Մհեր Խաչատրեանի նկարները այստեղ եւ ԱՄՆ-ում

24 Ապ­րի­լին 60 երկրնե­րից ժա­մանած ներ­կա­յացու­ցիչներ Ծի­ծեռ­նա­կաբեր­դում կանգնե­ցին հայ ժո­ղովրդի կող­քին։ Նաեւ 4 երկրնե­րի նա­խագահ­ներ՝ Ֆրան­սիայի, Ռու­սաստա­նի, Կիպ­րո­սի եւ Սեր­պիայի։ Ին­չո՞ւ յատ­կա­պէս այդ 4 երկրնե­րը ներ­կա­յացան նա­խագա­հի մա­կար­դա­կով։

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

24 Ապ­րի­լին 60 երկրնե­րից ժա­մանած ներ­կա­յացու­ցիչներ Ծի­ծեռ­նա­կաբեր­դում կանգնե­ցին հայ ժո­ղովրդի կող­քին։ Նաեւ 4 երկրնե­րի նա­խագահ­ներ՝ Ֆրան­սիայի, Ռու­սաստա­նի, Կիպ­րո­սի եւ Սեր­պիայի։ Ին­չո՞ւ յատ­կա­պէս այդ 4 երկրնե­րը ներ­կա­յացան նա­խագա­հի մա­կար­դա­կով։

Ֆրան­սուա Օլանտ. «1915-ի Մա­յիսին Ֆրան­սիան, Մեծ Պրի­տանիան եւ Ռու­սաստա­նը զան­գուածա­յին սպա­նու­թիւննե­րը որա­կեցին որ­պէս մարդկու­թեան եւ քա­ղաքակրթու­թեան դէմ ուղղուած ոճիր, այ­նուհե­տեւ Ֆրան­սիան ըն­դունեց հա­յերին, որոնց ճամպրու­կի միակ բե­ռը յի­շողու­թիւնն էր։ Հա­յերը գտան նոր հայ­րե­նիք, քա­ջու­թեամբ պաշտպա­նելով Ֆրան­սիան, եր­բեք սա­կայն չմո­ռանա­լով իրենց ինքնու­թիւնը։ Այ­սօր ու­զում եմ յի­շել բժիշկնե­րին, բա­նուոր­նե­րին, պե­տական եւ քա­ղաքա­կան գոր­ծիչնե­րին, որոնք նոյնքան ֆրան­սիացի են, որ­քան հա­յեր, ինչպէս մեր ընդհա­նուր պար­ծանք Ազ­նա­վու­րը»։ Այսպի­սով Օլան­տը շեշ­տեց Ֆրան­սիայի դե­րի մա­սին հա­յերի փրկու­թեան եւ ապաս­տան տա­լու գոր­ծում…

Յի­շեց­նե­լով 1915-ի Մա­յիսին Ֆրան­սիայի եւ Մեծ Պրի­տանիայի հետ Ռու­սաստա­նի հա­մատեղ յայ­տա­րարու­թիւնը, որը որա­կեց հա­յերի կո­տորած­նե­րը որ­պէս մարդկու­թեան դէմ գոր­ծած յան­ցա­գոր­ծութիւն, Փու­թի­նը շեշ­տեց հենց Ռու­սաստա­նի դե­րը. հենց Ռու­սաստա­նի ար­տա­քին գոր­ծոց նա­խարար Սեր­կէյ Սա­զոնո­վի դի­ւանա­գիտա­կան ջան­քե­րով դա կա­տարուեց։ Յե­տոյ նա նշեց մի թիւ՝ 3.000.000…։

Այո, պա­րոնայք, երեք մի­լիոն հայ է այ­սօր բնակ­ւում Ռու­սաստա­նում. ապ­րում, աշ­խա­տում, հա­յաս­տանցի ազ­գա­կան­նե­րին պա­հում, ռու­սա­նում եւ բազ­մա­նում…

