Պրոֆ․ Թաներ Ակչամն իր նոր գրքում անդրադարձել է Նաիմ Բեյի հուշագրություններին, որոնք հայոց ցեղասպանության պատմագրության մեջ կարևոր դեր ունեն և մինչ այսօր մերժվում էին։ Աքչամը, հրատարակելով Նաիմ բեյի հիշողությունները, անհրաժեշտ պատասխանն է տալիս բոլոր պնդումներին և հայոց ցեղասպանության պատմագրության մեջ նոր մի շրջան է բացում։
Հայոց ցեղասպանության
պատմագրության մեջ մեծ կարևորություն
ունեցող Նաիմ Բեյի հուշագրությունները
մինչ այժմ ժխտողական պատի են հանդիպել։
Ցեղասպանությունը ժխտողները որպես
ապացույց ներկայացնում էին այն, որ
օսմանյան ժամանակներում Նաիմ Բեյ անունով
պաշտոնյա չի եղել, հոտևաբար նրան պատկանող
հուշագրեր չեն կարող գոյություն ունենալ,
ինչպես նաև այն, որ հուշագրություններում
կիրառված գաղնագրային տեխնիկան օսմանյան
տեխնիկայից տարբեր է։ «Քլարք» համալսարանի՝
հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների
կենտրոնից պրոֆ․ Թաներ Աքչամի՝ «Նաիմ
էֆենդու հուշագրությունները և Թալեաթ
Փաշայի հեռագրերը» վերնագրով գիրքը հայոց
ցեղասպանության պատմագրության մեջ նոր
էջ է բացում։ Գիրքը «Իլեթիշիմ» հրատարակչատան
կողմից է հրատարակվել և հոկտեմբերի 7-ից
հասանելի է Թուրքիայի գրախանութներում։
Պրոֆ․ Թաներ
Աքչամի հետ խոսել ենք Նաիմ Բեյի և նրա
հուշագրությունների մասին։
-Ինչպես գիտենք՝ Արամ Անտոնյանն իր գրքում Նաիմ Բեյի հուշագրություններին անդրադարձել է։ Այս փաստերն ինչպե՞ս են ներկայացվել գրքում։
-Արամ Անտոնյանը
1921թ․ հրատարակված «Մեծ ոճիրը» գրքում
ներկայացրել է Նաիմ Էֆենդիի հուշագրություններն
ու Թալեաթ Փաշայի հեռագրերը հայերեն
լեզվով։ Գիրքն ավելի ուշ թարգմանվել է
ֆրանսերենի և անհաջող անգլերենով համառոտ
հրատարակվել՝ «Նաիմ Բեյի հիշողությունները»
վերնագրով։ «Մեծ ոճիր»-ում տեղ են գտել
օսմանյան պաշտոնյա Նաիմ Բեյի
հուշագրությունները և նրան պատկանող
որոշ գաղտնի փաստաթղթեր։ Անտոնյանը նշում
է, որ այս փաստաթղթերը գնել է։ Իրականում,
սա դասական հուշագիրք չէ։ Նաիմ Էֆենդին
մոտ 50 օսմանյան փաստաթղթի կրկնօրինակն
է կազմել և նրանցում գրել նաև իր իմացածներն
ու իր հուշերը։ Նաիմ Էֆենդին Անտոնյանին
նաև մոտ 20 փաստաթղթի բնօրինակ է տվել։
Այս փաստաթղթերից 14-ի նկարը հայերեն
գրքում հրատարակվել է։ Անտոնյանի
գրություններից մեկից հասկանում ենք, որ
այս փաստաթղթերի առևտուրը տեղի է ունեցել
1918թ․ նոյեմբերի սկզբին, իմ գրքում սրա
փաստաթուղթն էլ է ընդգրկված։
-Հեռագրերում ինչե՞ր են գրված։
-Հեռագրերում, որոնք նշված է, որ պատկանում են Թալեաթ Փաշային, հայերին կոտորելու հրամաններն ենք տեսնում բացեիբաց կերպով։ Օրինակ՝ 1915 սեպտեմբերի 22-ի հեռագրերից մեկում Թալեաթ Փաշան այսպիսի հրաման է տվել․ «Հայերը Թուրքիայի տարածքում ապրելու, աշխատելու իրավունքներից ամբողջությամբ զրկվել են, պետությունը, իր վրա վերցնելով ամբողջ պատասխանատվությունը, հրամայում է ողջ չթողնել անգամ օրորոցի երեխաներին»։
