ոստիկանությունը լրագրող Ռագըփ Զարաքոլուի և նրա հանգուցյալ կնոջ՝ Այշենուր Զարաքօլուի կողմից հիմնադրված «Բելգե» հրատարակչատան վրա հարձակում են իրականացրել։ Հարձակման ընթացքում ոստիկանությունը 2 հազար 170 գիրք է առգրավել։
Թուրքիայի
ոստիկանությունը հարձակվել է 40 տարի
շարունակ Թուրքիայում գործող «Բելգե»
հրատարակչատան վրա։
«Դիրենիշթեյիզ»-ի թղթակից Հայրի Թունջի փոխանցմամբ՝ Թուրքիայի ոստիկանությունը հարձակում է իրականացրել «Բելգե» հրատարակչատան վրա, որը 40 տարի է ընդդիմադիր գործունեություն է ծավալում, այդ տարիների ընթացքում ենթարկվել է մի շարք ոստիկանական հարձակումների և որի հրատարակած գրքերից որոշների առնչությամբ քրեական գործեր են հարուցվել։
Ոստիկանական
աշխատակիցները հայտնել են, որ «Պետություն
չունեցող քրդեր» և «Մահվանից դժվար
որոշումներ» գրքերը հավաքելու հրաման
ունեն, սակայն հավաքել են նաև 1980,
1990-ականներին հրատարակված տարբեր գրքեր։
Ոստիկանական աշխատակիցներն առգրավել են
2000-ից ավել գիրք և բերման են ենթարկել
հրատարակչատան աշխատակից Մեհմեդ Ալի
Վարըշին, ում ավելի ուշ ազատ են արձակել։