Կիպ­րո­սի նա­խագահ Նի­կոս Անաս­տա­դիատիսն էլ ընդգծեց, որ մեր պատ­մութիւննե­րը շաղ­կա­պուած են, որ մենք, այ­սինքն եր­կու ժո­ղովուրդներս ան­պատժե­լիու­թեան զո­հեր ենք։

Սեր­պիայի նա­խագահ Տո­միս­լաւ Նի­կոլի­չը. «Եթէ հայ ժո­ղովրդին կա­րեկ­ցող կայ, ապա դա Սեր­պիան է։ 1915-1918 թթ. զո­հուե­ցին 1.247.435 սեր­պեր՝ զի­նուոր­ներ եւ խա­ղաղ բնա­կիչ­ներ։ Սեր­պե­րի մա­սունքնե­րը հանգչում են 18 երկրնե­րի 1815 գե­րեզ­մաննե­րում։ Զուտ սերպ լի­նելու հա­մար զան­գուածա­յին կո­րուստներ ենք կրել բո­լոր պա­տերազմնե­րում։ Սերպ մեծ գրող, Նո­պելեան մրցա­նակա­կիր Իվօ Անդրիչն գրում էր. «Տա­ռապանքն ինքնին ամե­նադ­ժուարը չէ։ Առա­ւել ցա­ւալի եւ դժուարն է՝ քո մեր­ձա­ւոր­նե­րի դրա մա­սին չխօ­սելը»։ Ահա այդ պատ­ճա­ռով էլ եկել էր Սեր­պիայի նա­խագա­հը. կի­սել մեր ցա­ւը, որով­հե­տեւ դա նոյն ցաւն է, ինչ սեր­պե­րինը։

Այսպի­սով, եթէ Օլանտն ու Փու­թի­նը՝ հան­դէս գա­լով որ­պէս հզօր երկրնե­րի նա­խագահ­ներ, շեշ­տե­ցին իրենց դե­րը հա­յերի փրկու­թեան ու ապաս­տան տա­լու գոր­ծում, ապա Անաս­տա­դիատիսն ու Նի­կոլի­չը միաց­րե­ցին իրենց ձայ­նը հա­յերի ձայ­նին, հան­դէս գա­լով որ­պէս հա­յերի պէս անար­դա­րու­թեան զոհ դար­ձած ժո­ղովրդնե­րի նա­խագահ­ներ։