1915 սեպտեմբերի
29-ին Հալեպի Վիլայեթ ուղարկած հեռագրերից
մեկում նշվում է․ «Թուրքիայում գտնվող
բոլոր հայերին ջախջախելու և ոչնչացնելու
պետական հրամանի մասին ավելի վաղ տեղեկացվել
էր․․․ Առանց կին, երեխա, հաշմանդամ
հաշվի առնելու, ոչնչացնելու ընթացքն
ինչքան էլ որ զարհուրելի լինի, առանց խղճի
զգացման ոչնչացվելու են»։ Պետք է նշեմ,
որ Անտոնյանի գրքում ընդգրկված հեռագրերում
միայն թվեր են նշված, նրանց վերծանումը
Նաիմ Բեյն իր հուշագրություններում է
իրականացրել։
Պնդումներ կային,
որ սրանք իրականությունը չեն արտացոլում,
և որ հեռագրերն իրականում գոյություն
չունեն։ Այնպես չէ՞։ Այս հեռագրերի ժխտման
պատճառնը 1983թ․ Շինան Օրելի և Սուրեյյա
Յուջայի կողմից հրատարակված «Հայերի
կողմից Թալեաթ Փաշային վերագրված հեռագրերի
հետևում գտնվող ճշմարտությունը» գիրքն
է։ Օրելը և Յուջան այս գրքում պնդում են,
որ Անտոնյանի հրատարակած փաստաթղթերը
կեղծ են։
-Այս պնդումներն ինչի՞ վրա էին հիմնված։
-Օրելի և Յուջայի
թեզը երեք բանի վրա էր հիմնված․ 1․ Նաիմ
Էֆենդի անունով օսմանյան պաշտոնյա չկա։
2․ Գոյություն չունեցող մարդու
հուշագրություն չի կարող գոյություն
ունենալ։ 3․ Ե՛վ Թալեաթ Փաշային վերագրվող,
և՛ մյուս հեռագրերը կեղծ են։ Այս ամենը
Անտոնյանն ու հայերն են հորինել։ Այս
երրորդ կետի հետ կապված 12 թեզ են առաջարկում։
Այս թեզերից հատկապես կարևորներն են․
փաստաթղթերի վրայի տարեթվերը սխալ են,
փաստաթղթերի համարները չեն համընկնում
ուղարկված-ստացված հեռագրերի գրանցումներում
տեղ գտած համարներին, փաստաթղթերում տեղ
գտած ստորագրությունները՝ հատկապես
կառավարիչ Մուսթաֆա Աբդուլհալիքի
ստորագրությունները կեղծ են, գծավոր
թուղթ է օգտագործվել, օսմանյան բյուրոկրատիան
գծավոր թուղթ չէր օգտագործի, հետևաբաար
սա ապացուցում է, որ փաստաթղթերը կեղծ
են։ Երկուական և երեքական թվերով կոդավորված
թաստաթղթերն ամբողջությամբ հորինված
են, քանի որ այդ տարիներին չորսական թվերով
կոդավորման համակարգն էր օգտագործվում։
Օրելի և Յուջայի գրքում առաջ քաշված թեզերն առաջին հայացիքց շատ հզոր և հավակնոտ են։ Այդ տարիներին հեղինակների օգտագործած աղբյուրերն անհասանելի աղբյուրներ էին, օրինակ՝ Վարչապետի օսմանյան արխիվը և Գլխավոր շտաբի (ATASE) արխիվը։ Օսմանյան արխիվն անկասկած բաց էր, սակայն նշված շրջանին պատկանող տվյալները դեռ դասակարգված չէին և չկային։ ATASE արխիվը փակ էր, մինչև հիմա էլ փակ է։
Պետք է նաև նշեմ,
որ Նաիմ Էֆենդիից գնած փաստաթղթերը
Անտոնյանը հանձնել է Փարիզի Պողոս Նուբար
գրադարանին, որտեղից այս փաստաթղթերը,
հավանաբար 1950-ից հետո, անհետացել են։ Մեր
օրերում այս փաստաթղթերի տեղն անհայտ
է։
