Այս պահին Դինքի սպանության գործով պաշտոնյաների քննության երրորդ լսումներն են ընթանում։ Այսօրվա լսումները ժամանակին Հետախուզության Տրապիզոնի տարածքային բաժնի աշխատակից Մուհիթին Զենիթի պաշտպանական խոսքով են սկսել։
Հրանտ Դինքի սպանության
գործով դատավարության երրորդ լսումները
Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների
դատարանում են տեղի ունենում։
Մեղադրյալներ
Ալի Ֆուաթ Յըլմազերը, Ռամազան Աքյուրեքը
և Էրջան Դեմիրը ներկա են լսումներին։ Այլ
մեղադրանքներով կալանքի տակ գտնվող Թամեր
Բյուլենթ Դեմիրելը, Օսման Գյուլբելը, Ալի
Փոյրազը, Համդի Էգեբաթանը բանտախցերից
տեսակապի միջոցով են միացել լսումներին։
Օգյուն Սամասթը ևս լսումներին տեսակապի
միջոցով է հետևում։
Լսումներին ներկա
են նաև մեղադրյալներ Ֆարուք Սարըն,
Մուհիթին Զենիթը, Օնուր Քարաքայան, Սաբրի
Ուզունը, Ջելալեթին Ջերահը և Ռեշաթ Ալթայը,
ով պաշտպանական խոսքով անցած լսումներին
էր հանդես եկել։
ԺԺԿ (Ժողովուրդների
ժողովրդավարական կուսակցություն՝ HDP)
պատգամավոր Կարո Փայլանը և ԺՀԿ (
Ժողովրդա-հանրապետական կուսակցության՝
CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն ևս
հետևում են լսումներին։
Դինք ընտանիքի
փաստանաբաններից Բահրի Բելենը, Հաքան
Բաքըրջըօղլուն, Սեբու Ասլանգիլը, Թանգյուլ
Օզերը, Մելիքե Փոլաթը և Զեյնեփ Փարմաքսըզօղլուն
մասնակցում են լսումներին։
Այսօրվա լսումները
սկսել են Հետախուզության Տրապիզոնի
շրջանային վարչության աշխատակից, ոստիկան
Մուհիթին Զենիթի պաշտպանական ելույթով։
Զենիթը պնդում է, որ Դինքի սպանությունից
10 ամիս առաջ սպանության իրականացվելու
մասին գրություն են ուղարկել։ Նա հերքում
է մեղադրական ակտում իր դեմ ներկայացված
«զինված հանցախմբի անդամ լինելու»
մեղադրանքը՝ նշելով․«Անհնար է և՛
հանցագործներին հետևել, և մասնակցել
նրանց նախագծին»։
Զենիթի պաշտպանական ելույթից հատվածներ
«Հետախուզության
վարչությանը և Ստամբուլի Ոստիկանությանն
ուղարկած բոլոր երեք զեկույցներում էլ
պաշտոնական գրություններ ենք ուղարկել՝
նշելով սպանության նախագծի
շարունակականությունը։ Այս ամենը
ընդգրկված է նաև մեղադրականում։
Ե՛վ լրատվամիջոցները, և՛ որոշ ուժեր ակնհայտորեն ճանապարհ են հարթել Դինքի սանությանը։ Աչքի առաջ ունենալով նաև Գերագույն Դատարանի հաստատած «Թուրքականությունը վիրավորելու» մասին զեկույցը՝ ես և գործընկերներս տեղեկացրել ենք սպառնալիքի առկայության և Տրապիզոնում մշակվող նախագծերի մասին»։
«Ես ոչ թե նախագծի
մասն եմ կազմել, այլ նախագիծն եմ բացահայտել։
Արել եմ հնարավոր ամեն բան, որպեսզի այս
սպանությունը չիրականացվի»։
Անդրադառնալով
Հրանտ Դինքի սպանությունից հետո Էրհան
Թունջելի հետ ունեցած իր հեռախոսազրույցին,
որը հայտնվել էր սոցցանցերում, նա նշել
է․ «Էրհան Թունջելը մեզ տեղեկություններ
էր տրամադրում՝ ստուգելով, թե մենք ինչանով
ենք տեղեկացված։ Ստիպողական եղանակով
էր տեղեկություններ տրամադրում։
Հեռուստացույցով եմ տեսել, թե սպանությունն
ինչպես է իրականացվել։ Փորձում եմ դիմացս
կանգնած մարդուն խոսեցնել։ Խղճիս
հանգստության համար Ռաքել Դինքից
ներողություն եմ խնդրում։ Մարտավարության
պահանջներին համապատասխան եմ այս ամենն
արել»։
«Մեղադրականում
նշված է, որ Տրապիզոն գնալուց հետո Էրջան
Դեմիրի և Ֆարուք Սարըի հետ միասին
զեկույցներն եմ ոչնչացրել։ Սպանությունից
7 ամիս առաջ Բայբուրթ եմ տեղափոխվել։
Ինչպե՞ս կարող էի այս փաստաթղթերը
ոչնչացնել»։
«Պահանջում եմ
արդարացնել ինձ, իմ պարտականությունն եմ
իրականացրել։ Պահանջում եմ ինձ զերծ
պահել դատական նիստերին մասնակցելուց»։
Լսումները
շարունակվելու են ընդմիջումից հետո։