Աշ­խարհը նո՞յնն է։ Այո, աշ­խարհը նոյնն է այն իմաս­տով, որ մէկն է, բայց աշ­խարհա­հայեացքնե­րը, աշ­խարհի մա­սին պատ­կե­րացումներն ու գիտ­ցա­ծը տար­բեր են։ Եթէ այստեղ, Հա­յաս­տա­նում մենք նա­յում ենք աշ­խարհին՝ հա­յեացքներս ան­վերջ հա­ռած Մա­սիս սա­րին, սրտում պա­հելով սրբե­րի դա­սին կար­գուած մէկ ու կէս մի­լիոն նա­հատակ­նե­րի դա­ժան ճա­կատագ­րե­րը, ապա Հա­յաս­տա­նից դուրս պատ­կե­րը փոխ­ւում է եւ այդ պատ­կե­րի մէջ յա­ճախ չկայ ոչ մի պատ­կե­րացում Հա­յաս­տա­նի մա­սին։ Այդ է պատ­ճա­ռը, որ Հա­յաս­տա­նից ԱՄՆ մեկ­նած նկա­րիչ Մհեր Խա­չատ­րեանը արուես­տա­գէտի իր առա­քելու­թիւնը տե­սաւ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան մա­սին ահա­զան­գումը։ 100-ամեակի տա­րելի­ցին Մհե­րը ցու­ցա­հան­դէս բա­ցեց Գե­ղարուես­տի ակա­դեմիայի ցու­ցասրա­հում։ Հա­յաս­տանցի այ­ցե­լու­նե­րը կա­րող էին զար­մա­նալ, տես­նե­լով նկար­նե­րին ու­ղեկցուած պարզ տե­ղեկու­թիւննե­րը, օրի­նակ, կտրած գլուխնե­րի տակ գրուած էր։ Աւե­լի քան 600 հայ գրող­ներ, քա­ղաքա­կան գոր­ծիչներ, դե­րասան­ներ եւ այլ մտա­ւորա­կան­ներ 1915-ի Ապ­րի­լին բան­տարկուել եւ դա­ժանօ­րէն սպա­նուել են կամ սպան­նել ղե­կավար­նե­րին նոյնն է, թէ կտրել ազ­գի գլու­խը, սա­կայն անգլե­րէնով վեր­նագրե­րը «Heads of Armenian poets» եւ «Heads of Armenian Leaders» պար­զա­բանում էին նկար­չի նպա­տակը, որն էր՝ ներ­կա­յաց­նել հա­յերի ցե­ղաս­պա­նու­թեան այբբե­նարա­նը ան­տե­ղեակ ամե­րիկա­ցինե­րին, քան­զի նախ­քան Հա­յաս­տան ժա­մանե­լը Մհե­րի նկար­նե­րը շրջե­ցին ԱՄՆ-ի նա­հանգնե­րով՝ Նիւ-Եորք, Նիւ-Ճեր­սի, Քան­սազ, Ֆլո­րիդա, Վիր­ճի­նիա, Հա­րաւա­յին Գա­րոլի­նա, Միս­սուրի, Մաս­սա­չու­սեթս, իսկ Ռոդ-Այ­լենդում նա հենց հան­դի­սատես­նե­րի առ­ջեւ սկսեց պատ­կե­րել արիւ­նոտ մի տե­սարան մեր պատ­մութիւ­նից։

Մհեր Խա­չատ­րեանը ծնուել է Երե­ւանում 1983-ին։ Աւար­տել է նախ Կո­ջոյեանի անուան գե­ղարուես­տա­կան դպրո­ցը, այ­նուհե­տեւ Թեռ­լե­մեզեանի անուան գե­ղարուես­տա­կան ու­սումնա­րանը։ Երե­ւանում էր այն շրջա­նին, երբ երի­տասարդնե­րը մո­մերի լոյ­սե­րի ներ­քոյ էին իրենց ու­սումը անցկաց­նում։ 2003-ին, ընդհա­տելով իր ու­սումը Գե­ղարուես­տի ակա­դեմիայում, Մհե­րը մեկ­նեց ԱՄՆ եւ ար­դէն ին­քը Նիւ-Եոր­քում բա­ցեց իր գե­ղան­կարչա­կան դպրո­ցը։ Եւ մինչ դպրո­ցի աշա­կերտնե­րը իւ­րացնում են նկար­չա­կան գաղտնիք­նե­րը, Խա­չատ­րեանը պաս­տառն ու ներ­կե­րը օգ­տա­գոր­ծում է այնպէս, ինչպէս Սեր­պիան ընտրեց Երե­ւանի Ծի­ծեռ­նա­կաբեր­դը որ­պէս սեր­բե­րի մա­սին ճչա­լու բարձրա­գոյն հար­թակ…

Գե­ղարուես­տի պատ­կե­րաս­րա­հի եր­կու դահ­լիճնե­րում հնչում էր Պախ եւ Մո­ցարտ «Losara» քա­ռեակի կա­տար­մամբ, իսկ Մհեր Խա­չատ­րեանի պաս­տառնե­րը խօ­սում էին գա­զանա­բար սպա­նուած­նե­րի մա­սին եւ այդ ամե­նից յե­տոյ մէկ դար տե­ւող սպա­սու­մի, որը չէր թող­նում շրջել միայ­նակ մնա­ցած մայ­րե­րի եւ որ­բե­րի ող­բերգու­թեան էջը. «Devastation in 1915», «Starving Child», «The Cemetery», «End of the End», «Pain», «Waiting for fair justice»…