Օրելից և Յուջայից հետո Անտոնյանի գիրքը սկսեց չօգտագործվել՝ անհուսալի և կեղծ տվյալներ պարունակելու պատճառով։ Անգամ ավելին՝ Օրելն ու Յուջան Արամ Անտոնյանին և հայերին մեղադրեցին անազնվության մեջ, փասթաթղթեր կեղծելու և ինչ-որ տեղ «մարդասպանության» մեջ։ Հետագա տարիներին այս գիրքը հայերի դեմ օգտագործվող ատելության ամենակարևոր գործիքներից մեկը դարձավ, օգտագործվեծ ստորացման արշավի համար։ Մինչ այժմ էլ շարունակում է օգտագործվել։
-Ձեր գրքում նշում եք, որ Օրելի և Յուջայի ասածները սխալ են, և որ հուշագրերն ու հեռագրերը իրական են, այնպես չէ՞։
-Այո՛, Նաիմ
Էֆենդիի և հուշագրերի մասին Օրելի և
Յուջայի ասածները վստահաբար սխալ են։
Այս նյութի վրա աշխատելիս նոր, շատ լուրջ
տեղեկություններ և փաստաթղթեր եմ ձեռք
բերել։ Հակիրճ այսպես ներկայացնեմ․ 1․
Նաիմ Էֆենդի անունով օսմանայն պաշտոնյա
գոյություն ունի, սա ապացուցող օսմանյան
փաստաթղթերի բնօրինակներ կան, գրքումս
այս փաստաթղթերը տեղ են գտել։ Անգամ մի
շատ հետաքրքիր մանրուք կա․ Նաիմ Էֆենդի
անունով օսմանյան պատոնյայի գոյությունն
ապացուցող օսմանյան փաստաթղթերից մեկը
Գլխավոր շտաբին է պատկանում։ Գլխավոր
շտաբի ATASE
արխիվը հայկական հարցի շուրջ հրատարակած
գրքերից մեկում, միգուցե անգիտակցորեն,
հրատարակել է մի փաստաթուղթ, որը Նաիմ
Էֆենդիին է պատկանում և նրա իրական
ստորգրությունն է կրում։ Սա էլ է տեղ գտել
գրքումս։ 2․ Նաիմ Էֆենդիին պատկանող մի
հուշագրություն կա՝ գրված իր ձեռագրով,
օսմաներեն։ Սրանք էլ կան ձեռքումս և
գրքում ներկայացված են այնպես՝ ինչպես
կան։ Եվ մի կարևոր տեղեկություն ևս․
Անտոնյանը Նաիմ Էֆենդիի բոլոր
հուշագրությունները չի հրատարակել։
Միայն մի մասն է օգտագործել։ Գրքումս տեղ
են գտել այնպիսի հուշագրություններ,
որոնք մինչև այժմ ոչ մի տեղ չեն հրատարակվել
և առաջին անգամ են ներկայացվում ընթերցողին։
Նաիմ Էֆենդի անունով օսմանյան պաշտոնյայի գոյությունն ապացուցող օսմանյան փաստաթղթերից մեկը Գլխավոր շտաբին է պատկանում։ Գլխավոր շտաբի ATASE արխիվը հայկական հարցի շուրջ հրատարակած գրքերից մեկում, միգուցե անգիտակցորեն, հրատարակել է մի փաստաթուղթ, որը Նաիմ Էֆենդիին է պատկանում և նրա իրական ստորգրությունն է կրում։ Սա էլ է տեղ գտել գրքումս։
Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ Անտոնյանի հրատարակած հուշագրություններն անհետացել են։ Սա նշանակում է, որ իմ ձեռքում գտնվող Նաիմ Էֆենդիի հուշագրություններում այս մասը բացակայում է։ Սրա պատճառերը մնարամասնորեն ներկայացնում եմ գրքումս։ Հուշագրության կորած հատվածները պետք է, որ Գլխավոր շտաբի արխիվում գտնվեն։ 3․ Նաիմ Էֆենդիի հուշագրություններն իրական են, ներկայացրած տվյալները՝ ճիշտ։ Հուշագրության մեջ տեղ գտած դեպքերի և մարդկանց մասին տեղեկություններ կարելի է գտնել օսմանայն արխիվներում։ Օրինակ՝ առաջին անգամ իմ կողմից հրատարակվող հուշագրության մեջ Նաիմ Էֆենդին , մի քանի հայ աքսորյալի անուն տալով, նշում է․ «Սրանց մասին Ստամբուլից հրաման է եկել, որ Հալեպում պահենք, չաքսորենք։ Սակայն կառավարիչը՝ վալին, սրանց