Մարտի 15-ին՝ Պոլսո հայոց պատրիարքարանի տեղապահի ընտրությունների օրը, Ստամբուլի նահանգապետարանը միջամտել էր Թուրքիայի հայոց պատրիարքի ընտրությունների գործընթացին՝ գրություն ուղարկելով պատրիարքարան։ Այսօր հայ հոգևոր առաջնորդները հանդիպել են գրությունն ուղարկող փոխնահանգապետ Ազիզ Մերջանին։
Հանդիպումը տեղի
է ունեցել այսօր՝ ժամը 14։30-ին։ Ստամբուլի
փոխնահանգապետի հետ հանդիպման են գնացել
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սահակ
եպիսկոպոս Մաշայլանն ու հոգևոր հայր
Տրդատ Ուզունյանը։ «Ակօս»-ի հետ զրույցում
Մաշալյանը նշել է, որ փոխնահանգապետ
Մերջանը հիշեցրել է Թուրքիայի նախագահ
Էրդողանի և Պետրոս Շիրինօղլուի հանդիպումը՝
նշելով, որ հայոց պատրիարքական ընտրական
գործընթացին անդրադարձ է կատարվելու
ապրիլի 16-ի հանրաքվեից հետո։ Մերջանը նաև
նշել է, որ Հայոց պատրիարք Մութաֆյանի
անգործունակ ճանաչման և ընտրության
անցկացման որոշման մասին նահանգապետարան
որևէ գրություն չի ուղարկվել։ «Կարծեմ
մոտակա 15 օրը նույն կերպ է շարունակվելու»,-
«Ակօս»-ի հետ զրույցում նշել է Մաշալյանը։