մահվան ուղարկեց»։ Նաիմ Էֆենդին այս հրամանի մասին ոչ մի փաստաթուղթ չի հրատարակում, միայն գրում է այն, ինչ հիշում է։ Հայերի մասին նշված հեռագիրը գտել եմ օսմանյան արխիվում։ Սրա նման մոտ 10 դեպքի շուրջ եմ աշխատել, Նաիմ Էֆենդիի նշած դեպքերի հետ կապված օսմանյան արխիվում բավականաչափ տեղեկություն, փաստաթուղթ կա։ Սա ապացուցում է, որ Նաիմ Էֆենդիի նշած տվյալները իրական են և նրա նշած տվյալները հորինածին չեն, այլ իրականությունն են արտացոլում։ 4․ Օրել և Յուջայի կողմից Թալեաթ Փաշայի հեռագրերի կեղծ լինելու հետ կապված հիմանկան թեզերից գծավոր թղթի կամ գաղտանգրի տեխնիկայի հետ կապված թեզերը ճիշտ չեն։ Օրելի և Յուջայի նշածներն ամբողջովին հորինված և սխալ են։ Այդ է պատճառը, որ այս հեռագրերը պետք է ընդունել որպես իրական հեռագրեր, քանի դեռ գաղտնագրերի վերծանման տետրերը չեն հրատարակվել։ Միայն այս վերծանման տետրերին նայելով կարող ենք հասկանալ՝ այս փաստաթղթերը կեղծ են, թե՝ ոչ։
-«Գծավոր թղթի» մասին ի՞նչ կասեք
-Անտոնյանի գրքում 1916թ․ մարտի 20-ին Աբդուլահադ Նուրիին պատկանող տասնյակ թվերով գաղտանգրված մի հեռագիր կա։ Այս փաստաթղթում թվերը գծավոր թղթին են գրված։ Օրելը և Յուջան այս հանգամանքը ներկայացնում են որպես ապացույց, որ հեռագիրը կեղծ է։ Ըստ նրանց վարկածի՝ օսմանյան բյուրոկրատյան գծավոր թուղթ չի օգտագործում, ուստի այդ փաստաթուղթը կեղծ է։
Սա շատ հիմար թեզ է։ Նշված ժամանակաշրջանում օսմանյան բյուրոկրատյան շատ անգամ է գծավոր թուղթ օգտագործել և օսմանյան արխիվում շատ տվյալներ կան սրա մասին։ Դրանցից ամենակարևորը 1913 նոյեմբերի 2-ին բոլոր շրջաններ ուղարկված հրամանն է։ Այս հրամանով պահանջվում է, որ գաղտանգրային հեռագրերը գծավոր թղթերի վրա գրվեն․ «Որոշ շրջաններում գաղտանգրերի տողերի արանքում շատ քիչ տարածք է թողնվում, սրա պատճառով էլ տողերը խառնվում են և սխալների պատճառ դառնում։ Այսուհետ նման սխալներից խուսափելու և ուղղումների համար ոչ անհրաժեշտ գրառումներից խուսափելու համար գաղտնագրերով հեռագրերը գծային թղթերի՛ն գրեք»։ Այսինքն իրականութունը Օրելի և Յուջայի նշածի ճիշտ հակառակն է, և այն, որ փաստաթուղթը գծավոր թղթի վրա է գրված, ապացուցում է փաստաթղթի իսկությունը։
-Ի՞նչ նկատի ունեք գաղտանագրային գրություն ասելով։ Կբացատրե՞ք։
-Օսմանյան կառավարությունը շրջաններ ուղարված հրամանները տարբեր թվային համակարգերից բաղկացած գաղտնագրերի տեսքով էր ուղարկում։ Գրությունները երկու, երեք, չորս կամ հնգական թվերից բաղկաղած գաղտնագրերով էին գրվում։ Նաիմ Էֆենդին Անտոնյանին վաճառած իր գրություններում երկու և երեք թվերից բաղկացած գաղտնագրերն է օգտագործել։ Օրելը և Յուջան պնդում են, որ օսմանյան կառավարությունը պատերազմական տարիներին միայն չորս և հնգական թվերից բաղկացած գաղտանգրեր է օգտագործել։ Այս պատճառով էլ պնդում են, որ Նաիմ Էֆենդիի հեռագրերը կեղծ են։ Նրանք նաև նշում են, որ մի գաղտնագրի տեսակն օգտագործվում էր ամենաշատը վեց ամիս ապա կիրառումից դուրս էր մղվում։ Այդ ընթացքում միայն մեկ թվային խումբ է օգտագործվել։ Օրինակ՝ համաձայն իրեցց վարկածի՝ 1915թ․ օգոգտոսի 26-ից դեկտեմբերի 11-ն ընկած հատվածում միայն հնգական թվերից բաղկացած գաղտանգրեր են օգտագործվել, 1916թ․ մարտ ամսին միայն չորսական խումբն է օգտագործվել։ Նշվածներից ոչ մեկն իրականությանը չի համապատասխանում։ Օսմանյան արխիվներում նշված ժամանակահատվածին պատկանող 30 հազարից ավել փաստաթուղթ եմ ուսումնասիրել։ Իրականությունը Օրելի և Յուջայի թեզի հակառանկ է ապացուցում․․․ 1914-1918թթ․ ընթացքում երկու, երեք, չորս և հնգական թվային խմբեր են օգտագործվել․․․Այսպիսով հասկանում ենք, որ այդ թեզն ամբողջովին հորինվածք է։
-Եթե անգամ Ձեր ասածներն ապացուցում են, որ Օրելի և Յուջայի թեզերը սխալ են, դա արդյո՞ք նշանակում է, որ Թալեաթ Փաշայի հեռագրերն իսկական են։
-Ձեր ասածը և՛ճիշտ, և՛ սխալ է․ նախևառաջ՝ ցույց եմ տալիս, որ Նաիմ Էֆենդիի օգտագործած երկու և երեքական թվային խմբերը համապատասխանում են օսմանյան գաղտանգրային համակարգին։ Այս առումով կեղծարարության մասին խոսք չկա։ Արխիվում նույն ժամանակահատվածին պատկանող հեռագրեր գտա, որոնք նույն գաղտանգրային համակարգով են գրված, և դրանք ներկայացված են գրքումս։ Հիմա հարց է առաջանում՝ Նաիմ Էֆենդիի հեռագրերը չե՞ն կարող կեղծ լինել, եթե անգամ համապատասխանում են նշված ժամանակահատվածի գաղտանգրային տեխնիկային։ Ինչպե՞ս պետք է հասկանանք սա։ Շատ հեշտ է։ Սրան վերաբերող «Գաղտանգրերի վերծանման տետրերը» հրատարակե՛ք, վերջանա։
Օսմանյան կառավարությունը ամեն թվային խմբի համար գաղտանգրային տեխնիկայի համար առանձին վերծանման տետրեր է կազմել և նախապես ուղարկել շրջաններ։ Սրանց մասին գրառումներ կան․ «ուղարկեցինք, ստացեա՞ք», «ո՛չ, չստացանք» կամ «այո՛, ստացանք» և այլն․․․ Այս փաստաթղթերի պատասխանատուները Ստամբուլից ստացված գաղտագրային հեռագրերը վերծանում էին՝ օգտվելով համապատասխան տետրից։ Գիտենք, որ այս Գաղտանգրերի վերծանման տետրերը պահվում են արխիվներում։ Օրինակ ինձ մոտ նման մի տետր կա, որը 1914թ․ երեքական թվային խմբի գաղտանգրերի վերծանման համար է նախատեսված։ Սակայն 1915-1917թթ․ պատկանող վերծանման տետրերը հետազոտողներին չեն տրամադրում։ Նրանք, ովքեր պնդում էն, որ նաիմ Էֆենդիի գրությունները կեղծ են, պետք է հրատարակեն այս տետրերը, ամբողջ քննարկումները կավարտվեն, այդ ժամանակ կհասկանանք, որ կեղծ էին։
Իսկ մինչ այս տետրերի հրատարակումը պետք է ընդունենք, որ գրքում տեղ գտած տվյալները բնօրինակ են, քանի որ սրանց կեղծ լինելու մասին ասվածերը սխալ են։ Միգուցե հենց սա է պատճառը, որ գաղտնագրերի վերծանման տետրերը դեռևս հետազոտողներին չեն տրվում։ Այս տետրերը ապացուցելու են, որ նյութերը կեղծ չեն, այդ է պատճառը, որ գաղտնի են պահվում։ Ի՞նչ իմանանք։ Մինչև այդ տետրերի հրատարակումն ասված ամեն ինչ ենթադրություն է։ Դրանց կեղծ լինելուն հավատացողը տետրը կհրատարակի․․․
-Մյուս պնդումնե՞րը․ ստորագրություն, տարեթվեր․․․
-Թալեաթ Փաշային պատկանող և ոչնչացման հրաման պարունակող հեռագրերի կեղծ լինելու և Հալեպի կառավարիչ Մուստաֆա Աբդուլհալիքի ստորագրության կեղծ լինելու հարցերը տարբեր հարցեր են․․․ Սրանք տարբեր փաստաթղթեր են։ Այսինքն Թալեաթ Փաշայի փաստաթուզթը կարող է ճիշտ լինել, ստորագրությամբ փաստաթուղթը՝ կեղծ, կամ ստորագրությամբ փաստաթուղթը կարող է ճիշը, Թալեաթ Փաշայինը՝ կեղծ լինել։ Կեղծ կամ բնօրինակության քննարկումները երկու փաստաթղթեր համար առանձին-առանձին պետք է իրականացվեն։ Անշուշտ մի շարք փաստաթղթերի տարեթվերի սխալ լինելու մասին քննարկումներ իրականացելու են։ Սակայն առայժմ այսքանով սահմանափակվենք և սրանք մյուս անգամվան թողնենք։ Կարծում եմ, որ նախ և առաջ մինչ այժմ ասածներս պետք է մարսվի։
-Գրքի հրատարակությունից հետո ցեղասպանության պատմագրության մեջ փոփոխություններ հնարավո՞ր են։
-Նաիմ Էֆենդի անունով մեկի գոյության հերքումը, Թալեաթ Փաշային պատկանող հեռագրերի կեղծ լինելու պնդումները 1915թ․ տեղի ունեցածների ժխտման ամենակարևոր ապացույցներից էին։ Իմ այս գիրքը այս ամենը կործանում է։ Անշուշտ 1915թ․ ժխտողականությունը չի վերջանալու, սկաայն մարդկանց այդ խումը և շրջանակը ստիպված են լինելու իրենց համար նոր ստոր գտնել։ Սակայն չմոռանանք, որ 1915թ․ ժխտումը փաստաթղթերի և տեղեկության բացակայությունից կամ քչությունից չէ։ Անցյալը ժխտողականությունը քաղաքական ընտրություն է։ Այդ իսկ պատճառով էլ անցյալում տեղի ունեցածների մասին ինչքան էլ փաստաթուղթ բացահայտենք, ժխտողները շարունակելու են ժխտել՝ նոր բաներ գտնելով։ Սա անվերջ մի խաղ է․․․
Այս է պատճառը, որ կարծում եմ, որ պետական թեզը պաշտպանողները շարունակելու են նույն ոճով։ Սակայն այս գիրքը պատմության առնչությամբ ստեղծված ամենակարևոր աղյուսակները ոչնչացնում է։ Կարծում եմ կարիք կա, որ պաշտոնական դիրքորոշման կողմնակիցներն արդեն այլ պատրվակներ գտնեն։
Ես ուրիշ ակնկալիքներ ունեմ։ Ակնկալում եմ, որ հայերից ներողություն խնդրեն։ Ակնկալում եմ, որ մինչ այսօր այս հուշագրությունների և հեռագրի վրա հիմնավելով հայերին հնարավոր ամեն կերպ հայհոյողները հայերից ներողություն խնդրեն։ Կարծում եմ սա պահանջելու իրավունք ունենք։
Ինչպես գրքումս եմ նշել՝ ո՛չ Անտոնյանի, ո՛չ էլ մեկ այլ հայի կողմից կեղծված ոչինչ չկա։ Անտոնյանը հրատարակել է այն, ինչ իրեն տրվել է, այն էլ ոչ ամբողջությամբ։ Այս է պատճառը, որ 1983թվականից մինչ օրս այդ գիրքը հիմք ընդունելով՝ հայերի դեմ ատելություն տարածող, նրանց հայհոյող բոլորից ակնկալում եմ հայերից ներողություն խնդրել։ Ասեմ,որ ինքս չեմ պատրաստվում այս հարցը քննարկել հայերից ներողություն չխնդրող ոչ մեկի հետ։